ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2024 թվականի թիվ 2 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 21 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 7-ի «Այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում`ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջների պահպանումը, և այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնք պարունակում են «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոնների մասին» թիվ 21 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 84 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2024 թվականի հունվարի 10-ի
թիվ 2 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 7-ի թիվ 21 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում «Այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջների պահպանումը»՝
ա) 6-րդ և 7-րդ դիրքերը հանել.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1, 16.1, 41.1, 50.1 - 50.5, 66.1 և 67 դիրքեր՝
« 7.1 ԳՕՍՏ Ռ 57095-2016 «Կեսատեխնոլոգիաներ. Եզրույթներ և սահմանումներ»
16.1 ԳՕՍՏ 22840-77, 1.2 կետ «Մատուտակի արմատի լուծամզվածք. Տեխնիկական պայմաններ»
41.1 ԳՕՍՏ 32891-2014, կետ 4.1.2 «Հորթի, գառան, կաթնակեր ուլիկների շրդան՝ կաթամակարդման ֆերմենտային պատրաստուկների համար. Տեխնիկական պայմաններ»
50.1 ԳՕՍՏ 34097-2017, 3.1.4 և 3.1.5 կետեր «Հավելումներ սննդային. Երկաթի լակտատ Е585. Տեխնիկական պայմաններ»
50.2 ԳՕՍՏ 34098-2017, 3.1.4 և 3.1.5 կետեր «Հավելումներ սննդային. Նատրիումի նիտրատ Е251. Տեխնիկական պայմաններ»
50.3 ԳՕՍՏ 34353-2017, 5.1.2 և 5.1.3 կետեր «՝ Կենդանական ծագման կաթամակարդման ֆերմենտային պատրաստուկներ չոր. Տեխնիկական պայմաններ»
50.4 ԳՕՍՏ 35030-2023, 4.1.2 և 4.1.3 կետեր «Համակցված սննդային հավելումներ՝ ալյուրի մշակման համար. Տեխնիկական պայմաններ»
50.5 ԳՕՍՏ 35031-2023, 4.1.2 և 4.1.3 կետեր «Համակցված սննդային հավելում՝ խմորի ծավալի ավելացման համար. Տեխնիկական պայմաններ»
66.1 ԳՕՍՏ Ռ 57646-2017, 3.2.2 - 3.2.4 կետեր «Մանրէաբանական արտադրանք. Սննդային հավելում՝ նիզին. Տեխնիկական պայմաններ»
67 8-րդ և 9-րդ հոդվածներ ԳՕՍՏ Ռ 57249-2016 «Ֆերմենտային պատրաստուկներ։ Փաթեթավորում, մակնշում, տրանսպորտային փոխադրում և պահպանում»
»:
2. «Այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը, որոնք պարունակում են «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ» լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1, 15.2, 27.1, 27.2, 31.1, 41.1, 41.2, 68.1-68.10, 73.1, 73.2, 75.1-75.6, 77.1-77.4, 79.1-79.3, 81.1, 106.1-106.3, 109.1, 121.1, 124.1-124.7, 126.1, 128.1, 128.2, 142.1, 142.2, 145.1, 147.2 և 147.3 դիրքերով՝
« 15.1 ԳՕՍՏ 20264.0-74 «Ֆերմենտային պատրաստուկներ։ Ընդունման կանոններ և նմուշառման մեթոդներ»
15.2 ԳՕՍՏ 20264.1-89 «Ֆերմենտային պատրաստուկներ։ Զգայորոշման, ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ցուցանիշների որոշման մեթոդներ»
27.1 ԳՕՍՏ 31487-2012 «Ֆերմենտային պատրաստուկներ։ Ֆիտազի ֆերմենտատիվ ակտիվության որոշման մեթոդներ»
27.2 ԳՕՍՏ 31488-2012 «Ֆերմենտային պատրաստուկներ։ Քսիլանազի ֆերմենտատիվ ակտիվության որոշման մեթոդներ»
31.1 ԳՕՍՏ 31662-2012 «Ֆերմենտային պատրաստուկներ։ Ցելյուլազի ֆերմենտատիվ ակտիվության որոշման մեթոդներ»
41.1 ԳՕՍՏ 32364-2013 «Բուրավետիչներ սննդային. Խոնավության զանգվածային մասի որոշման մեթոդ»
41.2 ԳՕՍՏ 32365-2013 «Բուրավետիչներ սննդային. Էթիլային սպիրտի պարունակության որոշման մեթոդներ»
68.1 ԳՕՍՏ 34097-2017, 6.8 կետ «Հավելումներ սննդային. Երկաթի լակտատ Е585. Տեխնիկական պայմաններ»
68.2 ԳՕՍՏ 34098-2017, 6.6 կետ «Հավելումներ սննդային. Նատրիումի նիտրատ Е251. Տեխնիկական պայմաններ»
68.3 ԳՕՍՏ 34146-2017 «Հավելումներ սննդային. Կուրկումին E100 սննդային ներկանյութի հիմնական ներկող նյութի զանգվածային մասի նույնականացման և որոշման մեթոդներ»
68.4 ԳՕՍՏ 34176-2017 «Ֆերմենտային պատրաստուկներ. Էնդո-բետա-գլյուկանազի ֆերմենտատիվ ակտիվության որոշման մեթոդներ»
68.5 ԳՕՍՏ 34412-2018 «Պեկտին. Նույնականացումը. Ամիդացված պեկտինների էքսպրես նույնականացման մեթոդ» կիրառվում է Հայաստանի Հանրապետության միանալու օրվանից
68.6 ԳՕՍՏ 34413-2018 «Պեկտին. Նույնականացումը. Պեկտինների էքսպրես նույնականացման մեթոդ» կիրառվում է Հայաստանի Հանրապետության միանալու օրվանից
68.7 ԳՕՍՏ 34430-2018 «Ֆերմենտային պատրաստուկներ սննդի արդյունաբերության համար. Պրոտեոլիտիկ ակտիվության որոշման մեթոդ»
68.8 ԳՕՍՏ 34440-2018 «Ֆերմենտային պատրաստուկներ սննդի արդյունաբերության համար. Ամիլոլիտիկ ակտիվության որոշման մեթոդներ»
68.9 ԳՕՍՏ 34985-2023 «Հավելումներ սննդային։ Ռիբոֆլավին Е101 ներկանյութի որոշման մեթոդներ»
68.10 ԳՕՍՏ 34990-2023, 3.1.5 և 3.1.6 կետեր «Հավելումներ սննդային. Նատրիումի իզոասկորբատ Е316. Տեխնիկական պայմաններ»
73.1 ԳՕՍՏ Ռ 53969-2010 «Կիտրոնաթթվի աղեր (ցիտրատներ) սննդային. Խոնավության զանգվածային մասի որոշման մեթոդ»
73.2 ԳՕՍՏ Ռ 53973-2010 «Ֆերմենտային պատրաստուկներ սննդի արդյունաբերության համար. -գլյուկանազային ակտիվության որոշման մեթոդներ»
75.1 ԳՕՍՏ Ռ 55228-2012 «Հավելումներ սննդային։ Կիտրոնաթթվի արտադրության մեջ կիտրոնաթթվի և հարակից թթուների զանգվածային մասի որոշման մեթոդ»
75.2 ԳՕՍՏ Ռ 55229-2012 «Հավելումներ սննդային. Կիտրոնաթթվի արտադրության համար հումքի մեջ ընդհանուր ֆոսֆորի զանգվածային մասի որոշման գունաչափական մեթոդ»
75.3 ԳՕՍՏ Ռ 55298-2012 «Ֆերմենտային պատրաստուկներ սննդի արդյունաբերության համար. Պեկտոլիտիկ ակտիվության որոշման մեթոդներ»
75.4 ԳՕՍՏ Ռ 55979-2014 «Ֆերմենտային պատրաստուկներ սննդի արդյունաբերության համար. Պեկտատ- և պեկտին- լիազայի ակտիվությունների որոշման մեթոդներ»
75.5 ԳՕՍՏ Ռ 57248-2016 «Ֆերմենտային պատրաստուկներ. Ընդունման կանոններ և նմուշառման մեթոդներ»
75.6 ԳՕՍՏ Ռ 70224-2022 «Հավելումներ սննդային. Համալիր սննդային հավելումներում պրոպիոնատ իոնների որոշման մեթոդ»
77.1 ԳՕՍՏ ISO 11815-2015 «Կաթ. Տավարի շրդանային ֆերմենտի ընդհանուր կաթամակարդման ակտիվության որոշում»
77.2 ԳՕՍՏ ISO 15163-2014 «Կաթ և կաթնամթերք. Շրդանային ֆերմենտ՝ ստացված հորթերի շրդաններից և ֆերմենտային պատրաստուկ՝ ստացված խոշոր եղջերավոր անասունների շրդաններից. Քրոմատագրման մեթոդով քիմոզինի և տավարի պեպսինի պարունակության որոշում»
77.3 ԳՕՍՏ ISO /TS 18083-2015 «Մթերքներ՝ հալած պանրից. Ավելացված ֆոսֆատի պարունակության հաշվարկ՝ արտահայտված ֆոսֆորի տեսքով»
77.4 ԳՕՍՏ ISO 22160-2015 «Կաթ և կաթնային ըմպելիքներ. Հիմնային ֆոսֆատազի ակտիվության որոշում. Մեթոդ՝ ֆոտոակտիվ ֆերմենտային համակարգի կիրառմամբ (EPAS)»
79.1 ԳՕՍՏ 32009-2013 (ISO 13730:1996) «Միս և մսամթերք. Ընդհանուր ֆոսֆորի զանգվածային մասի որոշման սպեկտրալուսաչափական մեթոդ»
79.2 ԳՕՍՏ EN 12014-3-2015 «Սննդամթերք. Նիտրատի և(կամ) նիտրիտի պարունակության որոշումը. Մաս 3. Մսամթերքում նիտրատի և նիտրիտի պարունակության որոշումը՝ սպեկտրալուսաչափական մեթոդով նիտրատը նիտրիտի ֆերմենտատիվ վերականգնմամբ»
79.3 ԳՕՍՏ EN 12014-4-2015 «Սննդամթերք. Նիտրատի և(կամ) նիտրիտի պարունակության որոշումը. Մաս 4. Մսամթերքում նիտրատի և նիտրիտի պարունակության որոշումը իոնային քրոմատագրմամբ»
81.1 ԳՕՍՏ EN 13196-2015 «Բանջարեղենային և մրգային հյութեր. Ծծմբի ընդհանուր դիօքսիդի պարունակության որոշումը թորման մեթոդով»
106.1 ԳՕՍՏ 31765-2012 «Գինիներ և գինենյութեր. Կաթիլային էլեկտրաֆորեզի մեթոդով սինթետիկ ներկանյութերի որոշում»
106.2 ԳՕՍՏ 32037-2013 «Ոչ ալկոհոլային և թույլ ալկոհոլային խմիչքներ, կվասներ. Ածխածնի երկօքսիդի հայտնաբերման մեթոդ»
106.3 ԳՕՍՏ 32113-2013 «Արտադրանք ալկոհոլային և հումք դրա արտադրության համար. Կիտրոնաթթվի զանգվածային կոնցենտրացիայի որոշման ֆերմենտային մեթոդ»
109.1 ԳՕՍՏ 32771-2014 «Հյութամթերք. Օրգանական թթուների որոշումը ֆազային բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագրմամբ»
121.1 ԳՕՍՏ 33627-2015 «Ածուխ ակտիվացված. Ադսորբենտների կլանման բնութագրերի որոշման ստանդարտ մեթոդ»
124.1 ԳՕՍՏ 34201-2017 «Շաքար. Ծծմբի երկօքսիդի որոշումը յոդաչափական մեթոդով»
124.2 ԳՕՍՏ 34228-2017 «Հյութամթերք. Կոնսերվանտների որոշումը բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագրման մեթոդով»
124.3 ԳՕՍՏ 34229-2017 «Հյութամթերք. Սինթետիկ ներկանյութերի որոշումը բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագրման մեթոդով»
124.4 ԳՕՍՏ 34409-2018 «Հյութամթերք. Ֆերմենտատիվ մեթոդով L-խնձորաթթվի որոշում.
124.5 ԳՕՍՏ 34420-2018 «Պանիրներ և հալած պանիրներ. Կիտրոնաթթվի և ցիտրատների զանգվածային մասի չափման մեթոդիկա»
124.6 ԳՕՍՏ 34882-2022 «Սննդային հավելումներ. Կոմպլեքսային սննդային հավելումներում կոնսերվանտների (բենզոյական թթվի և սորբինաթթվի և դրանց աղերի) քանակական որոշումը քրոմատագրական մեթոդով»
124.7 ԳՕՍՏ 34990-2023, 6.7 կետ «Սննդային հավելումներ․ Նատրիումի իզոասկորբատ Е316․ Տեխնիկական պայմաններ»
126.1 ՍՏԲ 2547-2019 «Սննդամթերք. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման օգտագործմամբ ներկանյութերի որոշման մեթոդ»
128.1 ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 13496-2013 «Միս և մսամթերք. Ներկանյութերի հայտնաբերում. Նրբաշերտ քրոմատագրման մեթոդ»
128.2 ԳՕՍՏ Ռ EN 14105-2008 «Ճարպերի և յուղերի ածանցյալներ․ Ճարպաթթուների մեթիլային եթերներ (FAME). Ազատ և ընդհանուր գլիցերինի, մոնո-, դի-, տրիգլիցերիդների պարունակության որոշում (համեմատման մեթոդ)»
142.1 ԳՕՍՏ Ռ 54744-2011 «Հյութամթերք. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով լոռամրգից և խնձորից ստացված մթերքներում խինաթթվի, խնձորաթթվի և կիտրոնաթթվի որոշում»
142.2 ԳՕՍՏ Ռ 54948-2012 «Մեղր. Գլիցերինի որոշման մեթոդ»
145.1 ԳՕՍՏ Ռ 57990-2017 «Հատուկ նշանակության սննդամթերք, կենսաբանական ակտիվ սննդային հավելումներ. Կվերցետինի որոշման մեթոդ»
147.2 ՉԿՄ.ՄՆ 6323-2020 «Սննդամթերքում կոնսերվանտների զանգվածային մասը. Դիոդա-մատրիցային դետեկտմամբ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով չափումների կատարման մեթոդիկա» (2020 թվականի դեկտեմբերի 8-ի ատեստավորման մասին վկայական թիվ 1272/2020) կիրառվում է մինչև համապատասխան միջպետական ստանդարտը ստանդարտների ցանկում ներառելը
I47.3 ՉՄ թիվ К961 «Սննդամթերքի փորձանմուշներում մանրէային տրանսգլուտամինազի զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ «ԽԵՄԱ» ՍՊԸ-ի արտադրության «ՄՏԳ-ԻՖԱ» ռեագենտների հավաքածուի օգնությամբ (2019 թվականի փետրվարի 11-ի ատեստավորման մասին վկայական թիվ 241.0002/RA.RU.311866/2019) կիրառվում է մինչև համապատասխան միջպետական ստանդարտը ստանդարտների ցանկում ներառելը
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: