ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
25 հունիսի 2024 թ. N 171-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N 50-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ գլուխի աղյուսակը լրացնել նոր՝ 13-20-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2024 թ. հունիսի 25
Երևան
Հավելված
Երևանի քաղաքի ավագանու
2024 թվականի հունիսի 25-ի
N 171-Ն որոշման
13 Աջափնյակ 01-001-0336-0017 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման Խ․Խաչատրյան հ․1 կից
14 Էրեբունի 01-005-0555-0096 Բնակավայրերի Հասարակական կառուցապատում Խաղաղ Դոնի փողոց հ․16/4-ին կից
15 Կենտրոն 01-006-529-035 Անցումնային բուֆերային գոտի Արամի փողոցի հ.21/1
16 Կենտրոն 01-006-213-1048 հասարակական նշանակության կանաչ տարածքների Օղակաձև զբոսայգու 6-րդ հոտված
17 Նորք Մարաշ 01-009-090-155 Անցումնային բուֆերային գոտի Ե.Չարենցի փողոց 1-ին նրբանցք 2/5 հասցեին կից
18 Նորք Մարաշ 01-009-090-159 Անցումնային բուֆերային գոտի Ե.Չարենցի փողոց 1-ին նրբանցք 2/5 հասցեին կից
19 Նորք Մարաշ 01-009-090-160 Անցումնային բուֆերային գոտի Ե.Չարենցի փողոց 1-ին նրբանցք 2/5 հասցեին կից
20 Շենգավիթ 01-011-0002-0002 Բնակավայրերի Բարձրահարկ բնակելի կառուցապատման Արագածի փ․ հ․93 շենքին հարակից
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2024 թվական: