Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N127-Հ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հունվարի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 11405009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

21 դեկտեմբերի 2004 թ.

ք. Երևան N 247-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N127-Հ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 689-Ն որոշման 3-րդ և

4-րդ կետերը` պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործընթացը կանոնակարգելու նպատակով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի 2002 թվականի մայիսի 21-ի «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման չափը և կարգը հաստատելու մասին» N 127-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերում «Օբյեկտի վաճառքի գինը» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված օբյեկտի վաճառքի (նվազագույն/մեկնարկային) գինը» բառերով:

Վարչության պետ՝ Կ. Կիրակոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։