ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 364-Ա
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1․ Զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների` 2024 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 28.06.24 N 617-Ա)
2. Միջգերատեսչական հանձնաժողովին`
1) 2024 թվականի հուլիսի 1-ից կազմակերպել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը` երկու հերթափոխով, 20-ական օրով.
2) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի, մանկական պարագաների լրացուցիչ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը:
(2-րդ կետը փոփ. 28.06.24 N 617-Ա)
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի, մինչև 2024 թվականի հունիսի 28-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների (նախապատվությունը տալով բազմազավակ՝ 4 և ավելի երեխա ունեցողներին, այնուհետև՝ ընտանիքների անապահովության գնահատման բարձր միավոր ունեցողներին) 7-13 տարեկան երեխաների ցուցակները:
(3-րդ կետը խմբ. 28.06.24 N 617-Ա)
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2024 թվականի հուլիսի 1-ից սկսելու համար:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ աջակցել մանկական առողջարարական ճամբարներին՝ երեխաների ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների լրացուցիչ կրթության կազմակերպման գործում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
17.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 364-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Տերտերյան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Գ. Իսախանյան ՀՀ վարչապետի օգնական
Ա. Սվաջյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Գասպարյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Տ. Ստեփանյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Դ. Հակոբյան ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կազմակերպման
վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ
Ա. Սահակյան ՀՀ Կոտայքի մարզպետ
Ա. Իվանյան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
տարածքային կառավարման վարչության պետ (միջգերատեսչական
հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
17.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ