Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի ԹԻՎ 1891-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱՍԵՑՎԱԾ` «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ» ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«06» հունիս 2024 թ. N 3103-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի ԹԻՎ 1891-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱՍԵՑՎԱԾ` «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ» ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 34-րդ հոդվածի 7-րդ մասը, «ԳԵՎՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հունիսի 3-ին ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Վերացնել Առողջապահության նախարարի 2024 թվականի ապրիլի 4-ի ««ԳԵՎՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի հուլիսի 12-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003508 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` ընտանեկան բժշկություն, ընդհանուր թերապևտիկ, ընդհանուր վիրաբուժական, մաշկաբանական, անոթային վիրաբուժական, վնասվածքաբանական, դիետաբանական (դիետոլոգիական) տեսակներով զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին» թիվ 1891-Ա հրամանով կասեցված` «ընդհանուր թերապևտիկ» տեսակի մասով լիցենզիայի գործողության կասեցումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝

1) ապահովել սույն հրամանի 1-ին կետով նշված լիցենզիայի գործողության կասեցման վերացման վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԳԵՎՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ա. Ավանեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։