ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
05 հունիս 2024 թ. N 180-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՒՂԻՂ ԱՂԻՔԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ուղիղ աղիքի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
05.06.2024 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«05» հունիս 2024 թվականի
N 180-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՈՒՂԻՂ ԱՂԻՔԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) C20 Ուղիղ աղիքի չարորակ նորագոյացություններ, ներառյալ` ուղիղ աղիքի ամպուլայի
2) C21 Հետանցքի (անուսի) անալ խողովակի չարորակ նորագոյացություններ
3) C21․0 Հետանցքի` առանց տեղակայման ճշտման չարորակ նորագոյացություններ, բացառությամբ`
ա. անալ խողովակի` եզրի (C43.5, C44.5), մաշկի (C43.5, C44.5)
բ. շուրջհետանցքային շրջանի մաշկի (C43.5, C44.5)
4) C21․1 Անալ խողովակի: Անալ փականի (սֆինկտոր)
5) C21․2 Կլոակոգենային գոտու
6) C21․8 Ուղիղ աղու, հետանցքի և անալ խողովակի ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված
մեկ և ավելի տեղակայումների սահմաններից
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ, երեխա, դեռահաս
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Т-Առաջնային ուռուցք
Тх – հնարավոր չէ գնահատել առաջնային ուռուցքը
Тo – առաջնային ուռուցքը չի հայտնաբերվում
Tis – ինտրաէպիթելիալ ուռուցք կամ ինվազիա լորձային շերտ
T1 – ուռուցքի աճ մինչև ենթալորձային շերտ
Т2 –ուռուցքի աճ մինչև մկանային շերտ
Т3 – ուռուցքի աճ աղու պատի բոլոր շերտերը
T4 – ուռուցքի աճ այլ օրգաններ կամ ստրուկտուրաներ կամ վիսցերալ որովայնամզի պերֆորացիա
Т4а –վիսցերալ որովայնամզի պերֆորացիա
Т4b –ուռուցքի աճ այլ օրգաններ կամ ստրուկտուրաներ
N-Ռեգիոնար ավշային հանգույցներ
NХ – տվյալները բավարար չեն գնահատական տալու համար
N0 – մետաստազների նշանների բացակայություն
N1 – մետաստազների առկայություն 1-3 ռեգիոնար ավշային հանգույցներում
N1а – 1 ռեգիոնար ավշային հանգույց
N1b – 2-3 ռեգիոնար ավշային հանգույցներ
N1с – ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազների բացակայություն, սակայն առկա են դեպոզիտներ սուբսեռոզ կամ ոչ պերիտոնիզացված պարառեկտալ բջջանքում
N2 – 4 և ավել ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազների առկայություն:
N2а – 4-6 ավշային հանգույցներում;
N2b – 7 և ավել ավշային հանգույցներում
М – Հեռավոր մետաստազներ
М0 – մետաստազները բացակայում են
М1 – առկա են մետաստազներ
М1а – առկա է մեկ օրգանում մետաստազ /լյարդ, թոքեր, ձվարաններ, հեռավոր ավշային հանգույցներ/
М1b – առկա են մեկ օրգանից ավել
M1c –առկա են մետաստազներ որովայնամզում / անկախ այլ օրգաններում մետաստազների առկայությունից կամ բացակայությունից/
Փուլեր Չափորոշիչ T ՉափորոշիչN Չափորոշիչ M
0 Tis N0 M0
I T1, T2 N0 M0
II T3, T4 N0 M0
IIA T3 N0 M0
IIB T4a N0 M0
IIC T4b N0 M0
III T ցանկացած N1,N2 M0
IIIA T1, T2
T1 N1
N2a M0
M0
IIIB T1, T2
T2, T3
T3, T4a N2b
N2a
N1 M0
M0
M0
IIIC T4b
T4a
T3, T4a N1, N2a, N2b
N2a
N2b M0
M0
M0
IV T ցանկացած N ցանկացած M1
IVa T ցանկացած N ցանկացած M1a
IVb T ցանկացած N ցանկացած M1b
IVc T ցանկացած N ցանկացած M1
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի, շտապ, պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Որովայնային/լապարոսկոպիկ/ընդհանուր վիրաբույժ, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ - ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, հոգեբույժ, նուտրիցիլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատության ուռուցքաբան, անոթային վիրաբույժ
8) Գանգատներ ա. առանց գանգատների,
բ. գանգատների առկայությամբ` դեղնուկ, ցավեր որովայնում, գոտևորող ցավեր էպիգաստրալ շրջանում, աղիների անկանոն աշխատանք, փորկապություններ, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա
9) Անամնեզ Մաշկի դեղնություն, մեզի մգեցում, ախոլիկ կղանք, ցավեր, թուլություն
10) Զննման արդյունք/Ցուցում Ծավալային գոյացության հայտնաբերում, որովայնի վիճակի գնահատում (փքված, լարված, հանգիստ և այլն), կլինիկո-լաբորատոր և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում
11) Հոսպիտալացման Ցուցում Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի առանձնահատկությունների կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից 1 1
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլորգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն։
CEA-քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն։ 1 1 Շեղումների հայտնաբերում
2) Առկա չէ Բիոպտատի/պրեպարատի հյուսվածաբանական հետազոտություններ (էնդոսկոպիկ, էխոէնդոսկոպիկ)։
Իմունոհիստոքիմիական հետազոտություն
Գենետիկ մուտացիաների որոշում MSI (միկրոսատելիտային անկայունության) ստատուսի, EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK, NGS (նոր սերնդի սեկվենավորում) 1 1 Ուռուցքի հյուսվածաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում
Գործիքային հետազոտություններ
3) Առկա չէ Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ 1 1 Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը
4) Առկա չէ Պոզիտրոն էմիսիոն շերտագրություն` ըստ ցուցման 1 1
5) Առկա չէ Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման 1 1
6) Առկա չէ Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1
7) Առկա չէ Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) 1 1
8) Առկա չէ Կոլոնոոսկոպիա, ռեկտոռոմանոսկոպիա` բիոպսիայով, ֆիբրոէզոֆագոգաստրոդուդենոսկոպիա` բիոպսիայով և առանձ (ըստ ցուցման) 1 1 Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ, նաև անհրաժեշտ է հետազոտել աղեստամոքսային տրակտի վերին հատվածները այլ պաթոլոգիաները ժխտելու/հայտնաբերելու համար
9) Առկա չէ Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) կոնտրաստ հետազոտում, իրիգոսկոպիա 1 1
10) Առկա չէ Կորոնարոանգիոգրաֆիա 1 1 Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում կազմվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստազների օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա
11) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, լյարդի անգոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց 1 1
12) Առկա չէ Էնդոգաստրոսոնոգրաֆիա, էնդոկոլոնոսոնոգրաֆիա (ըստ ցուցման) 1 1 Անհրաժեշտ է ուռուցքների փուլավորման, ավշային հանգույցների գնահատման, վաղ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացման համար
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Իրինոտեկան (իրինոտեկանի հիդրոքլորիդ տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ Իրինոտեկան (իրինոտեկանի հիդրոքլորիդ տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի20մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 250 մգ 360 մգ 4-6ամիս
2) Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ , Ֆտորուրացիլ, 100մգ/20մլ Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ , 50մգ/10մլ , 100մգ/20մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 260մգ 4-6ամիս
3) 5 Ֆտորուրացիլ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ 5 Ֆտորուրացիլ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 4500 մգ 5500 մգ 4-6 ամիս
4) Կապեցիտաբին 500մգ Կապեցիտաբին 500մգ դեղահատեր 21 օրը 1 անգամ 6 հաբ 3000մգ 112 հաբ 4000մգ 4-6 ամիս
5) Կալցիումի –ֆոլինատ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ Կալցիումի –ֆոլինատ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ սրվակ 14 օրը 1 անգամ 650 մգ 800 մգ 4-6 ամիս
6) Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ սրվակ 2-3 շաբաթը 1անգամ 200 մգ 480 մգ 6-12 ամիս
7) Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 200 մգ 6-12 ամիս
8) Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ, 160մգ, 440մգ Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ, 160մգ, 440մգ սրվակ 21 օրը 1 անգամ 440մգ 600մգ 12 ամիս և ավել
9) Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 420մգ/14մլ Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 420մգ/14մլ սրվակ 21 օրը 1 անգամ 420մգ 840մգ 12 ամիս և ավել
10) Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ, 160մգ, 440մգ Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ,160մգ, 440մգ սրվակ 21 օրը 1 անգամ 420մգ 840մգ 12 ամիս և ավել
11) Դաբրաֆենիբ 75մգ Դաբրաֆենիբ 75մգ դեղապատիճ ամենօրյա 300մգ 300մգ 12 ամիս և ավել
12) Վեմուրաֆենիբ 240մգ Վեմուրաֆենիբ 240մգ դեղահատեր ամենօրյա 1920մգ 1920մգ 12 ամիս և ավել
13) Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ սրվակ 21 օրը 1 անգամ 1500 2000մգ 4-6 ամիս
14) Կրիզոտինիբ 200մգ Կրիզոտինիբ 200մգ դեղապատիճ ամենօրյա 250մգ*2 - 12 ամիս և ավել
15) Ցերիտինիբ 150մգ Ցերիտինիբ 150մգ դեղապատիճ ամենօրյա 450մգ - 12 ամիս և ավել
16) Ալեկտինիբ 150մգ Ալեկտինիբ 150մգ դեղահատեր ամենօրյա 600մգ*2 - 12 ամիս և ավել
17) Գեֆիտինիբ 200մգ Գեֆիտինիբ 200մգ դեղահատեր ամենօրյա 250մգ - 12 ամիս և ավել
18) Էրլոտինիբ 150մգ Էրլոտինիբ 150 մգ դեղահատեր ամենօրյա 150մգ - 12 ամիս և ավել
19) Աֆատինիբ 40մգ Աֆատինիբ 40մգ դեղահատեր ամենօրյա 40մգ - 12 ամիս և ավել
20) Օսիմերտինիբ 80մգ Օսիմերտինիբ 80մգ դեղահատեր ամենօրյա 80մգ - 12 ամիս և ավել
21) Միտոմիցին 20 մգ Միտոմիցին 20մգ սրվակ 1-ին օր 32օրը մեկ 15մգ 20մգ 4-6 ամիս
22) Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ,20մգ/մլ Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ,20մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 120 160 4-6 ամիս
23) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ Ցիսպլատինխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 100 140 4-6 ամիս
24) Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 600 900 4-6 ամիս
25) Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ սրվակ 21 օրը 1 անգամ 250 360 4-6 ամիս
26) Պանիտումումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/5մլ , 100մգ/10մլ, 400մգ/20մլ Պանիտումումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/5մլ , 100մգ/10մլ, 400մգ/20մլ սրվակ 14 օրը 1 անգամ 400 600 12 ամիս և ավել
27) Ցետուքսիմաբ ինֆուզիոն լուծույթ 5մգ/1մլ Ցետուքսիմաբ ինֆուզիոն լուծույթ 5մգ/1մլ սրվակ 21 օրը 1 անգամ 400 800 12 ամիս և ավել
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ, էնդոսկոպիկ), ընդ որում վիրահատության տեսակը ընտրվում է ըստ կոնկրետ դեպքի ՝ պահպանելով ռադիկալիտետը.
ա. ուղիղ աղու մասնահատում բերանակցումով և առանց/կոլոստոմայի ձևավորումով/,
բ.ուղիղ աղու մասնահատում բերանակցումով, հնարավոր է բեռնաթափող ժամանակավոր իլեոստոմայի տեղադրումով /ցածր ռիսկային անասթամոզների դեպքում/,
գ.ուղիղ աղու որովայնաշեքային էքստիրպաթիա սֆինկտերի պահպանումով,
դ.ուղիղ աղու որովայնաշեքային էքստիրպաթիա մշտական կոլոստոմայի ձևավորումով,
ե.ուղիղ աղու մասնահատում, էքստիրպաթիա կատարելով սիմուլտան վիրահատություններ փոքր կոնքում /օր․ արգանդի, էքստիրպաթիա հավելումներով, միզապարկի մասնահատում և այլն/,
զ.սիմուլտան վիրահատություններ հեռավոր սոլիտար մետազտազների առկայության դեփքում /օր․ ուղիղ աղու մասնահատում, լյարդի ատիպիկ մասնահատում/,
է.կոլոստոմայի տեղադրում առանց ուռուցքի հեռացման աղիքային անանցանելիության ժամանակ,
ը.կոլոստոմայի տեղադրում ռեկտովագինալ խուղակների, ռեկտալ մեծ քայքայվող, պերֆորացված ուռուցքների ժամանակ՝ առանց ուռուցքի հեռացման /նման դեպքերում հաշվի առնել դեպքի ծանրության աստիճանը, պացիենտի ընդհանուր վիճակը, անէսթեզիոլոգիական ռիսկը/,
թ.կոլոստոմայի վերականգնում,
ժ.կոլոստոմայի վերականգնում իլեոստոմայի տեղադրումով,
ժա.իլեոստոմայի վերականգնում,
ժբ.լյարդի մասնահատումներ ատիպիկ, սեգմենտար, լայնածավալ,
ժգ.լյարդի օջախների աբլյացիաներ,
ժդ.էնդոսկոպիկ սուբմուկոզ դիսեկցիա,
ժե.նդոսկոպիկ սուբսերոզ դիսեկցիա,
ժզ.ուռուցքի էնդոսկոպիկ դաջվածքի տեղադրում /նախավիրահատական/,
ժէ.հաստ աղու էնդոսկոպիկ ստենտավորում,
ժը.ախտորոշիչ լապարոսկոպիա /բիոպսիա ըստ ցուցման/,
ժթ.ներորովայնային քիմիոթերապիա,
ի.պերիտոնէկտոմիա,
իա.ուռուցքի ռեցիդիվի դեպքում կատարվող վիրահատություններ: 1 1
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2024 թվական: