Հոդված 7. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը
Հոդված 7. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք ապահովում են՝
1) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակը և նրա գնահատման հիմքերը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում մասնագիտական կրթական քաղաքականության միասնականությունը.
3) օտարերկրյա պետությունների հետ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման հիմքերի համեմատելիությունն ու համարժեքությունը։
2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են`
1) ընդհանուր պահանջներ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի նկատմամբ.
2) պահանջներ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ` տեսական ուսուցման, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձևերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ.
3) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման ժամկետները, կրեդիտային համակարգի առկայության դեպքում` կրեդիտների քանակը.
4) սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը:
3. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման ու հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն):
4. 5. 6. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները համապատասխան գործատուների առաջարկությունների հիման վրա մշակում և հաստատում են պետական կրթական չափորոշիչներին համապատասխանեցված ուսուցանվող մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, որոնք երաշխավորում են կրթական տարբեր փուլերում ուսանողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը ծրագրից)` ապահովելով կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը:
7.