ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 21-Ա
«ՎԱՉԷ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՉԷ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վաչէ և Թամար Մանուկեան բարեգործական միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 45,561,250 դրամ ընդհանուր արժողությամբ «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանում հրդեհաշիջման համակարգի ներդրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վաչէ և Թամար Մանուկեան բարեգործական միություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00046807) «Գրիման» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02230486) 2023 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հրդեհաշիջման համակարգի նախագծման, մատակարարման, տեղակայման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ 26,919,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վաչէ և Թամար Մանուկեան բարեգործական միություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
15.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 21-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՎԱՉԷ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ
1․ Ծրագրի նպատակը Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանի գրապահոցներում և էլեկտրասնուցման սենյակում ժամանակակից գազային հրդեհաշիջման համակարգերի նախագծում, մատակարարում, տեղակայում և կարգաբերում։
2․ Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։
3․ Բարեգործը Տեր եւ Տիկին Վաչէ և Թամար Մանուկեաններ
4․ Ծրագիրը կատարողը «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միությունը (ՀՎՀՀ՝ 00046807, հասցեն՝ քաղ․Երևան, Բաղրամյան պող․ 9,
բն 2 )
5․ Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետություն, քաղ. Էջմիածին, մշակութային
6․ Ծրագրի բյուջեն 45,561,250 դրամ
7․ Բարեգործություն ստացողը Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանը, դրա բաժանորդները և գրադարանային ֆոնդի արժեքներից օգտվողները։
8․ Ծրագրի իրականացման
տևողությունը 2024 թվականի հունվարի 31-ից մինչեւ 2024 թվականի օգոստոսի 31-ը
9․ Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանի նկուղային հարկի գրապահոցներում նախագծել, մատակարարել, տեղակայել և կարգաբերել գազային հրդեհաշիջման ժամանակակից համակարգ։
Նախատեսված է իրականացնել 2024 թվականի հունվարի 31-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 45,561,250 դրամի չափով։
10․ Ձեռք բերվող (ներմուծվող)
ապրանքների ու
ծառայությունների համառոտ
նկարագիրը, ծավալները և
նախատեսվող գինը 1. Հրդեհաշիջման համակարգի սարքավորումների և նյութերի ձեռքբերում ու ներմուծում՝ 18,642,000 դրամ,
2. Հայաստանյան շուկայից հրդեհաշիջման համակարգի սարքավորումների ու նյութերի ձեռքբերում, համակարգերի նախագծում, տեղակայում և կարգաբերում՝ 26,919,250 դրամ։
11․ Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական
ծախսերը Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12․ Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների
և այլ մարմինների հետ Էջմիածնի համայնքապետարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
13․ Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ֆինանսական և նկարագրային հաշվետվությունները ներկայացնում է «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միությունը:
Համակարգի համապատասխանությունը ՀՀ գործող շինարարական նորմերին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչության եզրակացությամբ:
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 20.06.24 N 422-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
15.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ