Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2024 թվականի

ք. Երևան թիվ 66-Ա

«ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի, «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՌՀ N 322 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2024 թվականի հունիսի 25-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց`

1. Բավարարել «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության հայտը և «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության անվամբ վերաձևակերպել «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 2021 թվականի օգոստոսի 19-ին տրամադրված ՌՀ N 322 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Գ. Մամիկոնյան

2024 թ. հունիսի 28

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։