Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2024 թվականի N 935-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 587-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման նախաբանը «6-րդ կետի,» բառերից հետո լրացնել «25․1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի,» բառերով․

2) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3.1-ին կետով՝

«3․1․ Սահմանել, որ սույն կարգի շրջանակներում պետական գույք հասկացությունը ներառում է նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով Հայաստանի Հանրապետության սեփականությունը դարձած նվերները:»․

2․ որոշման N 1 hավելվածում՝

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ. ընտրվում է աճուրդով վաճառքի եղանակը, եթե գնորդից չի պահանջվում կատարել որևէ պարտավորություն կամ եթե իրականացվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների (այսուհետ՝ նվեր) վաճառք:»․

2) 4-րդ կետը «պիտանի համարվող գույքի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նվերի» բառերով․

3) 7-րդ կետը լրացնել նոր՝ 2․1-ին ենթակետով՝

«2․1) նվերի դեպքում՝ նվերների ռեեստրում գրանցված տեղեկությունները, հանձնման վերաբերյալ կազմված փաստաթղթերը, ինչպես նաև առկայության դեպքում՝ տեխնիկական բնութագիր կամ այլ փաստաթղթեր:»․

4) 9-րդ կետը «արդյունքում պիտանի համարվող գույքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նվերների» բառերով․

5) 18-րդ կետի առաջին նախադասությունը «պիտանի շարժական գույքը (տրանսպորտային միջոցները)» բառերից հետո լրացնել «, այդ թվում` նվերը,» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «չօտարվելու դեպքում շարժական գույքը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերի,» բառերով:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։