ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 973-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 733-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ` ՀՀ ՆԳՆ)» բառերով.
2) 4-րդ, 9-րդ, 10-րդ և 15-րդ կետերում «ոստիկանություն», 7-րդ կետում «ոստիկանության», 8-րդ կետում «ոստիկանության», «ոստիկանությունից», 11-րդ կետում «Ոստիկանությունը», 14-րդ կետում «ոստիկանությունը» բառերը փոխարինել «ՀՀ ՆԳՆ» հապավումով։
2. Որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
27.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
հունիսի 27-ի N 973-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2023 թվականի
մայիսի 11-ի N 733-Ն որոշման
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
Հ Ր Ա Ձ Գ Ա Ր Ա Ն Ի Գ Ո Ր Ծ Ա Ր Կ Մ Ա Ն
Սերիա - ՀԳԼ N__________
Իրավաբանական անձի
անվանումը
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
Գտնվելու վայրը (հասցեն)
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
Գործունեության իրակա-
նացման վայրը (հասցեն) _______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
Գործողության ժամկետը
_______________________________________________________
ՀՀ ներքին գործերի նախարար ___________________
(ստորագրությունը) ___________________
(անունը, ազգանունը)
Կ. Տ. _______ _____________20 թ.»։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
27.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2024 թվական: