ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1090-Ա
«Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ և «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 26-30-րդ կետերը՝
1. Հաստատել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1466-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
03.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1090-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Տիգրան Խաչատրյան - ՀՀ փոխվարչապետ
Զարուհի Մաթևոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Արտուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
Սիրանուշ Դվոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ
Հակոբ Քնաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Մարիամ Մինասյան - Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն (համաձայնությամբ)
Շողեր Վերդյան - Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի տնօրեն
(համաձայնությամբ)
Հայկ Համբարձումյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող
(համաձայնությամբ)
Ռուզան Ղազարյան - Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և
հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և
պրակտիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ (համաձայնությամբ)
Լալիկ Խաչատրյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամներ
Կարինե Աբրահամյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և
հաղորդակցման տեսության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական
գիտությունների դոկտոր
Մարիա Եղիազարյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց և սլավոնական
լեզուների ամբիոնի պրոֆեսոր
Նաիրա Մանուկյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռոմանական լեզուների
ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու
Նարինե Հեքեքյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնի
դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու
Էլլա Ավագյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գերմաներենի ամբիոնի
դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Օֆելյա Ստեփանյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանության
ֆակուլտետ, բակալավրի ուսանող
Սյուզան Մարտիրոսյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության
և մանկավարժության ֆակուլտետ, բակալավրի ուսանող
Ռիտա Սաղաթելյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետ, բակալավրի
ուսանող
Էլիզա Հարությունյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային
հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ, բակալավրի ուսանող
Մարիանա Գասպարյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային
հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ, բակալավրի ուսանող
(հավելվածը փոփ. 28.06.24 N 619-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
03.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ