ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2024 թվականի N 1019-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 4-րդ հոդվածի 3-րդ մասը, 685-րդ, 688-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության խթանում և սթրես-թեստերի վերաբերյալ առաջարկությունների իրագործում» համաձայնագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի կողմից ստացված գույքը, համաձայն NN 1 և 2 հավելվածների, ամրացնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո N 2 հավելվածում նշված գույքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն)։
3․ Կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում ապահովել NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հաշվառումը կոմիտեի հաշվեկշռում:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո կոմիտեի և ընկերության հետ համատեղ կնքել N 2 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։
5․ Սահմանել, որ N 2 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման և պայմանագրի կնքման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման ընկերության ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
04.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
հուլիսի 4-ի N 1019-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Չափման միավոր Քանակը Գույքի
արժեքը (եվրո) Նույնականացման համարը
1. Դիզել գեներատոր հատ 1 50955 ANPP-DGU-04
2. Մալուխ ուժային 100 մետր հատ 1 14041 -
3․ Էլեկտրական միացման տուփ հատ 1 13072 -
4․ Հողանցման մալուխ 100 մետր հատ 1 3815 -
5․ Դիզելային գեներատորի պահեստամասեր` նախատեսված
1000 ժամ օգտագործման համար լրակազմ 1 738.3 -
6․ Դիզելային գեներատորի պահեստամասեր` նախատեսված 4
տարվա համար լրակազմ 1 739.8 -
Ընդամենը` 83361.1
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
04.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
հուլիսի 4-ի N 1019-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Չափման միավոր Քանակը Գույքի
արժեքը (եվրո) Նույնականացման համարը
1. Շարժական դիզել գեներատոր իր լրակազմով հատ 1 827493 ANPP-MDGU-01
2․ Շարժական դիզել գեներատոր իր լրակազմով հատ 2 494520 ANPP-MDGU-02
3․ Ռեզիստորային բեռնավորման
համակարգ հատ 1 45069 ANPP-RLB-01
4․ Մալուխների հավաքածու
արագ միացման հանգույցներով
(ANPP-MDGU-01 համար) լրակազմ 1 94785 -
5․ Էլեկտրական միացման տուփ
(ANPP-MDGU-01 համար) հատ 3 60492 --
6․ Շարժական կոնտեյներ
մալուխների համար հատ 1 276352 ANPP-MCC-01
7․ Էլեկտրական միացման տուփ
(ANPP-MDGU-02 համար) հատ 2 52632 -
8․ Շարժական դիզել գեներատոր իր լրակազմով հատ 2 237034 ANPP-MDGU-03
9․ Էլեկտրական միացման տուփ
(ANPP-MDGU-03 համար) հատ 2 49380 -
10․ Հողանցման մալուխ
տերմինալներով 100 մետր լրակազմ 5 19075 -
11. Դիզելային գեներատորի պահեստամասեր՝
նախատեսված 1000
ժամ աշխատանքի համար լրակազմ 5 3691.5
16. Դիզելային գեներատորի պահեստամասեր՝
նախատեսված 4
տարվա համար լրակազմ 5 3699
Ընդամենը՝ 2164222.5
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
04.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ