Հոդված 3
Հոդված 3.
Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.
«3) խաղային հաշվի միջոցով ստացվող շահումից (բացառությամբ խոշոր շահումից, գովազդային վիճակախաղից ստացվող շահումից, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա չունեցող անձից ստացվող շահումից) եկամուտը հաշվարկվում է որպես հաշվետու տարվա ընթացքում ստացված շահումների (բացառությամբ խոշոր շահման) և կատարված խաղադրույքների կամ մասնակցության վճարների (բացառությամբ խոշոր շահման հետ անմիջականորեն կապված խաղադրույքի կամ մասնակցության վճարի) դրական տարբերություն.
4) խաղային հաշվի միջոցով ստացվող խոշոր շահումից եկամուտը հաշվարկվում է որպես խոշոր շահման և անմիջականորեն դրա ստացման հետ կապված խաղադրույքի կամ մասնակցության վճարի դրական տարբերություն։»։