Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՐԱՄԻ ՓՈՂՈՑԻ Հ.95 ՇԵՆՔԻ Հ.2՝ 79.2 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2193-Ա «14» հունիսի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՐԱՄԻ ՓՈՂՈՑԻ Հ.95 ՇԵՆՔԻ Հ.2՝ 79.2 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայկ Ժորայի Ավետիսյանի դիմումը` Երևանի Շերամի փողոցի հ.95 շենքի հ.2՝ 79.2քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետը.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող, Շերամի փողոցի հ.95 շենքի հ.2՝ 79.2քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 20.05.2016թ. հ.20052016-01-0154 վկայական), անհատույց օտարել (նվիրել) նույն բնակարանի բնակիչ Հայկ Ժորայի Ավետիսյանին (1 անձ, այսուհետ նվիրառու)՝ որպես նվիրառուի սեփականություն։

2. Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։