ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 969-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 760-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի «Զենքի հարդարման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 760-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ` ՀՀ ՆԳՆ)» բառերով.
2) 4-րդ կետում «ոստիկանության» բառը փոխարինել «ՀՀ ՆԳՆ» հապավումով.
3) 11-րդ և 12-րդ կետերում «ոստիկանություն» բառը փոխարինել «ՀՀ ՆԳՆ» հապավումով.
4) 13-րդ և 14-րդ կետերում «Ոստիկանությունը» բառը, իսկ 13-րդ կետում «ոստիկանությունը» բառը փոխարինել «ՀՀ ՆԳՆ» հապավումով.
5) 15-րդ կետում «ոստիկանությունը» բառը փոխարինել «ՀՀ ՆԳՆ» հապավումով։
2. Որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
27.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
հունիսի 27-ի N 969-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2023 թվականի
մայիսի 18-ի N 760-Ն որոշման
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
Զ Ե Ն Ք Ի Հ Ա Ր Դ Ա Ր Մ Ա Ն
Սերիա - ՀԳԼ N___________________
Իրավաբանական անձի անվանումը
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
Գտնվելու վայրը
(հասցեն) ______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
Գործունեության իրականացման
վայրը (հասցեն)
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
Գործողության ժամկետը ______________________
ՀՀ ներքին գործերի նախարար
_________________________
(ստորագրությունը) _____________________________
(անունը, ազգանունը)
Կ. Տ. ______ _____________20 թ.»։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
27.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2024 թվական: