ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 443-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (20,923.12 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,102,500 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
26.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 443-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը Չափի միավորը Ընդհանուր գումարը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Գրաֆիկական պլանշետ 1 հատ 39.95
2. Գրաֆիկական պլանշետի գրիչ 1 տուփ 4.95
3. Մոնիթոր- համակարգիչ 1 հատ 1,199
4. Դյուրակիր համակարգիչ 1 հատ 999
5. USB փոխարկիչ 1 հատ 199.99
6. Համակարգչային ստեղնաշար
մկնիկով 2 հատ 119.98
7. Դյուրակիր համակարգչի տակդիր 5 հատ 199.5
8. Փոխարկիչ 3 հատ 67.11
10. Լարով ականջակալ 6 հատ 894
11. Խոսափողի կանգնակ 1 հատ 49
12. Խոսափող 1 հատ 299
13. Մալուխ միացուցիչներով 1 հատ 18
14. Լույսի անդրադարձիչ 1 հատ 24.95
15. Մոնիթոր-համակարգիչ 2 հատ 2,584.95
16. Երաժշտական ստեղնաշար 8 հատ 952
17. Եռոտանի կանգնակ 8 հատ 233.92
18. Լարով ականջակալ 9 հատ 89.91
19. Համակարգչային մկնիկ 1 հատ 16.99
20. Դյուրակիր համակարգիչ 2 հատ 3,598
21. Համակարգչային մոնիթոր 1 հատ 549.99
22. Մալուխ միացուցիչներով 1 հատ 14.95
23. Եռոտանի կանգնակ 1 հատ 699
24. Թվային ֆոտոխցիկի պայուսակ 1 հատ 129.95
25. Ֆոտոաքսեսուարների պայուսակ 1 հատ 99.95
26. Հիշողության կրիչ չգրառված 1 հատ 119.99
27. Մինի համակարգիչ 1 հատ 1,999
28. Դյուրակիր համակարգիչ 7 հատ 5222.92
29. Արտաքին հիշողության կրիչ 1 հատ 69.99
30. Հայելի 2 հատ 55.66
31. Ֆոտոխցիկի մարտկոց 18 հատ 371.52
Ընդամենը՝ 20,923.12 ԱՄՆ-ի դոլար
Փոխադրման ծախսերը՝ 1,102,500 դրամ
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
26.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ