Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ.Քոչարյան

3 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2005 թվականի N 1546-Ն

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է3» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 27.06.24 N 962-Ն)

1. Հաստատել անտառային ծառատեսակների հատման տարիքի սահմանման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

սեպտեմբերի 15-ի N 1546-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

աճման պայմաններ` ծառատեսակների գոյության պայմաններ, որոնք ապահովում են դրանց աճն ու զարգացումը.

անտառի տիպ` ծառուտի (անտառի) արտադրողականության գնահատման միավոր, որը բնորոշվում է միջին բարձրությամբ և հասակով.

աստիճանական հատումներ` անտառավերականգնման հատումների տեսակ, որը կատարվում է մի քանի փուլով.

բոնիտետային դասեր` անտառի արտադրողականության ցուցանիշին համապատասխան դաս.

գերհասուն ծառուտ` անտառի հասակային վիճակ, որը հաջորդում է ծառուտի հասուն փուլին, բնորոշվում է վերին շարահարկում ծառերի թույլ աճով.

ծառատեսակների վերաճ` անտառի ծածկոցի տակ աճող ծառատեսակների մատղաշի աճ.

ծառուտի բացասական աճի փուլ` այն տարիքն է, երբ տվյալ ծառուտում ծառերի տարեկան միջին աճը չի փոխհատուցում մահացող ծառերի բնափայտի ծավալը.

հասուն ծառուտ` ծառուտի հասակային խումբ, որը նախորդում է գերհասուն հասակին, դանդաղում է ծառերի տարբերակումը, գագաթային աճը, թուլանում է բնի ընդլայնական աճը:

2. Անտառային ծառատեսակների հատման տարիքը որոշվում է` սկսած այն հասակային դասից, երբ ծառերը (ծառուտը) սկսում են աստիճանաբար կորցնել իրենց կայունությունը և արտադրողականությունը, երբ տվյալ ծառուտում ծառերի միջին աճը չի փոխհատուցում ծառերի բնափայտի ծավալը:

3. Հայաստանի Հանրապետությունում անտառային ծառատեսակների հատման տարիքը սահմանվում է անտառավերականգնման հատումներ իրականացնելու համար:

II. ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

4. Հայաստանի Հանրապետության անտառներում անտառավերականգնման հատումներն իրականացվում են աստիճանական և ընտրովի հատումների ձևով, որտեղ հատման տարիքը որոշելիս հաշվի են առնվում ծառուտի հասակային խմբերն ու դասերը:

5. Ծառուտների հասակային խմբերն ու հասակային դասերն ըստ հատման տարիքի ներկայացված են N 1 աղյուսակում.

Աղյուսակ N 1

Ծառուտների հասակային խմբերն ու դասերն ըստ հատման տարիքի

Հատման

հասակային

դասերը

Հատման

տարիքը (տարի) Ծառուտների բաշխումն ըստ հասակային խմբերի

մատղաշներ միջահասակներ հասունացողներ հասուններ գերհասուններ

Հասակային դասեր

տարիքը (տարի)

IV

61-80 I

1-20 II

21-40 III

41-60 IV-V

61-100 VI և բարձր

101 և ավելի

IV

31-40 I

1-10 II

11-20 III

21-30 IV-V

31-50 VI և բարձր

51 և ավելի

V

81-100 I-II

1-40 III

41-60 IV

61-80 V-VI

81-120 VII և բարձր

121 և ավելի

V

41-50 I-II

1-20 III

21-30 IV

31-40 V-VI

41-60 VII և բարձր

61 և ավելի

VI

101-120 I-II

1-40 III-IV

41-80 V

81-100 VI-VII

101-140 VIII և բարձր

41 և ավելի

VI

51-60 _I-II_

1-20 III-IV

21-40 V

41-50 VI-VII

61-70 VIII և բարձր

71 և ավելի

VII

121-140 _I-II_

1-40 III-IV

41-100 VI

101-120 VII-VIII

121-160 IX և բարձր

161 և ավելի

VII

61-70 _I-II_

1-20 III-V

21-50 VI

51-60 VII-VIII

61-80 IX և բարձր

81 և ավելի

20 և ավելի տարեկան հասակային դասեր` սերմնային ծագում ունեցող ասեղնատերևավորներ, կոշտատերևավորներ:

10 և ավելի տարեկան հասակային դասեր` փափկատերևավորներ և կոճղաշվային վերարտադրությամբ բազմացող կոշտատերևավորներ:

(5-րդ կետը փոփ. 27.06.24 N 962-Ն)

6. Աստիճանական հատումները լինում են՝ հավասարաչափ, խմբակային-ընտրովի և երկարատև:

Հավասարաչափ հատումներն իրականացվում են այն ծառուտներում, որտեղ առկա է նոսրացման անհրաժեշտություն:

Խմբակային-ընտրովի հատումների ժամանակ ծառուտը հատվում է մի քանի փուլով` խմբերով, հասակային մեկ դասի ժամանակահատվածում, որտեղ առկա է մատղաշի անհրաժեշտ քանակություն:

Երկարատև հատումներն իրականացվում են տարահասակ ծառուտներում՝ 2 փուլով: Առաջին և երկրորդ հատումների ժամանակ թողնվում են այն ծառերը, որոնք դեռևս չեն հասունացել: Նման ծառուտներում հատումները վերսկսվում են 30-40 տարի հետո, երբ ծառերը հասնում են շահագործման տարիքի:

Ծառուտների հասակային դասերն ըստ տարիքի ներկայացված են N 2 աղյուսակում

Աղյուսակ N 2

Ծառուտների հասակային դասերն ըստ տարիքի

Հասակա-յին դասերը Ծառուտի տարիքը (տարի) Հասակային դասերը Ծառուտի տարիքը (տարի)

20 և ավելի տարեկան հասակային դասեր 10 և ավելի տարեկան հասակային դասեր 20 և ավելի տարեկան հասակային դասեր 10 և ավելի տարեկան հասակային դասեր

I 1-20 1-10 VII 121-140 61-70

II 21-40 11-20 VIII 141-160 71-80

III 41-60 21-30 IX 161-180 81-90

IV 61-80 31-40 X 181-200 91-100

V 81-100 41-50 XI 201-220 101-110

VI 101-120 51-60 XII 221-240 111-120

20 և ավելի տարեկան հասակային դասեր` սերմնային ծագում ունեցող ասեղնատերևավորներ և կոշտատերևավորներ:

10 և ավելի տարեկան հասակային դասեր` փափկատերևավորներ և կոճղաշվային վերարտադրությամբ բազմացող կոշտատերևավորներ:

( 6-րդ կետը փոփ. 27.06.24 N 962-Ն)

7. Ընտրովի հատումներն իրականացվում են տարահասակ, հասուն և գերհասուն անտառներում. հատվում են հասուն և գերհասուն, ինչպես նաև հիվանդություններով և վնասատուներով վարակված ծառերը:

8. Անտառային ծառատեսակների հատման տարիքը որոշվում է` սկսած այն հասակից, երբ ծառուտն աստիճանաբար կորցնում է իր կայունության և արտադրողականության ցուցանիշները, իսկ ծառերն անցնում են բացասական աճի փուլ:

Անտառային ծառատեսակների հատման առավելագույն սահմանային տարիքի և ծառուտի բացասական աճն սկսելու միջև ընկած ժամանակահատվածը 20-40 տարի է, որի ընթացքում երաշխավորվում է ծառերի հատումը:

Հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը ներկայացված է N 3 աղյուսակում.

Աղյուսակ N 3

Հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը

Գերակշռող ծառերը Անտառների նպատակային նշանակությունը

պաշտպանական հատուկ

տարիքը հասակային դասը տարիքը հասակային դասը

1 2 3 4 5

Ասեղնատերևավորներ 121-140 VII 141-160 VIII

Սոճի

Կոշտատերևավորներ 161-180 IX 181-200 X

Կաղնի (սերմնային)

Կաղնի (բնաշվային) 61-70 VII 71-80 VIII

Հաճար 141-160 VIII 161-180 IX

Բոխի (սերմնային) 81-100 V 101-120 VI

Բոխի (բնաշվային) 61-70 VII 71-80 VIII

Ղաժի 41-50 V 51-60 VI

Հացենի 121-140 VII 141-160 VIII

Թխկի 121-140 VII 141-160 VIII

Թեղի 121-140 VII 141-160 VIII

Խնձորենի 101-120 VI 121-140 VII

Տանձենի 101-120 VI 121-140 VII

Ընկուզենի 141-160 VIII 161-180 IX

Փափկատերևավորներ 61-70 VII 71-80 VIII

Կեչի

Կաղամախի 41-50 V 51-60 VI

Լորենի 91-100 X 101-110 XI

Փռշնի 61-70 VII 71-80 VIII

Ուռի 41-50 V 51-60 VI

(աղյուսակը փոփ. 27.06.24 N 962-Ն)

(հավելվածը փոփ. 27.06.24 N 962-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։