Հոդված 1. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «հունվարի 31-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել միայն այն դեպքում, երբ տվյալ իրավաբանական անձի հիմնադիրները կամ մասնակիցները ֆիզիկական անձինք են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք:»: