Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2023 թվականի թիվ 185 քաղ. Մոսկվա

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին արձանագրության (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք):

2. Ներառել տեղեկագիրքը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում:

3. Սահմանել, որ.

տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է տեխնիկական կանոնակարգման ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 185 որոշմամբ

ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների

I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից

Հետազոտության (փորձարկման) տեսակի ծածկագիրը Չափման մեթոդի ծածկա-գիրը Ծածկագրային արժեքի նկարագրությունը

010 Աերոդինամիկ հետազոտություններ (փորձարկումներ)

010000 աերոդինամիկ հետազոտությունների (փորձարկումների) մեթոդներ առանց ճշգրտման

020 Վիրուսոլոգիական հետազոտություններ (փորձարկումներ)

020010 կենսաբանական փորձ լաբորատոր կենդանիների շրջանում

020020 վիրուսի անջատում հավի սաղմերում և բջիջների կուլտուրաներում

020030 իմունաբլոթինգ

020040 իմունապերօքսիդազային թեստ

020050 հեմագլյուտինացման ռեակցիա

020060 հեմադսորբման ռեակցիա

020070 իմունաֆլուորեսցենտման ռեակցիա

020080 չեզոքացման ռեակցիա

020090 հեմագլյուտինացման արգելակման ռեակցիա

020999 վիրուսաբանական հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ

030 Գենետիկ հետազոտություններ (փորձարկումներ)

030010 երկվորյակային մեթոդ

030020 ծագումնաբանական մեթոդ

030030 հիբրիդաբանական մեթոդ

030040 դերմատոգլիֆիկ մեթոդ

030050 մոդելավորման մեթոդ

030060 գենային ինժեներիայի մեթոդներ

030070 պոպուլյացիոն-վիճակագրական մեթոդ

030080 ցիտոգենետիկ մեթոդ

030999 գենետիկ հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ

040 Իմունաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

040010 իզոշճաբանական մեթոդ

040020 իմունաբլոթինգ

040030 իմունաֆլուորեսցենտային մեթոդ

040040 իմունատուրբիդիմետրիկ մեթոդ

040050 իմունաֆերմենտային մեթոդ

040060 իմունաքրոմատային մեթոդ

040070 իմունաքրոմատագրային մեթոդ

040080 անուղղակի իմունաֆլուորեսցենտման մեթոդ

040090 միկրոկետային վերլուծություն (կենսաչիպեր)

040100 շառավղային իմունադիֆուզիա

040110 ռադիոիմունային մեթոդ

040120 ագլյուտինացման ռեակցիա, այդ թվում՝ պասիվ հեմագլյուտինացման ռեակցիա, հեմագլյուտինացման արգելակման ռեակցիա և այլ ռեակցիաներ

040130 նստեցման վրա հիմնված ռեակցիաներ

040140 կոմպլեմենտի մասնակցությամբ ռեակցիա, այդ թվում՝ կոմպլեմենտի կապման ռեակցիա

040150 ֆիզիկական և քիմիական նշանի մասնակցությամբ ռեակցիաներ

040160 իմունադիֆուզիայի ռեակցիա

040170 հիստահամատեղելիության տիպավորում

040180 ֆերմենտ-կապված իմունասորբենտային Elisa մեթոդ

040190 էնզիմ-կապված իմունաֆլուորեսցենտային մեթոդ

040999 իմունաբանական հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ

050 Մանրադիտման մեթոդներով հետազոտություններ (փորձարկումներ)

050010 օպտիկական մեթոդ

050020 ռենտգենային մեթոդ

050030 սկանավորող զոնդային մեթոդ

050040 ֆլուորեսցենտային մեթոդ

050050 էլեկտրոնային մեթոդ

050999 մանրադիտման այլ մեթոդներ

060 Չքայքայող վերահսկողության մեթոդներով հետազոտություններ (փորձարկումներ)

060010 ակուստիկ-էմիսիոն մեթոդ

060020 տեսողական-օպտիկական մեթոդ

060030 տեսողական մեթոդ

060040 մրրկահոսանքային մեթոդ

060050 արտաքին զննում և չափումներ

060060 իմպենդանսային մեթոդ

060070 պոտենցիալների կոնտակտային տարբերության

060080 կոնտակտային մեթոդ

060090 հաստության չափման մագնիսային մեթոդ

060100 մագնիսափոշու մեթոդ

060110 սեփական ճառագայթման մեթոդ

060120 ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն.

մազանոթային լյումինեսցենտային գունային մեթոդ

060130 ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. մազանոթային լյումինեսցենտային մեթոդ

060140 ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. մազանոթային գունային մեթոդ

060150 ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. հոսաորոնում, լյումինեսցենտային մեթոդ

060160 ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. հոսաորոնում, զանգվածասպեկտրաչափական մեթոդ

060170 ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. հոսաորոնում, պղպջակային մեթոդ

060180 մետաղի մագնիսական հիշողության մեթոդ

060190 խզման մեթոդով հարակցման (ադհեզիայի) որոշում

060200 բևեռայնացման մեթոդ

060210 ճառագայթումային մեթոդ

060220 ջերմային մեթոդ

060230 ուլտրաձայնային հաստաչափություն

060240 անդրադարձած ճառագայթման ուլտրաձայնային մեթոդ (արձագանքման մեթոդ)

060250 անցած ճառագայթման ուլտրաձայնային մեթոդ

060260 ֆեռոզոնդային մեթոդ

060270 էլեկտրակայծային մեթոդ

060280 էլեկտրապարամետրային մեթոդ

060999 չքայքայող վերահսկողության այլ մեթոդներ

070 Արտաքին գործոնների ներգործությունների մասով հետազոտություններ (փորձարկումներ)

070010 առաձգական ուժի ներգործության մասով արտանցիչների փորձարկում

070020 ճկվածքի մասով ճկուն պսակաթերթաձև արտանցիչների փորձարկում

070030 ոլորման մասով ճկուն մետաղալարային արտանցիչների փորձարկում

070040 ճկվածքի մասով ճկուն մետաղալարային և ժամավենաձև արտանցիչների փորձարկում

070050 ջրապաշտպանվածության մասով փորձարկում

070060 անջրանցիկության մասով փորձարկում

070070 ագրեսիվ միջավայրերի (ծծմբային գազի կամ ծծմբաջրածնի, օզոնի) ներգործության մասով փորձարկում

070080 ակուստիկ աղմուկի ներգործության մասով փորձարկում

070090 մթնոլորտային ցածր ճնշման ներգործության մասով փորձարկում

070100 թրթռման ներգործության մասով փորձարկում

070110 դինամիկ փոշու (ավազի) ներգործության մասով փորձարկում

070120 անձրևի ներգործության մասով փորձարկում

070130 միջավայրի ջերմաստիճանի փոփոխության ներգործության մասով փորձարկում

070140 եղյամի և ցողի ներգործության մասով փորձարկում

070150 գծային արագացման ներգործության մասով փորձարկում

070160 միակի գործողության մեխանիկական հարվածների ներգործության մասով փորձարկում (միակի հարվածների ներգործության մասով փորձարկում)

070170 մաքրող լուծիչների ներգործության մասով փորձարկում

070180 բորբոսասնկերի ներգործության մասով փորձարկում

070190 բարձր ճնշման ներգործության մասով փորձարկում

070200 օդի բարձր խոնավության ներգործության մասով փորձարկում (կարճաժամկետ)

070210 օդի բարձր խոնավության ներգործության մասով փորձարկում (երկարատև կամ արագացված)

070220 միջավայրի բարձր սահմանային ջերմաստիճանի ներգործության մասով փորձարկում

070225 միջավայրի աշխատանքային բարձր ջերմաստիճանի ներգործության մասով փորձարկում

070230 միջավայրի սահմանային ցածր ջերմաստիճանի ներգործության մասով փորձարկում

070240 միջավայրի աշխատանքային ցածր ջերմաստիճանի ներգործության մասով փորձարկում

070250 արագացման ամպլիտուդի բարձր արժեքով սինուսոիդալ թրթռման ներգործության մասով փորձարկում

070260 արեգակնային ճառագայթման ներգործության մասով փորձարկում

070270 աղային մառախուղի ներգործության մասով փորձարկում

070280 լցման միջավայրերի ներգործության մասով փորձարկում

070290 ստատիկ հիդրավլիկ ճնշման ներգործության մասով փորձարկում

070300 ստատիկ փոշու (ավազի) ներգործության մասով փորձարկում

070310 էլեկտրական և մագնիսական դաշտերի ներգործության մասով փորձարկում

070320 հերմետիկության մասով փորձարկում

070330 կաթիլապաշտպանվածության մասով փորձարկում

070340 հաճախականությունների տրված ընդգրկույթում կառուցվածքի ռեզոնանսային հաճախականությունների բացակայության ստուգման մասով փորձարկում

070350 բազմակի գործողության մեխանիկական հարվածների ներգործության դեպքում դիմացկունության մասով փորձարկում (հարվածային դիմացկունության մասով փորձարկում)

070360 սինուսոիդալ թրթռման ներգործության ժամանակ դիմացկունության մասով կարճաժամկետ փորձարկում (թրթռադիմացկունության մասով կարճաժամկետ փորձարկում)

070370 սինուսոիդալ կամ լայնաշերտ պատահական թրթռման ներգործության ժամանակ դիմացկունության մասով երկարատև փորձարկում (թրթռադիմացկունության մասով երկարատև փորձարկում)

070380 բազմակի գործողության մեխանիկական հարվածների ներգործության դեպքում կայունության մասով փորձարկում (հարվածային կայունության մասով փորձարկում)

070390 սինուսոիդալ կամ լայնաշերտ պատահական թրթռման ներգործության ժամանակ կայունության մասով փորձարկում (թրթռակայունության մասով փորձարկում)

070400 կառուցվածքի ռեզոնանսային հաճախականությունների որոշման մասով փորձարկում

070410 «ոլորող մոմենտի» ներգործության մասով պարուրակային արտանցիչների փորձարկում

070999 արտաքին գործոնների ներգործության մասով հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ

080 Հուսալիության, երկարակեցության մասով հետազոտություններ (փորձարկումներ)

080010 անխափան աշխատանքի հավանականության չափում (որոշվում է հաշվարկային եղանակով)

080020 երկարակեցության չափում (որոշվում է հաշվարկային եղանակով)

080030 աշխատատևության չափում` մինչև խափանումը (որոշվում է հաշվարկային եղանակով)

080040 պատրաստության գործակցի որոշում

080050 մնացորդային ռեսուրսի որոշում

080060 ծառայության ժամկետի որոշում

080999 հուսալիության, երկարակեցության մասով հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ

090 Հրդեհաանվտանգության և պայթանվտանգության մասով հետազոտություններ (փորձարկումներ)

090010 հրդեհի առաջացման հավանականության որոշում

090020 նյութերի պայթանվտանգության որոշում

090030 բոցավառելիության որոշում

090040 տաքացման որոշում

090050 հրակայունության որոշում

090060 նյութերի հրդեհապայթավտանգավորության որոշում

090999 հրդեհանվտանգության և պայթանվտանգության մասով հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ

100 Դիմացկունության և (կամ) հերմետիկության մասով հետազոտություններ (փորձարկումներ)

100010 փորձարկման հեղուկ կամ գազային միջավայրով ստեղծվող փորձարկման ճնշման ներգործության ժամանակ փորձարկման օբյեկտների՝ դիմացկունության և (կամ) հերմետիկության պահպանման ունակությունը որոշելու համար նախատեսված չափման մեթոդներ (հիդրավլիկ փորձարկում)

100020 փորձարկման հեղուկ կամ գազային միջավայրով ստեղծվող փորձարկման ճնշման ներգործության ժամանակ փորձարկման օբյեկտների՝ դիմացկունության և (կամ) հերմետիկության պահպանման ունակությունը որոշելու համար նախատեսված չափման մեթոդներ (օդաճնշական փորձարկում)

Էլեկտրամագնիսական համատեղելիության մասով հետազոտություններ (փորձարկումներ)

110000 էլեկտրամագնիսական համատեղելիության մասով հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման

120 Ակուստիկ հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ)

120998 ակուստիկ հատկությունների որոշման մասով հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման

130 Օպտիկական հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ)

130010 օպտիկական թելքի պարամետրերի որոշում

130020 լուսատեխնիկայի պարամետրերի որոշում

130999 օպտիկական հատկությունների որոշման մասով հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

140 Ֆիզիկական հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ)

140010 աբսորբման որոշում

140020 մածուցիկության որոշում

140030 երկրաչափական պարամետրերի (երկարություն, անկյուն) չափում

140040 դիսպերսայնության որոշում

140050 դիէլեկտրական թափանցելիության որոշում

140060 մաշվածքի որոշում

140070 ինդուկտիվության որոշում

140080 զանգվածի որոշում

140090 ծավալի որոշում

140095 գազի ծավալի որոշում

140100 խտության որոշում

140110 դիմացկունության որոշում

140120 կակղացման որոշում

140130 տրոհելիության որոշում

140140 խառնելիության որոշում

140150 դիմադրության որոշում

140160 սորունության որոշում

140170 կարծրության որոշում

140180 հոսունության որոշում (հոսունության կորստի ջերմաստիճան, հոսունության ջերմաստիճան)

140190 հալման (հովացման, սառչման) ջերմաստիճանի որոշում

140200 ջերմունակության որոշում

140210 ջերմահաղորդականության որոշում

140220 խոնավացածության որոշում

140230 էլաստիկության որոշում

140240 էլեկտրահաղորդականության որոշում

140250 էմիսիայի որոշում

140260 ռադիոակտիվ հատկությունների որոշում

140999 ֆիզիկական հատկությունների որոշման մասով հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

150 Ֆիզիկական գործոների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ)

150010 թրթռման չափում

150020 խոնավության չափում

150030 ճնշման չափում

150040 ինֆրակարմիր ճառագայթման չափում

150050 լուսավորվածության չափում

150060 օդի շարժման արագության չափում

150070 ջերմաստիճանի չափում

150080 ուլտրամանուշակագույն ճառագայթման չափում

150090 աղմուկի չափում

150100 էլեկտրամագնիսական դաշտի չափում

150110 էլեկտրաստատիկ դաշտի չափում

150999 ֆիզիկական գործոնների որոշման մասով հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

160 Տեղեկատվության պաշտպանության, այդ թվում՝ ծրագրային ապահովման միջոցների հետազոտություններ (փորձարկումներ)

160000 Տեղեկատվության պաշտպանության, այդ թվում՝ ծրագրային ապահովման միջոցների հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման

170 Սնկաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

170010 կենսաբանական փորձ

170020 ուղղակի ցանքսի մեթոդ

170999 սնկաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

180 Միկրոկենսաբանական (մանրէաբանական) հետազոտություններ (փորձարկումներ)

180010 ագարի մեջ դիֆուզիայի մեթոդ

180020 թաղանթային զտման մեթոդ

180030 ուղղակի ցանքսի մեթոդ

180040 տիտրման (խմորման) մեթոդ

180050 միկրոկենսաբական տակդիրներ

180999 միկրոկենսաբանական (մանրէաբանական) հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

190 Մոլեկուլային կենսաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

190010 պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ

190020 մոլեկուլային կլոնավորում

190999 մոլեկուլային կենսաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

200 Օրգանոլեպտիկ (սենսորային) հետազոտություններ (փորձարկումներ)

200000 օրգանոլեպտիկ (սենսորային) հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման

210 Մակաբուծաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

210010 մակրոսկոպական մեթոդ

210020 մանրադիտակային մեթոդ

210999 մակաբուծաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

220 Ճառագայթումային հետազոտություններ (փորձարկումներ)

220010 բաժնաչափական

220020 ճառագայթաչափական

220030 ճառագայթաքիմիական

220040 սպեկտրային

220999 ճառագայթումային հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

230 Ջերմատեխնիկական հետազոտություններ (փորձարկումներ)

230010 օգտակար գործողության գործակցի չափում

230020 ջերմային հոսքերի խտության չափում

230030 ջերմափոխանցման դիմադրության չափում

230040 շենքերի կառուցվածքների ջերմաստիճանի չափում

230050 ջերմային հզորության չափում

230060 այրման ջերմության չափում

230999 ջերմատեխնիկական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

240 Կառուցվածքի տեխնիկական փորձաքննություն

240000 կառուցվածքի տեխնիկական փորձաքննության մեթոդներ՝ առանց ճշգրտման

250 Վիճակի տեխնիկական վերահսկում

250000 վիճակի տեխնիկական վերահսկման մեթոդներ՝ առանց ճշգրտման

260 Թունաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

260010 գրգռիչ (իրիտատիվ ազդեցության չափում

260020 մաշկային գրգռիչ ազդեցության չափում

260030 գերզգայնացնող (սենսիբիլիզացնող) ազդեցության չափում

260040 գենաթունավորության (մուտագենության) որոշում

260050 in vitro թունավորության ինդեքսի որոշում (բջիջների կուլտուրայում)

260060 բջջային թեստ-օբյեկտի կիրառմամբ սուր թունավորության որոշում

260070 հավի սաղմի քորիոալանտոիսային թաղանթի օգտագործմամբ լորձաթաղանթների վրա գրգռիչ ազդեցության որոշում

260080 սուր թունավորման հնարավոր վտանգի գնահատմամբ սուր թունավորության պարամետրերի սահմանում

260999 թունաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

270 Ֆիզիկա-քիմիական և քիմիական հետազոտություններ (փորձարկումներ), այդ թվում՝ «չոր քիմիա»

270010 խտաչափական մեթոդ

270020 ատոմաաբսորբցիոն սպեկտրաչափական մեթոդ

270030 ատոմաիոնիզացիոն սպեկտրաչափական մեթոդ

270040 ատոմաֆլուորեսցենտային սպեկտրաչափական մեթոդ

270050 ատոմաէմիսիոն սպեկտրաչափական մեթոդ

270060 բուտիրաչափական [բուտիրոմետրիկ] մեթոդ

270070 «չոր քիմիայի» տեսողական մեթոդ

270080 մածուցիկաչափական մեթոդ

270090 գազաչափական մեթոդ

270100 ծանրաչափական (կշռային) մեթոդ

270110 թորման մեթոդ

270120 ինֆրակարմիր սպեկտրադիտում (սպեկտրալուսաչափական մեթոդ)

270130 մազանոթային էլեկտրաֆորեզ

270140 գունաչափական մեթոդ

270150 սառնադիտման մեթոդ

270160 լյումինեսցենտային մեթոդ

270170 զանգվածասպեկտրային մեթոդ

270180 ատոմական իոնների զանգվածների գրանցմամբ զանգվածասպեկտրաչափական մեթոդ

270190 մոլեկուլային և կլաստերային իոնների, ռադիկալների զանգվածների գրանցմամբ զանգվածասպեկտրաչափական մեթոդ

270200 պղտորաչափական մեթոդ

270210 խտաչափական մեթոդ

270215 պոտենցաչափական մեթոդ

270220 ռենտգենասպեկտրային մեթոդ

270230 ռենտգենաֆազային մեթոդ

270235 ռենտգենաֆլյուորեսցենտային մեթոդ

270240 չոր քիմիայի անդրադարձաչափական մեթոդ

270250 բեկումաչափական մեթոդ

270260 իոնային շարժունության սպեկտրաչափություն

270265 ջերմաիոնիզացիոն ՋԻԶՍ (TIMS) զանգվածասպեկտրաչափություն

270270 տիտրաչափական (ծավալային) մեթոդ

270280 տուրբիդիմետրիկ մեթոդ

270290 զտման մեթոդ

270300 ֆլյուորաչափական մեթոդ

270305 լուսագունաչափական մեթոդ

270310 լուսաչափական մեթոդ

270320 բարձր արդյունավետ հեղուկ քրոմատագրում

270330 քրոմատագրում գազային

270340 քրոմատագրում գազային (գազահեղուկային)

270350 քրոմատագրում հեղուկ իոնային

270360 քրոմատագրում մակերևութային

270370 քրոմատազանգվածասպեկտրաչափական մեթոդ

270380 լուծահանման կշռային մեթոդ

270390 էլեկտրաֆորետիկ մեթոդ

270400 էլեկտրաքիմիական մեթոդ (մեթոդի բոլոր խմբերը)

270410 էլեկտրաքիմիական մեթոդ (վոլտամպերաչափական մեթոդների խումբ (բևեռագրություն, ամպերաչափական մեթոդ)

270420 էլեկտրաքիմիական մեթոդ (հաղորդաչափական մեթոդների խումբ)

270430 էլեկտրաքիմիական մեթոդ (կուլոնաչափական մեթոդների խումբ)

270440 էլեկտրաքիմիական մեթոդ (պոտենցաչափական մեթոդների խումբ)

270999 ֆիզիկաքիմիական և քիմիական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ, այդ թվում՝ «չոր քիմիա»

280 Բջջաբանական հետազոտություններ (փորձարկումներ)

280010 իմունաբջջաքիմիական մեթոդ

280020 լազերային հոսանուտ բջջաչափման ֆլյուորեսցենտային մեթոդ

280999 բջջաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ

290 Էլեկտրաֆիզիկական հետազոտություններ (փորձարկումներ)

290000 էլեկտրաֆիզիկական հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման

999 Այլ հետազոտություններ (փորձարկումներ)

999000 այլ հետազոտությունների (փորձարկումների) մեթոդներ՝ առանց ճշգրտման

II. Տեղեկագրքի անձնագիր

Թիվը` ը/կ Տարրի նշագիրը Նկարագրությունը

1 2 3

1 Ծածկագիրը 047

2 Տեսակը 1․ տեղեկագիրք

3 Անվանումը հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագիրք

4 Հապավումը ՀՓՏՏ

5 Նշագիրը ՄՏ 047֊ 2023 (խմբ.1)

6 Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմաններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 185 որոշում

7 Տեղեկագրքի (դասակարգչի) գործողության մեջ դնելու (կիրառման մեկնարկի) ամսաթիվը 2024 թվականի հունվարի 28

8 Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանը

9 Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումն ավարտելու ամսաթիվը

10 Օպերատորը (օպերատորները) Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11 Նշանակությունը տեղեկագիրքը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի կամ, ըստ միասնական ձևի համապատասխանության, սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա արտադրանքի միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի մասով՝ փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անցկացվող հետազոտությունների (չափումների) և փորձարկումների տեսակների մասին տեղեկատվության համակարգումը և ծածկագրումն ապահովելու համար

12 Համառոտ բնութագրությունը (կիրառման ոլորտը) օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության ապահովման համար էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) ձևավորման ժամանակ

13 Առանցքային բառերը հետազոտություններ, չափումներ, փորձարկումներ, հետազոտությունների (փրորձարկումների) և չափումների տեսակներ, չափման մեթոդ

14 Ոլորտ, որում իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները տեխնիկական կանոնակարգում

15 Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը 2 տեղեկագիրքը մշակելիս միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ և (կամ) ստանդարտներ չեն կիրառվել

16 Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը 1․տեղեկագիրքն ունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում.

Բելառուսի Հանրապետությունում՝ «Համապատասխանության գնահատման ոլորտում գործունեության ոլորտի դասակարգիչ (լաբորատորիաներ, տեսչական մարմիններ և որակավորման ստուգում իրականացնողներ (պրովայդերներ))» ԿՀ 7-05-2016 աշխատանքային հրահանգի «Դասակարգիչ. Փորձարկումների/ստուգաչափման/տեսչական ստուգումների ոլորտում գործունեության ծածկագրեր» թիվ 2 հավելված

17 Համակարգման (դասակարգման) մեթոդը 1․ համակարգման կարգային մեթոդ՝ հավելվածով սահմանված կարգին համապատասխան

18 Վարման մեթոդիկան 1․տեղեկագրքի վարման կենտրոնացված ընթացակարգ, տեղեկագիրքը վարվում է էլեկտրոնային ձևով՝ սույն տեղեկագրքի հավելվածով նախատեսված կարգին համապատասխան

19 Կառուցվածքը տեղեկագրքի կառուցվածքի մասին տեղեկատվությունը (տեղեկագրքի դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) նշված է սույն տեղեկագրքի III բաժնում

20 Տվյալների գաղտնիության աստիճանը տեղեկագրքից տեղեկությունները դասվում են բաց հասանելիության տեղեկատվությանը

21 Վերանայման սահմանված պարբերականությունը

22 Փոփոխությունները

23 Հղում տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները բերված են սույն տեղեկագրքի I բաժնում

24 Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակումը

III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը

1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի վավերապայմանային կազմը և կառուցվածքը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները:

2. Տեղեկագրքի վավերապայմանային կազմը և կառուցվածքը բերված են աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները).

«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հաստատված կամ պաշտոնական բառային նշագիրը.

«վավերապայմանի արժեքի տիրույթը»՝ տարրի իմաստը (նշանակությունը) պարզաբանող տեքստը.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը ճշգրտող և դրա ձևավորման (լրացման) կանոնները կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը որոշող տեքստ.

«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի առնվազն n անգամ

(n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի առնվազն n անգամ և m անգամից ոչ ավելի (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել m անգամից ոչ ավելի (m > 1):

Աղյուսակ

Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանային կազմը

Վավերապայմանի անվանումը Վավերապայմանի արժեքի տիրույթը Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները Բազմ.

1. Հետազոտության (փորձարկման) տեսակի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1..*

1.1. Հետազոտության (փորձարկման) և չափման տեսակի ծածկագիրը պայմանանշանների տողը՝ ձևանմուշին համապատասխան՝ \d{3} ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական կարգային մեթոդի օգտագործմամբ 1

1.2. Հետազոտության (փորձարկման) և չափման տեսակի անվանումը պայմանանշանների տողը.

Նվազ. երկարությունը՝ 1

Առավ. երկարությունը՝ 1000 անվանումը ձևավորվում է ռուսերենով՝ տեքստի տեսքով 1

1.3 Չափման մեթոդի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1..*

1.3.1. Չափման մեթոդի ծածկագիրը պայմանանշանների տողը՝ ձևանմուշին համապատասխան՝ \d{6} ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական կարգային մեթոդի օգտագործմամբ 1

1.3.2. Չափման մեթոդի անվանումը պայմանանշանների տողը.

Նվազ. երկարությունը 1

Առավ. երկարությունը՝ 1000 անվանումը ձևավորվւում է ռուսերենով՝ տեքստի տեսքով 1

1.3.3. Տեղեկագրքի գրառման մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով I

1.3.3. 1. Գործողության մեկնարկի ամսաթիվը ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601 –ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված գործողության մեկնարկի ամսաթվին 1

1.3.3.2. Տեղեկագրքի գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1

1.3.3.2.1. Ակտի տեսակը պայմանանշանների նորմալացված տողը.

Ձևանմուշ՝ \d{5} Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը 1

1.3.3.2.2. Ակտի համարը պայմանանշանների տողը.

Նվազ. երկարությունը՝ 1

Առավ. երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1

1.3.3.2.3. Ակտի ամսաթիվը ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601 –ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1

1.3.3.3. Գործողության ավարտի ամսաթիվը ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601 –ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված գործողության ավարտի ամսաթվին 0..1

1.3.3.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 0..1

1.3.3.4.1. Ակտի տեսակը պայմանանշանների կանոնակարգված տողը.

Ձևանմուշ՝ \d{5} Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը 1

1.3.3.4.2. Ակտի համարը պայմանանշանների տողը.

Նվազ. երկարությունը՝ 1

Առավ. երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1

1.3.3.4.3. Ակտի ամսաթիվը ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601 –ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1 А

ՀԱՎԵԼՎԱԾ

հետազոտությունների

(փորձարկումների) և

չափումների տեսակների

տեղեկագրքին ներկայացվող

ԿԱՐԳ

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագրքի վարման

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միության) իրավունքի կազմում ընդգրկող՝ հետևյալ ակտերին համապատասխան.

Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29 պայմանագիր.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող՝ տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման և կիրառման մեթոդաբանության հաստատման մասին» թիվ 121 որոշում:

II. Կիրառման ոլորտը

2. Սույն կարգով սահմանվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագրքի (այսուհետ` տեղեկագիրք) վարման կանոնները:

3. Սույն կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկագրքի ձևավորման և վարման կանոնները, ինչպես նաև Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից դրա կիրառման կանոնները:

4. Սույն կարգի նպատակների համար կիրառվում են հասկացություններ, որոնք նշանակում են հետևյալը՝

«նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի տեղեկագիրք»՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի տեղեկագիրքը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը.

«հետազոտությունների կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտներ»՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտներ:

Սույն կարգում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և զարգացման հարցերով Միության մարմինների ակտերով որոշվող արժեքներով:

IV. Տեղեկագրքի վարման սկզբունքները

5. Տեղեկագրքի վարումն իրականացվում է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի կամ ըստ միասնական ձևի համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրի տրամադրման՝ համապատասխանության պարտադիր հաստատմանը ենթակա արտադրանքի միասնական ցանկում ներառված արտադրանքի մասով փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անցկացվող հետազոտությունների (փորձարկումների) և չափման մեթոդների մասին տեղեկությունների համակարգման և ծածկագրման նպատակով:

6. Տեղեկագրքի համակարգման օբյեկտները հետազոտությունների (փորձարկումների) տեսակներն ու չափման մեթոդներն են:

7. Տեղեկագրքի օպերատորը տեղեկագրքի ձևավորում և վարում իրականացնող Հանձնաժողովն է:

8. Համակարգման օբյեկտների կարգավորված դասավորման նպատակով կիրառվում է կարգային մեթոդը:

9. Տեղակագրքի կազմում չափման մեթոդները խմբավորված են ըստ հետազոտությունների (փորձարկումների) տեսակների: Տեղեկագիրք ձևավորելիս որպես հիմք են վերցվել տեղեկություններ Բելառուսի Հանրապետությունում կիրառվող դասակարգչից «Դասակարգիչ. Փորձարկումների/ստուգաչափման/տեսչական ստուգումների ոլորտում գործունեության ծածկագրեր» («Համապատասխանության գնահատման ոլորտում գործունեության ոլորտի դասակարգիչ (լաբորատորիաներ, տեսչական մարմիններ և որակավորման ստուգում իրականացնողներ (պրովայդերներ))» ԿՀ 7-05-2016 աշխատանքային հրահանգի թիվ 2 հավելված):

10. Չափման մեթոդների ծածկագրման նպատակով օգտագործվում է հետևյալ կառուցվածքը ունեցող 6-անիշ ծածկագիր՝

XXXYYY,

որտեղ.

XXX-ը՝ հետազոտության (փորձարկման) տեսակի հերթական համարն է.

YYY-ն՝ հետազոտության (փորձարկման) համապատասխան տեսակի կազմում չափման մեթոդի հերթական համարը:

«ХХХ000»-ի տեսակի ծածկագրերը նախատեսված են չափման մեթոդների ծածկագրման համար՝ այն դեպքում, երբ «XXX» ծածկագրով հետազոտությունների (փորձարկումների) տեսակի հետ չի հարաբերվում ոչ մի չափման ակնհայտ որոշակի մեթոդ: Այդ ծածկագրերի չափման մեթոդների անվանումներն ունեն « «...» հետազոտությունների (փորձարկմումների) մեթոդներ՝ առանց ճշգրտման» տեսք, որտեղ.

«...»՝ հետազոտության (փորձարկման) տեսակի անվանումն է:

«ХХХ999»-ի տեսակի ծակագրերը նախատեսված են չափման մեթոդների ծածկագրման համար՝ այն դեպքում, երբ հետազոտությունների (փորձարկումների) համապատասխան տեսակի կազմում չափման ակնհայտ որոշակի մեթոդներից ոչ մեկը հարմար չէ չափման մեթոդի մասին անհրաժեշտ տեղեկությունները նշելու համար: Այդ ծածկագրերի չափման մեթոդների անվանումներն ունեն « «...» հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ» տեսք, որտեղ.

«...»՝ հետազոտության (փորձարկման) տեսակի անվանումն է:

11. Հետազոտությունների (փորձարկումների) տեսակները և հետազոտությունների (փորձարկումների) յուրաքանչյուր տեսակի կազմում չափման մեթոդները կարգավորված են ըստ անվանումների՝ այբբենական կարգով՝ բացառությամբ «ХХХ000» և «ХХХ999» տեսակների ծածկագրեր ունեցող չափման մեթոդների:

12. Նոր դիրքեր ավելացնելիս տեղեկագրքի վարման ընթացքում հետազոտությունների (փորձարկումների) տեսակների և չափման մեթոդների նշման այբբենական կարգի պահպանումն ապահովելու համար հետազոտությունների (փորձարկումների) տեսակները և չափման մեթոդները ծածկագրվում են «10» քայլով:

13. Տեղեկագրքի վարման ընթացակարգն իրականացվում է Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսում փոփոխությունների կատարման միջոցով: Օպերատորն ապահովում է տեղեկագրքում փոփոխությունների կատարումը և սույն Կարգի V բաժնի պահանջներին համապատասխան՝ Միության տեղեկատվական պորտալում արդիականացված տեղեկությունների տեղադրումը:

14. Օգտատերերի համար տեղեկագրքից տեղեկությունների հասանելիությունն իրականացվում է Միության տեղեկատվական պորտալի միջոցների կիրառմամբ:

V. Տեղեկագրքի վարումը

15. Տեղեկագրքում փոփոխությունների կատարման համար հիմքերը հետազոտությունների կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների մասով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի տեղեկագրքում փոփոխությունների կատարման մասին Միության մարմինների ակտերն են:

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված Միության մարմինների ակտերի հիման վրա տեղեկագրքում փոփոխությունների կատարումն իրականացվում է՝ այն պայմանով, որ տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունների կազմում ներառված չեն հետազոտությունների (փորձարկումների) տեսակներին և (կամ) չափման մեթոդներին համապատասխանող դիրքերը՝ հետևյալ դեպքերի համար՝

ա) նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի տեղեկագրքում ներառված են հետազոտությունների (փորձարկումների) նոր տեսակներ և կամ չափման մեթոդներ պարունակող ստանդարտ.

բ) կանոններ և հետազոտության մեթոդներ պարունակող առկա ստանդարտի տեքստում ներառված է հետազոտությունների (փորձարկումների) նոր տեսակը և (կամ) չափման մեթոդը.

գ) հետազոտությունների կանոններ և մեթոդներ պարունակող առկա ստանդարտի տեքստում փոփոխված է հետազոտությունների (փորձարկումների) և (կամ) չափման մեթոդի առկա տեսակի անվանումը:

17. Տեղեկագրքում փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը որոշելու համար օպերատորն անցկացնում է նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի տեղեկագրքում կատարված փոփոխությունների վերլուծություն: Տեղեկագրքում փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում օպերատորը ձևավորում է փոփոխությունների նախագիծ՝ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 121 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ- տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման և կիրառման մեթոդաբանության (այսուհետ՝ Մեթոդաբանություն) թիվ 3 հավելվածով նախատեսված ձևի: Հետազոտությունների (փորձարկումների) այն տեսակը որոշելու ժամանակ, որին դասվում է տեղեկագրքում ներառման համար պլանավորվող չափման մեթոդը, օպերատորն առաջնորդվում է հավելվածով սահմանված ցանկում նշված տեղեկություններով:

18. Միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Հանձնաժողովի կողմից փոփոխությունների նախագծի ուսումնասիրումը՝ տեղեկագրքում փոփոխությունների կատարման նպատակահարմարության գնահատման նպատակով, իրականացվում է Մեթոդաբանության 86-րդ կետին համապատասխան:

19. Տեղեկագրքում նոր դիրք ներառելու ժամանակ ձևավորվում է գրառում՝ հետևյալ կանոններին համապատասխան ՝

ա) ծածկագրային արժեքը տրվում է այնպես, որ չափման նոր մեթոդի անվանումը գտնվի այբբենական կարգով՝ տեղեկագրքի մանրամասնեցված տեղեկությունների կազմում.

բ) «Գործողության մեկնարկի ամսաթիվը» և «Տեղեկագրքի գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանները պետք է լրացվեն՝ վավերապայմանները և տեղեկագրքում փոփոխությունների կատարման մասին նորմատիվ ակտն ուժի մեջ մտնելու ամսաթիվը պարունակող տեղեկություններով:

20. Տեղեկագրքի առկա գրառման մեջ փոփոխություններ կատարելիս ձևավորվում է 2 գրառում՝

ա) առաջին գրառումը պարունակում է տեղեկագրքի փոփոխվող գրառման մասին տեղեկությունները և ձևավորվում է սույն կարգի 21-րդ կետին համապատասխան.

բ) երկրորդ գրառումը պարունակում է տեղեկագրքի փոփոխված գրառման մասին տեղեկությունները և ձևավորվում է սույն կարգի 22-րդ կետին համապատասխան:

21. Տեղեկագրքի փոփոխվող գրառման մասին տեղեկությունները ձևավորվում են հետևյալ կանոններին համապատասխան՝

ա) բոլոր վավերապայմանների արժեքները (բացառությամբ «Գործողության ավարտի ամսաթիվը» և «Տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանների) պետք է համապատասխանեն փոփոխվող գրառման արժեքներին.

բ) «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանը պետք է պարունակի ամսաթիվ, մինչև որը (ներառյալ) գործում է փոփոխվող գրառումը և որը համապատասխանում է գրառման գործողության ավարտի ամսաթվին.

գ) «Տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանը պետք է պարունակի տեղեկություններ այն նորմատիվ ակտի մասին, որին համապատասխան տեղեկագրքի տեղեկություններում կատարվում են փոփոխություններ:

22. Տեղեկագրքի փոփոխված գրառման մասին տեղեկությունները ձևավորվում են հետևյալ կանոններին համապատասխան՝

ա) վավերապայմանների արժեքները պետք է պարունակեն չափման մեթոդի մասին փոփոխված տեղեկությունները.

բ) «Գործողության մեկնարկի ամսաթիվը» վավերապայմանը պետք է պարունակի ամսաթիվ, որից սկսած գործում է փոփոխված գրառումը: Գործողության մեկնարկի ամսաթիվը պետք է լինի փոփոխվող գրառման «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանում նշված ամսաթվից ոչ ուշ.

գ) «Տեղեկագրքի գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանը պետք է պարունակի այն նորմատիվ ակտի մասին տեղեկությունները, որին համապատասխան, տեղեկագրքի տեղեկություններում փոփոխություններ են կատարվում:

23. Փոփոխությունների կատարման արդյունքը Միության տեղեկատվական պորտալում տեղեկագրքի կազմի մեջ մտնող հետազոտությունների (փորձարկումների) տեսակների և չափման մեթոդների մասին արդիականացված տեղեկությունների հրապարակումն է:

ՀԱՎԵԼՎԱԾ

հետազոտությունների

(փորձարկումների) և

չափումների տեսակների

տեղեկագրքի վարման կարգի

ՑԱՆԿ

հետազոտությունների (փորձարկումների) տեսակներին տրվող ծածկագրերի և հետազոտությունների (փորձարկումների) տեսակին համապատասխանող չափման մեթոդների նկարագրությունների

Հետազոտության (փորձարկման) տեսակի ծածկագիրը Հետազոտությունների (փորձարկումների) տեսակը Չափման այն մեթոդների նկարագրությունը, որոնք դասվում են հետազոտությունների (փորձարկումների) համապատասխան տեսակին

010 Աերոդինամիկ հետազոտություններ (փորձարկումներ) բնական օդափոխման փորձարկումների, մեխանիկական դրդմամբ օդափոխման համակարգերի փորձարկումների, տարածքում օդափոխանակման պատիկության որոշման համար կիրառվող չափման մեթոդներ

020 Վիրուսաբանական հետազոտություններ (փորձարկումներ) վիրուսների հայտնաբերմանը և նույնացմանը (նույնականացմանը), ինչպես նաև դրանց կենսաբանական հատկությունների հետազոտությանն ուղղված չափման մեթոդներ

030 Գենետիկ հետազոտություններ (փորձարկումներ) օրգանիզմներում գեների ուսումնասիրության, գենետիկ վարիացիաների և ժառանգականության ուսումնասիրության վրա հիմնված չափման մեթոդներ

040 Իմունաբանական հետազոտություններ (փորձարկումներ) հակագեների և հակամարմինների սպեցիֆիկ փոխազդեցության վրա հիմնված և ինֆեկցիոն ու մակաբուծային հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման համար կիրառվող չափման մեթոդներ

050 Մանրադիտման մեթոդներով հետազոտություններ (փորձարկումներ) միկրոօրգանիզմների հայտնաբերման և հետազոտության համար նախատեսված մանրադիտակների օգտագործման վրա հիմնված չափման մեթոդներ

060 Չքայքայող վերահսկողության մեթոդներով հետազոտություններ (փորձարկումներ) փորձարկումների օբյեկտների՝ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանության ստուգման ժամանակ օգտագործվող չափման մեթոդներ, որոնց դեպքում չպետք է խախտվի օբյեկտի՝ կիրառման համար պիտանիությունը

070 Արտաքին գործոնների ներգործության մասով հետազոտություններ (փորձարկումներ) փորձարկումների օբյեկտների՝ շրջակա միջավայրի իրական պայմանների ընդօրինակման և դրանց ներգործությունների վերարտադրման եղանակով շրջակա միջավայրի՝ տրված պայմաններում աշխատունակությունը և պարամետրերը պահպանելու ունակությունը որոշելու համար նախատեսված չափման մեթոդներ

080 Հուսալիության, երկարակեցության մասով հետազոտություններ (փորձարկումներ) տրված պայմաններում հուսալիության ցուցանիշների որոշման համար, այդ թվում՝ անխափանության, վերանորոգմանը պիտանիության, պահպանվածության և երկարակեցության մասով փորձարկումներ անցկացնելիս կիրառվող չափման մեթոդներ

090 Հրդեհանվտանգության և պայթանվտանգության մասով հետազոտություններ (փորձարկումներ) փորձարկումների օբյեկտների պայթահրդեհավտանգավոր հատկությունների որոշման համար, այդ թվում՝ նյութերի հրդեհապայթավտանգավորության, ինչպես նաև շինարարական նյութերի, տեքստիլ, շինարարական կառույցների, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային արտադրատեսակների, կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների հրդեհային վտանգի մասով փորձարկումներ անցկացնելիս կիրառվող չափման մեթոդներ

100 Դիմացկունության և (կամ) հերմետիկության մասով հետազոտություններ (փորձարկումներ) փորձարկումների օբյեկտների՝ հեղուկ կամ գազային փորձարկման միջավայրով ստեղծվող փորձարկման ճնշման ներգործության դեպքում դիմացկունության և (կամ) հերմետիկության պահպանման ունակությունը որոշելու համար նախատեսված չափման մեթոդներ

110 Էլեկտրամագնիսական համատեղելիության մասով հետազոտություններ (փորձարկումներ) տեխնիկական միջոցների՝ տրված որակով և տրված էլեկտրամագնիսական իրադրության մեջ տրված որակով գործելու և այլ տեխնիկական միջոցների համար անթույլատրելի էլեկտրամագնիսական խանգարումներ չստեղծելու ունակությունը հաստատելու համար կիրառվող չափման մեթոդներ

120 Ակուստիկ հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ) նյութերի և արտադրատեսակների՝ ձայնը ճառագայթելու, հաղորդելու և կլանելու հատկությունները գնահատելու համար կիրառվող չափման մեթոդներ

130 Օպտիկական հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ) փորձարկման օբյեկտների օպտիկական և լուսատեխնիկական բնութագրերի որոշման համար կիրառվող չափման մեթոդներ (լուսային հոսք, լույսի ուժ, գունավորության կոորդինատներ, լուսահաղորդման ինդեքս, գունային ջերմաստիճան և այլն)

140 Ֆիզիկական հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ) փորձարկումների օբյեկտների ֆիզիկական հատկությունների որոշման համար կիրառվող չափման մեթոդներ (կշռային պարամետրեր, երկրաչափական պարամետրեր, ռադիոակտիվ հատկություններ, ջերմաստիճանային պարամետրեր և այլն)

150 Ֆիզիկական գործոնների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ) փորձարկումների օբյեկտներից ստեղծվող ֆիզիկական գործոնների մակարդակների չափման համար կիրառվող չափման մեթոդներ (աղմուկ, թրթռում, ուլտրաձայն, ինֆրաձայն, էլեկտրամագնիսական դաշտեր, ստատիկ հոսանք, ինֆրակարմիր (ջերմային) և տեսանելի, ուլտրամանուշակագույն, լազերային և ռենտգենյան ճառագայթում)

160 Տեղեկատվության պաշտպանության, այդ թվում՝ ծրագրային ապահովման միջոցների հետազոտություններ (փորձարկումներ) սահմանված պահանջներին տեղեկատվության պաշտպանության և դրա պաշտպանվածության վերահսկման ծրագրային, ծրագրային-ապարատային միջոցների, տեղեկատվության պաշտպանության գաղտնագրային պաշտպանության միջոցների համապատասխանության գնահատման համար կիրառվող չափման մեթոդներ

170 Սնկաբանական հետազոտություններ (փորձարկումներ) սնկային և բորբոսային ախտահարումների, ինչպես նաև նման ախտահարումներ առաջացնելու ունակ հարուցիչների առկայության որոշման համար կիրառվող չափման մեթոդներ

180 Միկրոկենսաբանական (մանրէաբանական) հետազոտություններ (փորձարկումներ) մանրէաբանական ցուցանիշների պահանջներին փորձարկումների օբյեկտների համապատասխանության գնահատման նպատակով մանրէների որակական և քանակական որոշման համար կիրառվող չափման մեթոդներ

190 Մոլեկուլային կենսաբանական հետազոտություններ (փորձարկումներ) փորձարկումների օբյեկտներում պաթոգեն միկրոօրգանիզմների հայտնաբերման համար կիրառվող սպիտակուցների և նուկլեինաթթուների կառուցվածքի վերլուծության վրա հիմնված չափման մեթոդներ

200 Օրգանոլեպտիկ (սենսորային) հետազոտություններ (փորձարկումներ) հետազոտողի զգայարանների (տեսողություն, լսողություն, շոշափելիություն և այլն) օգտագործման վրա հիմնված չափման մեթոդներ

210 Մակաբուծաբանական հետազոտություններ (փորձարկումներ) ըստ մակաբուծական անվտանգության ցուցանիշների՝ համապատասխանության գնահատման համար կիրառվող հելմինտների և մակաբույծների, հելմինտների ֆրագմենտների, ձվերի և թրթուրների հայտնաբերման համար մակրոսկոպական և մանրադիտական մեթոդներ

220 Ճառագայթումային հետազոտություններ (փորձարկումներ) սահմանված նորմերի պահպանման աստիճանի որոշման (ներառյալ սահմանված մակարդակները չգերազանցելը) կամ փորձարկման օբյեկտների վիճակի վերահսկման նպատակով փորձարկումների օբյեկտների նկատմամբ կիրառվող՝ իոնացնող ճառագայթումների չափման վրա հիմնված չափման մեթոդներ

230 Ջերմատեխնիկական հետազոտություններ (փորձարկումներ) սահմանված ջերմատեխնիկական բնութագրերին փորձարկումների օբյեկտների համապատասխանության գնահատման համար կիրառվող չափման մեթոդներ (ջերմահաղորդման գործակից, օգտակար գործողության գործակից, ջերմային հզորություն, պատող կառուցվածքի ջերմաստիճան և այլն)

240 Կառուցվածքի տեխնիկական փորձաքննություն կառուցվածքի տեխնիկական փորձաքննության համար կիրառվող չափման մեթոդներ

250 Վիճակի տեխնիկական վերահսկում վիճակի տեխնիկական վերահսկման համար կիրառվող չափման մեթոդներ

260 Թունաբանական հետազոտություններ (փորձարկումներ) թունավոր գործոնով պայմանավորված՝ օրգանիզմի վրա նյութերի և արտադրատեսակների վնասակար ներգործության հայտնաբերման նպատակով կիրառվող չափման մեթոդներ

270 Ֆիզիկա-քիմիական և քիմիական հետազոտություններ (փորձարկումներ), այդ թվում՝ «չոր քիմիա» որոշակի քիմիական ռեակցիաների արդյունքում դրսևորվող փորձարկումների օբյեկտների ֆիզիկական հատկությունների չափումներ անցկացնելիս դիտարկման վրա հիմնված չափման մեթոդներ

280 Բջջաբանական հետազոտություններ (փորձարկումներ) բջիջների կազմության և գործառույթների, ներբջջային կառուցվածքների և դրանց կենսագործունեության արգասիքների ուսումնասիրության վրա հիմնված չափման մեթոդներ

290 Էլեկտրաֆիզիկական հետազոտություններ (փորձարկումներ) էլեկտրասպառման և էլեկտրասարքավորումների տարբեր համակարգերի պարամետրերի չափման համար կիրառվող չափման մեթոդներ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։