Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։
2․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված լիցենզիաները ենթակա են համապատասխանեցման և վերաձևակերպման սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակներին։
3․ Սույն հոդվածում նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպվելու դեպքում լիցենզիաների գործողությունը դադարեցվում է:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2024 թ. հունիսի 26
Երևան
ՀՕ-267-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական: