Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ II ԳԼԽԻ 12-ՐԴ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2023 թվականի թիվ 157 քաղ. Մոսկվա

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ II ԳԼԽԻ 12-ՐԴ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 12-րդ բաժնում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Վ. Նազարենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի նոյեմբերի 14-ի

թիվ 157 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 12-րդ բաժնում կատարվող

1. Անվանումից հետո և 1-ին ենթաբաժնի չորրորդ պարբերության մեջ ՄՄ ԱՏԳ ԱԱ «4803 00» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «3924, 4014 և 4803 00» ծածկագրերով։

2. 4-րդ ենթաբաժնի 7-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«նշանակությունը, կիրառման եղանակը, մանրէազերծման անհրաժեշտությունը օգտագործելուց առաջ (դաշտանային բաժակների համար) (թույլատրվում է չներկայացնել կիրառման հրահանգը (բացի դաշտանային բաժակներից), եթե տվյալ արտադրանքի կիրառումը ակնհայտ է և հայտնի)․»։

3. 5-րդ ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Թորած ջրի մեջ դաշտանային բաժակներից վնասակար նյութերի միգրացիայի ցուցանիշները չպետք է գերազանցեն թույլատրելի մակարդակները՝ II գլխի 12-րդ բաժնի 12․6 հավելվածի համաձայն։»։

4. 1-ին աղյուսակը 48-րդ խմբից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-րդ և 40-րդ խմբերով.

« Խումբ 39

Պլաստմասսաներ և դրանցից պատրաստված արտադրատեսակներ

3924-ից Հիգիենայի կամ արդուզարդի իրեր պլաստմասսաներից

Խումբ 40

Կաուչուկ, ռետին և դրանցից պատրաստված արտադրատեսակներ

4014-ից Հիգիենիկ արտադրատեսակներ վուլկանացված ռետինից

»:

5. Նշված բաժնի 12.1 հավելվածում արտադրանքի խմբին (տեսակին) վերաբերող 2-րդ դիրքը երկրորդ վանդակում «միջադիրներ» բառից հետո լրացնել «, դաշտանային բաժակներ» բառերով։

6. Նշված բաժնի 12.2 հավելվածում 2-րդ դիրքը առաջին վանդակում «միջադիրներ» բառից հետո լրացնել «, դաշտանային բաժակներ» բառերով։

7. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.6 հավելված.

«Հավելված 12.6

Սանիտարահամաճարակաբանական

վերահսկողության (հսկողության) ենթակա

արտադրանքին (ապրանքներին)

ներկայացվող միասնական

սանիտարահամաճարակաբանական և

հիգիենիկ պահանջների II գլխի 12-րդ բաժնի

Թորած ջրի մեջ դաշտանային բաժակներից վնասակար նյութերի միգրացիայի ցուցանիշները

Նյութի անվանումը Որոշվող ցուցանիշը Թույլատրելի արժեքը

1. Պոլիօրգանոսիլաքսաններ (սիլիկոններ) Ֆորմալդեհիդ

մեթիլային սպիրտ 0,1 մգ/լ-ից ոչ ավելի

0,2 մգ/լ-ից ոչ ավելի

2. Ռետինների և լատեքսների բոլոր տեսակները թիուրամ

ցիմատ

էթիլցիմատ

դիֆենիլգուանիդին

կապտաքս

ալտաքս

դիբութիլֆտալատ,

ցինկի իոններ 0,5 մգ/լ-ից ոչ ավելի

0,03 մգ/լ-ից ոչ ավելի

0,01 մգ/լ-ից ոչ ավելի

1,0 մգ/լ-ից ոչ ավելի

0,15 մգ/լ-ից ոչ ավելի

0,15 մգ/լ-ից ոչ ավելի

0,25 մգ/լ-ից ոչ ավելի

1,0 մգ/լ-ից ոչ ավելի

3. Ստիրոլային ստիրոլ 0,01 մգ/լ-ից ոչ ավելի

4. Մեթիլենստիրոլային մեթիլստիրոլ 0,1 մգ/լ-ից ոչ ավելի

5. Իզոպրենային իզոպրեն 0,01 մգ/լ-ից ոչ ավելի

6. Քլորոպրենային (նաիրիտ) քլորոպրեն 0,1 մգ/լ-ից ոչ ավելի»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։