Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՈՒՐՑԱԳԵՂՁԻ (ԹԻՄՈՒՍԻ) ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

01 հուլիս 2024 թ. N 205-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՈՒՐՑԱԳԵՂՁԻ (ԹԻՄՈՒՍԻ) ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել ուրցագեղձի (թիմուսի) չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

01.07.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«01» հուլիս 2024 թվականի

N 205-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՈՒՐՑԱԳԵՂՁԻ (ԹԻՄՈՒՍԻ) ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) C37 Ուրցագեղձի (թիմուս) չարորակ նորագոյացություններ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ, երեխա, դեռահաս

2) Սեռ (արական, իգական) Արական, իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ

4) Հիվանդության փուլը (նկարագրել) Դասակարգումը ըստ Մասաոկա-Կոգայի.

I փուլ` ամբողջությամբ ինկապսուլավորված ուռուցք, մակրոսկոպիկ և մանրադիտակային

IIa փուլ` միկրոսկոպիկ ներաճ ուռուցքի կապսուլա

IIb փուլ՝ կապսուլայի կամ ճարպային հյուսվածքի մակրոսկոպիկ ներաճ կամ մակրոսկոպիկ շփում միջնորմային պլևրայի կամ պերիկարդի հետ՝ առանց դրանց ներգրավման

III փուլ` մակրոսկոպիկ ներաճ հարակից օրգաններ (պերիկարդ, թոքեր, խոշոր անոթներ)

IVa փուլ՝ պլևրայի կամ պերիկարդի դեսսիմինացված ախտահարում

IVb փուլ` ավշային հանգույցների ախտահարում կամ հեռակա մետաստազների առկայություն

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի, շտապ, պլանային

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Կրծքային վիրաբույժ, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, թոքաբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, անոթային վիրաբույժ

8) Գանգատներ ա. առանց գանգատների,

բ. գանգատների առկայությամբ` հազ, հևոց, շնչարգելություն, արնախխում, ցավ կրծքավանդակում, հիպերթերմիա, հոդացավեր, ընդհանուր թուլություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա:

9) Անամնեզ Պաթոգնոմոնիկ ախտանշաններ առկա չեն

10) Զննման արդյունք/Ցուցում Ծավալային գոյացության հայտնաբերում, լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում

11) Հոսպիտալացման ցուցում Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից 1 1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն։ CEA` քաղցկեղային էմբրիոնալ հակածին, NSE` նեյրոնսպեցիֆիկ էնոլազ, Cyfra21-1` ցիտոկրեատինինի ֆրագմենտ, SCC` տափակբջջային կարցինոմայի անտիգեն, Pro-GRP` պրոգաստրին ձերբազատող պեպտիդ շրջանառվող ուռուցքային անտիգեն 1 1 Շեղումների հայտնաբերում

2) Առկա չէ Քսուկի/քերուկի բջջաբանական, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն։

Իմունոհիստոքիմիական հետազոտություն

Գենետիկ մուտացիաների որոշում` EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK (ոչ մանրաբջջային, ոչ տափակբջջային), PDL էքսպրեսսիայի որոշում (ոչ մանրաբջջային), NGS (նոր սերնդի սեկվենավորում) 1 1 Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում

Գործիքային հետազոտություններ

3) Առկա չէ Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ 1 1 Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

4) Առկա չէ Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1

5) Առկա չէ Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման 1 1

6) Առկա չէ Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, այլ հատվածների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1

7) Առկա չէ Ռենտգենաբանական հետազոտություն 1 1

8) Առկա չէ Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) 1 1

9) Առկա չէ Օստեոսցինտիգրաֆիա 1 1

10) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա- տոպոմետրիա 1 1

11) Առկա չէ Ֆիբրոբրոնխոսկոպիա` բիոպսիայով և առանց, ներբրոնխային գերձայնային հետազոտություն` բիոպսիայով և առանց, ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով և առանց, ներկերակրափողային գերձայնային հետազոտություն` բիոպսիայով և առանց 1 1 Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ

12) Առկա չէ Կորոնարոանգիոգրաֆիա, բրոնխիալ զարկերակմների անգիոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց 1 1 Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում

13) Առկա չէ Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 1 1 Շեղումների հայտնաբերում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ

1) Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ սրվակ 21 օրը մեկ 260-350 260-350 1

2) Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ)դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 500մգ ,100մգ Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ)դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 500մգ ,100մգ սրվակ 21 օրը մեկ 800-1000 800-1000 1

3) Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ սրվակ 21 օրը մեկ 1600-2200 3200-4400 1,8

4) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի0,5մգ/մլ սրվակ 21 օրը մեկ 120-160 120-160 1

5) Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ սրվակ 21 օրը մեկ 400-800 400-800 1

6) Ցիկլոֆոսֆամիդ լուծոիյթ դեղափոշի ն/ե ներարկման 200մգ Ցիկլոֆոսֆամիդ լուծույթ դեղափոշի ն/ե ներարկման 200մգ սրվակ 21 օրը մեկ 900-1200 900-1200 1

7) Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ սրվակ 21 օրը մեկ 80-120 80-120 1

8) Վինկրիստին լուծույթ ն/ե ներարկման 1մգ/մլ Վինկրիստին լուծույթ ն/ե ներարկման 1մգ/մլ սրվակ 21 օրը մեկ 1,5-2 1,5-2 1

9) Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ սրվակ 21 կամ 28 օրը մեկ 160-220 480-660 1-3

10) 5 Ֆտորուրացիլ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ 5 Ֆտորուրացիլ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ սրվակ 21 կամ 28 օրը մեկ 650-850 3250-4250 1-5

11) Կալցիումի –ֆոլինատ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ Կալցիումի –ֆոլինատ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ սրվակ 21 կամ 28 օրը մեկ 30-40 150-200 1-5

12) Կապեցիտաբին 500մգ Կապեցիտաբին 50մգ դեղահատեր 21 օրը մեկ 1000-1300 14000-18200 1-14

13) Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ սրվակ 21 օրը մեկ 200 200 1

14) Զոլեդրոնաթթու (զոլեդրոնաթթվի մոնոհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0.8մգ/մլ 0,04մգ/մլ Զոլեդրոնաթթու (զոլեդրոնաթթվի մոնոհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0.8մգ/մլ 0,04մգ/մլ սրվակ 28 օրը մեկ 4․մգ 4 1

15) Օքսալիպլատի նխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/10մլ, 100մգ/20մլ Օքսալիպլատի նխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/10մլ, 100մգ/20մլ սրվակ 21 օրը մեկ 150-250 150-250 1

16) Սունիտինիբ 50մգ Սունիտինիբ 50մգ դեղպատիճ 6

շաբաթ մեկ 25-87,5 700-2450 1-28

17) Օքտրեոտիդ

լուծույթ ն/ե,ե/մ լուծույթ 50մկգ/1մլ, 100մկգ/1մլ Օքտրեոտիդ

լուծույթ ն/ե,ե/մ լուծույթ 50մկգ/1մլ, 100մկգ/1մլ սրվակ Օրական 3 անգամ 1,5 21 2 շաբաթ

18) Օքտրեոտիդ

լուծույթ ն/ե,ե/մ լուծույթ 50մկգ/1մլ, Օքտրեոտիդ

լուծույթ ն/ե,ե/մ լուծույթ 50մկգ/1մլ, 100մկգ/1մլ սրվակ 28 օրը մեկ 20-30 20-30 1

19) Տեմոզոլոմիդ 140մգ Տեմոզոլոմիդ 140մգ դեղապատիճ 28 օրը մեկ 225-400 1150-2000 1-5

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 5

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) ա. թիմեկտոմիա կոմբինացված/ընդլայնված թորակոտոմիկ կամ թորակոսկոպիկ մուտքով,

բ.թիմեկտոմիա կոմբինացված/ընդլայնված բիլատերալ թորակոտոմիկ կամ թորակոսկոպիկ մուտքով,

գ.թիմեկտոմիա կոմբինացված/ընդլայնված բիլատերալ ստեռնոտոմիկ մուտքով,

դ.թիմեկտոմիա կոմբինացված/ընդլայնված բիլատերալ ստեռնոտոմիկ մուտքով ԱԱՇ պայմաններում,

ե.փուլավորող վիրահատություններ,

զ.ինցիզիոն բիոպսիաներ – բաց և թորակոսկոպիկ,

է.թորակոսկոպիա,

ը.հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն,

թ.վերականգնողական բուժում,

ժ.մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա,

ժա.հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային թերապիա,

ժբ.բրախիթերապիա: 1 1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Դասակարգումը ըստ Մասաոկա-Կոգայի

3․ https://www.ests.org/about_ests/textbook.aspx

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։