Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-06-04-ից մինչև 2013-05-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 11. Ընդունելությունը արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում

գործել է մինչև 2013-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ընդունելությունը արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում

1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով, օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մրցութային հիմունքներով: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով` իրենց ընտրությամբ:

2. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունը իրավունք ունի ընդունելություն հայտարարելու լիցենզիայի առկայության դեպքում:

3. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունը պարտավոր է դիմորդին ծանոթացնել իր լիցենզիային, կանոնադրությանը և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), որի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:

4. Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգն ըստ կրթական ծրագրերի սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

5. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը կատարվում է կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին համապատասխան մատչելիության, հրապարակայնության, արդարության, վստահելիության, թափանցիկության, հավասարության սկզբունքների կիրառմամբ:

(11-րդ հոդվածը լրաց. 23.06.10 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։