Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

9 նոյեմբերի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11504302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

1 նոյեմբերի 2004 թ.

ք. Երևան N 130-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և մանկատներում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշմամբ հաստատված «Մանկատներում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն հետևյալ չափորոշիչների» նկատմամբ.

1) չափորոշիչ I,

2) չափորոշիչ II 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերի,

3) չափորոշիչ III,

4) չափորոշիչ IV,

5) չափորոշիչ V 12-րդ կետի,

6) չափորոշիչ VI,

7) չափորոշիչ VII,

8) չափորոշիչ VIII,

9) չափորոշիչ IX 17-րդ կետի,

10) չափորոշիչ XI 26-րդ, 27-րդ կետերի,

11) չափորոշիչ XII,

12) չափորոշիչ XIII,

13) չափորոշիչ XIV 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 41-րդ կետերի,

14) չափորոշիչ XV,

15) չափորոշիչ XVI,

16) չափորոշիչ XVII,

17) չափորոշիչ XVIII,

18) չափորոշիչ XIX,

19) չափորոշիչ XX,

20) չափորոշիչ XXI:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. Վարդանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։