«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 մարտի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11402050
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
7 փետրվարի 2002 թ.
ք. Երևան N 035-Հ
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱՆՈՂ ԵՎ ՄԹԵՐԱՏՈՒ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. մարտի 27-ի թիվ 209 որոշման 2-րդ կետի
Հրամայում եմ`
1. Սահմանել «ՀՀ պետական գույքի մասնավորեցման ենթակա բանող և մթերատու անասունների նվազագույն սկզբնական գները»՝ համաձայնեցված՝ ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների հետ, ըստ կից հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել «ՀՀ պետական գույքի մասնավորեցման ենթակա բանող և մթերատու անասունների նվազագույն սկզբնական գները սահմանելու վերաբերյալ» ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի 03.05.2001 թ. N 114-Հ հրամանը:
Նախարար՝ Դ. Վարդանյան
Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարար
__________Վ. Խաչատրյան
31 հունվարի 2002 թ. Համաձայնեցված է
ՀՀ գյուղատնտեսության
նախարար
____________ Զ. Գևորգյան
10 հունվարի 2002 թ. Հաստատված է
ՀՀ պետական գույքի
կառավարման նախարար
___________ Դ. Վարդանյան
28 դեկտեմբերի 2002 թ.
Ց ա ն կ
Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ենթակա բանող եվ մթերատու անասունների նվազագույն սկզբնական գների
( 2002 թ. համար)
Հ/Հ Բանող և մթերատու
անասուններ Միավորի նվազագույն
սկզբնական գինը
(ԱՄՆ դոլարին համարժեք դրամ) Ծանոթություն
1 2 3 4
1 Կովեր 240
2 Արտադրող ցուլեր 400
3 Բանող եզներ 300
4 Մաքիներ 50
5 Արտադրող խոյեր 60
6 Խոզամայրեր 200
7 Արտադրող վարազներ 220
8 Ձիեր 250
9 Ավանակներ 75
10 Այծեր 50
Ծանոթություն
* Սույն ցանկը սահմանված է ի կատարումն ՀՀ կառավարության 27.03.98 թ. թիվ 209 որոշման: