Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՋԱՐԴՈՆԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 օգոստոսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 11405308

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

26 հուլիսի 2005 թ.

ք. Երևան N 113-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՋԱՐԴՈՆԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» թիվ 209 որոշման 2-րդ կետով սահմանված պահանջներով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հիմք ընդունելով սև և գունավոր մետաղների ջարդոնների համար տեղական շուկաներում ձևավորված գների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև մասնավորեցման ենթակա պետական գույքի մետաղի ջարդոնի համար նախորդ տարիներին սահմանված նվազագույն գները` մասնավորեցման ենթակա պետական գույքի մետաղների ջարդոնի 2005 թվականի համար նվազագույն գին սահմանել`

ա) 1 տոննա սև մետաղի համար` 81170 դրամ,

բ) 1 տոննա գունավոր մետաղի համար` 1285750 դրամ:

Վարչության պետ` Կ. Կիրակոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։