Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 454-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 875-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Դիլարս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00522055) 2024 թվականի հունիսի 11-ին կնքված՝ թիվ 055/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «ՔՈԱՖ» երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնական շենքի բարեկարգման, օդափոխության, ջեռուցման, օդորակման, ջեռուցվող հատակի տեղադրման, ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրատեխնիկական, թույլ հոսանքների և անվտանգության համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում և պահակակետի համաշինարարական, ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրատեխնիկական, ինչպես նաև ավտոկանգառի թույլ հոսանքների և անվտանգության համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 89,933,702 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Դիլարս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00522055) և «Էյսի Դիզայն Էնջինիըրինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01297999) 2024 թվականի հունիսի 11-ին կնքված՝ թիվ 059/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Էյսի Դիզայն Էնջինիըրինգ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «ՔՈԱՖ» երեխայի և ընտանիքի կենտրոնի օդափոխության, ջեռուցման, օդորակման համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 26,075,264 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Դիլարս» ՍՊԸ-ի կողմից նշված աշխատանքների կատարման պայմանների ապահովման, համակարգման, վերահսկման աշխատանքների կատարում՝ 3,937,626 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Դիլարս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00522055) և «ԷՌԲԱ» Ա/Կ-ի հետ (ՀՎՀՀ` 07902696) 2024 թվականի հունիսի 11-ին կնքված՝ թիվ 061/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ԷՌԲԱ» Ա/Կ-ի հետ կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «ՔՈԱՖ» երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնական շենքի և պահակակետի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 13,697,278 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Դիլարս» ՍՊԸ-ի կողմից նշված աշխատանքների կատարման պայմանների ապահովման, համակարգման, վերահսկման աշխատանքների կատարում՝ 1,797,226 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

03.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։