Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՏԱԿ ԼՎԱՑՈՂ ԵՎ ԱՎԼՈՂ-ՀԱՏԱԿ ԼՎԱՑՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2023 թվականի թիվ 148 քաղ. Մոսկվա

ՀԱՏԱԿ ԼՎԱՑՈՂ ԵՎ ԱՎԼՈՂ-ՀԱՏԱԿ ԼՎԱՑՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Արտադրական, պահեստային, գրասենյակային և առևտրային տարածքների մաքրման համար նախատեսված, կողքից քայլող օպերատորի կողմից կառավարվող, կորպուսից, վակուումային կատարող մեխանիզմից, մաքրող գլխիկից, մաքուր և կեղտոտ ջրերի համար նախատեսված բաքերից, կառավարման կարգավորելի բռնակից, հատակի ձողափայտի հանգույցից, կուտակիչ մարտկոցներից կազմված հատակ լվացող մեքենան՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 84-րդ խմբի 8-րդ ծանոթագրությանը համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8479 89 970 7 ստորաենթադիրքում (հատակ լվացող մեքենայի պատկերների օրինակները բերված են հավելվածում)։

2. Ավլող-հատակ լվացող մեքենան, որն ինքնագնաց մեքենա է՝ կազմված ներքին այրման շարժիչից, օպերատորի՝ կառավարման համակարգով աշխատատեղից, վակուումային պոմպից, մաքուր և կեղտոտ ջրերի համար նախատեսված ռեզերվուարներից, աղբի բունկերից, խոզանակներից, հատակի ձողափայտից և անվային շասսիից, որն ամբողջությամբ ինտեգրված է վերջինիս վրա տեղադրված սարքավորման հետ և ձևավորում է պահեստային, գրասենյակային, առևտրային և բաց տարածքներ լվանալու և ավլելու համար նախատեսված միասնական մեքենա՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 84-րդ խմբի 8-րդ ծանոթագրությանը համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8479 89 970 7 ստորաենթադիրքում (ավլող-հատակ լվացող մեքենայի պատկերների օրինակները բերված են հավելվածում)։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հոկտեմբերի 10-ի

թիվ 148 որոշման

ՕՐԻՆԱԿՆԵՐ

հատակ լվացող մեքենայի պատկերների

Ակտի պատկեր

ՕՐԻՆԱԿՆԵՐ

ավլող-հատակ լվացող մեքենայի պատկերների

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։