ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հունիս 2024 թ. N 192-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՈՒՐ ԴԻՍԵՄԻՆԱՑՎԱԾ (ՏԱՐԱԾՈՒՆ) ԷՆՑԵՖԱԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել սուր դիսեմինացված (տարածուն) էնցեֆալիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
20.06.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«20» հունիս 2024 թվականի
N 192-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՍՈՒՐ ԴԻՍԵՄԻՆԱՑՎԱԾ (ՏԱՐԱԾՈՒՆ) ԷՆՑԵՖԱԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) G04.0 Սուր դիսեմինացված (տարածուն) էնցեֆալիտ
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ, անհետաձգելի
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Նյարդաբան, ինֆեկցիոնիստ, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ, համաճարակաբան
8) Գանգատներ Գլխացավ, գիտակցության մակարդակի անկում, հոգեկան և վարքային խանգարումներ, հիշողության կորուստ, տեսողության խանգարումներ՝ տեսադաշտի կորուստ, հավասարակշռության և կոորդինացիոն խանգարումներ, զգացողության խանգարումներ, վերջույթներում թուլություն, շարժումների անկարողություն
9) Անամնեզ Պացիենտը նշում է վարակիչ հիվանդությունից հետո սկսված 1-2 շաբաթվա ընթացքում զարգացող գլխացավ, սրտխառնոց, վարքային փոփոխություններ, գիտակցության մակարդակի անկում, վերջույթներում թուլություն, հավասարակշռության և կոորդինացիայի խանգարումներ
10) Զննման արդյունք/Ցուցում Գիտակցության մակարդակի անկում, օջախային նյարդաբանական դեֆիցիտ, հոգեկան և վարքային խանգարումներ
11) Հոսպիտալացման Ցուցում Կյանքին վտանգ սպառնացող վիճակ և հավանական բարդություններ
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման
քանակը
ԱԲ Բ
1) Նյարդաբան 1 1
2) Ինֆեկցիոնիստ 1 1
3) Համաճարակաբան 1 1
4) Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ - 1
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 2 2 Շեղումների հայտնաբերում
2) Առկա չէ Արյան բիոքիմիական հետազոտություն 2 2
3) Առկա չէ C-ռեակտիվ սպիտակուց 1 1
4) Առկա չէ Հակա-MOG (միելինի օլիգոդենդրոցիտների գլիկոպրոտեին) հակամարմիններ 1 1 Հակամարմինների հայտնաբերում
5) Առկա չէ Ակվապորին-4 հակամարմիններ 1 1
6) Առկա չէ Ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննություն (ընդհանուր կլինիկական) 1 1 Շեղումների հայտնաբերում
Գործիքային հետազոտություններ
7) Առկա չէ Գլխուղեղի կամ ողնուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ 1 1 Հիպերինտենսիվ օջախների հայտնաբերում` T2-FLAIR ռեժիմներում
8) Առկա չէ Էլեկտրաէնցեֆալոգրաֆիա - 1 Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ Օրերի քանակ
1) Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ ապակե սրվակ Մեկ փաթեթ օրը 1 անգամ 1000 4000 3-5 օր
2) Մեթիլպրեդնիզոլոն 16մգ Մեթիլպրեդնիզոլոն 16մգ դեղահատեր 3 հաբ օրը 1 անգամ
Դոզայի նվազեցում ըստ սխեմայի 24 804 6-8 շաբաթ
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Կիրառելի չէ - -
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Ջավեդ Ա, Խան Օ, Սուր դիսսեմինացված էնցեֆալոմիելիտներ․ Կլինիկական նյարդաբանության ձեռնարկ/Javed A, Khan O. Acute disseminated encephalomyelitis. Handb Clin Neurol. 2014;123:705-17. doi: 10.1016/B978-0-444-53488-0.00035-3. PMID: 25015513; PMCID: PMC7151857.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2024 թվական: