ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 999-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐՅԱՆ ԵՎ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ (ՍԱՐՅԱՆ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ) ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի «զ» կետով, 5-րդ և 7-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հավանություն ստացած՝ «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) իրականացնելու նպատակով՝ սույն որոշմանը կցված NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքների (այսուհետ՝ օտարվող սեփականություն) նկատմամբ (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող տարածքների) ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝
ա․ ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվի գործարար միջավայրն ու զբոսաշրջության մակարդակը, կվերանան Երևանի կենտրոնում առկա հին և խարխուլ, ինչպես նաև տարերայնորեն տեղակայված շինությունները, փոխարենը կկառուցվի քաղաքաշինական տեսակետից կարևոր նշանակություն ունեցող Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) անվամբ Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն Երևանի և ամբողջ հանրապետության համար,
բ. ծրագրի իրականացումը կունենա նաև քաղաքաշինության, բնապահպանության, առողջության, սպորտի, մշակույթի զարգացման նշանակություն.
2) ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված՝ օտարվող սեփականության օբյեկտների oտարման:
2. Հաստատել՝
1) Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող այն շենքերի, շինությունների, հողամասերի (օտարվող սեփականություն) ցանկը և սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող)։
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածներում նշված՝ օտարվող սեփականության ձեռք բերողն է Հայաստանի Հանրապետության, «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ հիմնադրվող՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն).
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգողն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը․
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 24 (քսանչորս) ամիս է՝ սկսած սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից.
4) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված օտարվող սեփականության և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ օտարման գործառույթների իրականացումը համակարգող ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
5) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված օտարվող սեփականության և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 4 (չորս) ամսվա ընթացքում ՝ նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
6) օտարվող սեփականություն ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով uեփականության oտարման մաuին» օրենքի հիման վրա կադաստրային ծածկագրերով անշարժ գույքի միավորների ձեռք բերողի և լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև կնքված պայմանագրին համապատասխան.
7) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված օտարվող սեփականությունը ընկերության կողմից կարող է օգտագործվել բացառապես որոշմամբ հավանություն ստացած ծրագրով նախատեսված գործողություններն իրականացնելու նպատակով.
8) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին։
4. Հիմք ընդունելով, որ ծրագիրը տարածաշրջանում եզակի է իր տեսակի մեջ և իրականացման տարածքը ներառում է նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասեր, ինչպես նաև հաշվի առնելով, որ ծրագիրն առանց այդ հողատարածքների հնարավոր չէ իրականացնել՝ համաձայնություն տալ սույն որոշման N 2 հավելվածի սխեմայի սահմաններում առկա պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարմանը։
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման N 2 հավելվածի սխեմայի սահմաններում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ենթակա են օտարման տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
28.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
հունիսի 27-ի N 999-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ՍԱՐՅԱՆ ԵՎ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ (ՍԱՐՅԱՆ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ) ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN
ը/կ Երևան քաղաքի վարչական շրջան
(անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցե) Հողամասի կադաստրային
ծածկագիրը
1 2-րդ Թափաբաշ փողոց 4 01-006-0035-0006
2 2-րդ Թափաբաշ փողոց 4 հողամաս 01-006-0035-0007
3 Կոզեռնի փողոց 10/2 01-006-0035-0008
4 2-րդ Թափաբաշ փողոց 12 հողամաս 01-006-0035-0009
5 2-րդ Թափաբաշ փողոց 14 հողամաս 01-006-0035-0010
6 Շ․ Ռուսթավելու փողոց թիվ 44 բնակելի տուն 01-006-0035-0012
7 Շ․ Ռուսթավելու փողոց 44 հողամաս 01-006-0035-0035
8 Ֆրիկի փողոց 15 01-006-0035-0004
9 2-րդ Թափաբաշ փողոց 2 01-006-0035-0005
10 Ս․ Հովհաննեսի փողոց 25 01-006-0505-0065
11 2-րդ Թափաբաշ փողոց 5ա 01-006-0505-0005
12 2-րդ Թափաբաշ փողոց 9ա բնակելի տուն 01-006-0505-0007
13 2-րդ Թափաբաշ փողոց 9բ 01-006-0505-0008
14 1-ին Թափաբաշ փողոց 21/23/ բնակելի տուն 01-006-0505-0010
15 Սուրբ Հովհաննեսի փողոց 23/1 բնակելի տուն 01-006-0505-0009
16 Սուրբ Հովհաննեսի փողոց 23/2
17 1-ին Թափաբաշ փողոց 23
18 1-ին Թափաբաշ փողոց 17 01-006-0505-0046
19 Կոզեռնի փողոց 1 01-006-0506-0058
01-006-0506-0059
20 Ֆրիկի փողոց 3 01-006-0506-0017
21 Ֆրիկի փողոց 3/3 հողամաս
22 Ռուսթավելի 42 հողամաս 01-006-0035-0011
23 Շ․ Ռուսթավելու փողոց փակուղի 44 01-006-0035-0013
24 2-րդ Թափաբաշ փողոց 8 01-006-0035-0017
25 Շ․ Ռուսթավելու փողոց փակուղի 44 01-006-0035-0034
26 Պարոնյան փողոց 46/3 հողամաս 01-006-0035-0037
27 2-րդ Թափաբաշ փողոց 6 01-006-0035-0019
28 Ֆրիկի փողոց 4 01-006-0507-0003
29 Ֆրիկի փողոց 4 գլխավոր փոստատան շենքի հետևում 01-006-0507-0005
30 Ֆրիկի փողոց 17 01-006-0035-0022
31 Ֆրիկի փողոց 17
32 Կոզեռնի փողոց 6/1 հողամաս 01-006-0035-0041
33 2-րդ Թափաբաշ փողոց 6 բնակելի տուն 01-006-0035-0043
34 Մ․ Սարյան փողոց 20/3 բնակելի տուն 01-006-0036-0655
35 Թափաբաշ փողոց 7 01-006-0505-0003
36 2-րդ Թափաբաշ փողոց 5բ 01-006-0505-0004
37 1-ին Թափաբաշ փողոց 19 01-006-0505-0011
38 2-րդ Թափաբաշ փողոց 10 01-006-0505-0051
39 Ս․ Հովհաննեսի փողոց 25/1 01-006-0505-0064
40 1-ին Թափաբաշ փողոց 14 հողամաս 01-006-0506-0001
41 Կոզեռնի փողոց 1/2 01-006-0506-0004
42 Ֆրիկի փողոց 13/1 ավտոլվացման կետ 01-006-0506-0066
43 Ֆրիկի փողոց 13/2 01-006-0506-0064
44 Կոզեռնի փողոց 1/3 01-006-0506-0065
45 Ֆրիկի փողոց 13 բնակելի տուն 01-006-0506-0005
46 1-ին Թափաբաշ փողոց 12 01-006-0506-0007
01-006-0506-0044
47 1-ին Թափաբաշ փողոց 12 01-006-0506-0044
01-006-0506-0045
48 Կոզեռնի փողոց 12/1 բնակելի տուն 01-006-0506-0008
49 Կոզեռնի փողոց 12/2 բնակելի տուն
50 Ֆրիկի փողոց 9 01-006-0506-0010
51 Ֆրիկի փողոց 5 բնակելի տուն 01-006-0506-0012
52 Ֆրիկի փողոց 5 01-006-0506-0013
53 Կոզեռնի փողոց 10/1 բնակելի տուն 01-006-0506-0016
54 Ֆրիկի փողոց 1 բնակելի տուն 01-006-0506-0018
55 Ֆրիկի փողոց 7 բնակելի տուն 01-006-0506-0020
56 Ֆրիկի 3/1 01-006-0506-0046
57 Ֆրիկի փողոց 3 բնակելի տուն 01-006-0506-0047
58 Ֆրիկի փողոց 3 բնակելի տուն
59 Մ․ Սարյան փողոց 22/3 01-006-0507-0007
60 Մ. Սարյան փողոց 22 մոտ գտնվող հողամաս 01-006-0507-0006
61 Ֆրիկի փողոց 11 01-006-0506-0011
62 Մ․ Սարյան փողոց 20/2 01-006-0036-0600
63 Պարոնյան փողոց 40/1 01-006-0940-0002
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
28.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
հունիսի 27-ի N 999-Ն որոշման
Ս Խ Ե Մ Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ՍԱՐՅԱՆ ԵՎ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ (ՍԱՐՅԱՆ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ) ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (≈ 13200.54քմ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
28.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական: