Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև անձին պատկանող՝ այլ ներդրումային ֆոնդում փայերի մարման արդյունքով ստացված գումարը պարտադիր կենսաթոշակային ֆոնդին փոխանցելու՝ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի համար սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող օրը:
2. Սույն օրենքից բխող՝ կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը սահմանող նորմատիվ իրավական ակտը կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2024 թ. հունիսի 21
Երևան
ՀՕ-259-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2024 թվական: