ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2024 թվականի N 914-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 172-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐԱՐԱՏ» ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 172-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) 3-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Դեղձի խյուս 27-32 Բրիքս, 40 կգ-ից ավելի» բառերը փոխարինել «Դեղձի խյուս 10-30 բրիքս 40 կգ-ից ավելի» բառերով․
2) 3-րդ կետի «Քանակը» սյունակի «750 000» թիվը փոխարինել «1 000 000» թվով․
3) 3-րդ կետի «Արժեքը» սյունակի «265 680 000» թիվը փոխարինել «354 240 000» թվով․
4) 8-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Նարնջի խտահյութ 65-66 բրիքս 40 կգ-ից ավելի» բառերը փոխարինել «Նարնջի խտահյութ մինչև 20 բրիքս 40 կգ-ից ավելի» բառերով․
5) 9-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Նարնջի խտահյութ 65-66 բրիքս 40 կգ-ից ավելի» բառերը փոխարինել «Նարնջի խտահյութ 67 բրիքսից ավելի 40 կգ-ից ավելի» բառերով․
6) 14-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Բալի խտահյութ 65-70 բրիքս 40 կգ-ից ավելի» բառերը փոխարինել «Բալի խտահյութ 30-67 բրիքս 40 կգ-ից ավելի» բառերով․
7) 17-րդ կետի «Քանակը» սյունակի «250 000» թիվը փոխարինել «750 000» թվով․
8) 17-րդ կետի «Արժեքը» սյունակի «105 165 000» թիվը փոխարինել «315 495 000» թվով․
9) 18-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Ծիրանի խյուս 28-32 Բրիքս 40 կգ-ից ավելի» բառերը փոխարինել «Ծիրանի խյուս 13-32 բրիքս 40 կգ-ից ավելի» բառերով․
10) 18-րդ կետի «Քանակը» սյունակի «750 000» թիվը փոխարինել «1 000 000» թվով․
11) 18-րդ կետի «Արժեքը» սյունակի «228 375 000» թիվը փոխարինել «304 500 000» թվով․
12) 20-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Տոմատի մածուկ 36-38 Բրիքս» բառերը փոխարինել «Տոմատի մածուկ 30-70 բրիքս 40 կգ-ից ավելի» բառերով․
13) 24-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Խնձորի խյուս 12-36 Բրիքս 40 կգ-ից ավելի» բառերը փոխարինել «Խնձորի խյուս 30-67 բրիքս 40 կգ-ից ավելի» բառերով․
14) հավելվածը 39-րդ կետից հետո լրացնել նոր՝ 40-49-րդ կետերով`
« 40. 0709601001 Թարմ պղպեղ Թարմ պղպեղ կգ 1 000 000 Իրան Իրան 150 000 000
41. 0709601002 Թարմ պղպեղ Թարմ պղպեղ կգ 1 000 000 Իրան Իրան 150 000 000
42. 0709300000 Սմբուկ Թարմ սմբուկ կգ 1 000 000 Իրան Իրան 150 000 000
43. 0703101100 Սոխ Թարմ սոխ կգ 400 000 Իրան Իրան 150 000 000
44. 0703101900 Սոխ Թարմ սոխ կգ 400 000 Իրան Իրան 150 000 000
45. 0703109000 Սոխ Թարմ սոխ կգ 400 000 Իրան Իրան 150 000 000
46. 2009791908 Խնձորի խտահյութ Խնձորի խտահյութ
67 բրիքսից ավելի
40 կգ-ից ավելի կգ 1 000 000 Իրան Իրան 420 660 000
47. 2009791902 Խնձորի խտահյութ Խնձորի խտահյութ
67 բրիքսից ավելի
40 կգ-ից ավելի կգ 1 000 000 Իրան Իրան 420 660 000
48. 2009793009 Խնձորի խտահյութ Խնձորի խտահյութ
20-67 բրիքս
40 կգ-ից ավելի կգ 1 000 000 Իրան Իրան 420 660 000
49. 0711908000 Խաղողի տերև Խաղողի տերև կգ 500 000 Իրան Իրան 184 746 000
».
15) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «14 001 022 425» թիվը փոխարինել «16 722 763 425» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
20.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ