Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2024-06-21-ից մինչև 2024-11-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-11-16Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1591-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի հուլիսի 5-ից մինչև 2028 թվականի հուլիսի 4-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

15.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1591-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միա-

վորը Քանակը Ծագման երկիրը Արտահանման

երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու-

թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1. 8701211011

8701211019 IVECO AS440ST/P

S-WAY 490 Euro 6

թամբային քարշակներ 2022 թ.- 2025 թ. հատ 30 ԵՄ երկրներ, Չինաստան, ԱՄԷ Բելգիա, Նիդերլանդներ, ԵՄ երկրներ, Չինաստան,

ԱՄԷ, Վրաստան 1 228 500 000

2. 8716393001 Krone duoplex Steel մակնիշի՝ իզոթերմիկ կամ սառնարանային կիսակցորդներ 2022 թ.- 2025 թ. հատ 30 ԵՄ երկրներ, Չինաստան, ԱՄԷ Բելգիա, Նիդերլանդներ, ԵՄ երկրներ, Չինաստան, ԱՄԷ, Վրաստան 478 800 000

2․1. 8704600000 MAXUS V1 GVW 2495KG Էլեկտրական շարժիչով բեռնատար 2022 թ.-2026 թ. հատ 15 ԵՄ երկրներ, Չինաստան, ԱՄԷ, ԱՄՆ Բելգիա, Նիդերլանդներ, ԵՄ երկրներ, Չինաստան, ԱՄԷ,

Վրաստան 133 115 000

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

3. 3907610000 Հատիկավորված

պոլիէթիլեն

տերեֆտալատ Բնորոշիչ

մածուցիկություն՝

0.78dl/g և ավելի կգ 15 000 000 Հնդկաստան,

Սաուդյան

Արաբիա, Իրան,

Ինդոնեզիա,

ԵՄ երկրներ,

ԱՄԷ,

Չինաստան,

ԱՄՆ,

Վրաստան Սաուդյան

Արաբիա, Իրան,

Ինդոնեզիա, ԵՄ

երկրներ, ԱՄԷ,

Չինաստան,

Հնդկաստան,

ԱՄՆ, Վրաստան 6 610 500 000

4․ 3901209009 Ցածր ճնշման բարձր խտության պոլիէթիլենի

առաջնային հումք Բնորոշիչ մածուցիկություն՝ 0․94 dl/g և ավելի կգ 2 000 000 Հնդկաստան,

Սաուդյան

Արաբիա,

Իրան,

Ինդոնեզիա,

ԵՄ երկրներ,

ԱՄԷ,

Չինաստան,

ԱՄՆ,

Վրաստան,

Հարավային

Կորեա,

Թաիլանդ,

Վիետնամ,

Մալայզիա,

Քաթար Հնդկաստան,

Սաուդյան

Արաբիա,

Իրան,

Ինդոնեզիա,

ԵՄ երկրներ,

ԱՄԷ,

Չինաստան,

ԱՄՆ,

Վրաստան,

Հարավային

Կորեա,

Թաիլանդ,

Վիետնամ,

Մալայզիա,

Քաթար 1 053 572 000

5․ 3923900000 Պլաստմասսայե

տակդիր (պալետ)՝

ապրանքների

տեղափոխման

համար Վերամշակված (ոչ առաջնային) ցածր ճնշման բարձր խտության պոլիէթիլենից (recycled HDPE injection grade), Արտաքին չափեր՝ 120x80x13.5 սմ, 1 տակդիրի զտաքաշ՝ 6կգ (+-3%) կգ 1 900 000 Հնդկաստան, Սաուդյան

Արաբիա,

Իրան,

Ինդոնեզիա,

ԵՄ երկրներ,

ԱՄԷ,

Չինաստան,

ԱՄՆ,

Վրաստան,

Հարավային

Կորեա,

Թաիլանդ,

Վիետնամ,

Մալայզիա,

Քաթար Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Իրան, Ինդոնեզիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, ԱՄՆ, Վրաստան, Հարավային Կորեա, Թաիլանդ, Վիետնամ, Մալայզիա, Քաթար 874 209 000

Ընդամենը 10 378 696 000

(հավելվածը լրաց., փոփ. 14.03.24 N 378-Ա, 20.06.24 N 918-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

15.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։