Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ, ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ, ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

20.09.1999 թ.

ք. Երևան 116-026/223

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ, ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ, ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տրանսպորտի մասին« ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի (ե) և (զ) կետերով և ելնելով ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպման անհրաժեշտությունից

Հրամայում եմ`

1. Հաստատել`

1.1. Հայաստանի Հանրապետության միջպետական, միջմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների ցանկը (կցվում է):

1.2. Հայաստանի Հանրապետությունում միջպետական, միջմարզային ավտոբուսային երթուղիները փոխադրողներին հատկացնելու մրցութային կարգը (կցվում է):

2. Հանձնարարել`

2.1. ՀՀ տրանսպորտի նախարարության ավտոտրանսպորտի (Հ. Համբարձումյան) վարչությանը և իրավաբանական (Ս. Հայրապետյան) վարչությանը սահմանված կարգով սույն հրամանով հաստատված մրցութային կարգը ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:

2.2. ՀՀ տրանսպորտի նախարարության աշխատակազմի մամլո քարտուղար Գ. Դավթյանին` սույն հրամանը լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ավտոտրանսպորտի վարչության (Հ. Համբարձումյան) վրա:

4. Հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Ա. Գրիգորյանի վրա:

Նախարար Ե. Զախարյան

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ, ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային սպասարկումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) մրցութային կարգով, ավտոկայարաններից և այլ ուղևորափոխադրումների համար նախատեսված տարածքներից ՀՀ տրանսպորտի նախարարի կողմից հաստատված միջպետական, միջմարզային երթուղիներում ընդգրկելու գործընթացը:

2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2.1. Մրցութային հանձնաժողովը ստեղծվում է ՀՀ տրանսպորտի նախարարի հրամանով:

2.2. Մրցութային հանձնաժողովը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին, ընդունում է հայտեր (հավելված 1), նախապատրաստում և իրականացնում է մրցույթը, որոշում է մրցույթի հաղթողին:

2.3. Մրցութային հանձնաժողովը չի կարող սահմանափակել (այդ թվում և օտարերկրյա) տնտեսավարող սուբյեկտների մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե դա նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:

3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1. Մրցույթը սկսելուց առնվազն 10 օր առաջ մրցութային հանձնաժողովը մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է համապատասխան տեղեկատվություն մրցույթի պայմանների մասին` որտեղ նշվում է`

- մրցույթով հատկացվող երթուղիների ցանկը և անվանումները (հավելված 2).

- մասնակիցներին ներկայացվող պահանջները (հավելված 3).

- մրցույթի մասնակցի գրանցման վճարի չափը, պայմանները (հավելված 4).

- մրցույթով հատկացվող երթուղիներին նախապես ծանոթանալու հնարավորությունները և կարգը.

- հայտի ներկայացման վերջին ժամկետը.

- մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը.

- հեռախոսահամար, որով կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ:

4. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

4.1. Մրցույթին մասնակցում է այն սուբյեկտը, որը բավարարում է սույն կարգի հավելված 3-ի 1 կետի բոլոր պահանջները:

4.2. Առավելություն կստանա այն մասնակիցը, որը կառաջարկի լավագույն շարժակազմ (որոշվում է համապատասխանորեն հավաքված բալերով), սպասարկման (փոխադրավարձի) նվազագույն գին, հավասար բալերի դեպքում հաղթողը որոշվում է քվեարկության միջոցով:

Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը կազմում է արդյունքների մասին ամփոփ արձանագրություն 3 օրինակով, որի մեկ օրինակը ուղարկվում է «Հայավտոկայարան» ՊՓԲԸ, մյուս օրինակը մնում է հանձնաժողովի մոտ: Մասնակիցներից յուրաքանչյուրը ստանում է մեկական օրինակ:

4.3. Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի օրը իր հայտը ետ վերցնել` այդ մասին գրավոր տեղյակ պահելով մրցութային հանձնաժողովին:

5. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Մրցույթի արդյունքները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

6.1. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

- սահմանված ժամկետներում հանձնաժողովը նշված պայմաններին բավարարող ոչ մի առաջարկ չի ստացել.

- մրցույթի անցկացման ժամանակ խախտվել է սույն կանոնների պահանջները:

7. ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

Որոշումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության և մրցույթի հաղթողի միջև կնքվում է երթուղու սպասարկման պայմանագիր:

Եթե հաղթող ճանաչված սուբյեկտը 10 օրվա ընթացքում չի կնքում երթուղու սպասարկման պայմանագիրը, մրցույթի արդյունքները համարվում են անվավեր:

Մրցույթում հաղթած տնտեսավարող սուբյեկտի հետ կնքված պայմանագրում հաստատված սպասարկման գինը ենթակա է փոփոխման` միայն հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:

Հավելված 1

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ, ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

Հայտատու ______________________________________________________

ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն, հեռախոսը

_____________________________________________________________

Խնդրում եմ ընդգրկել _____________________ համար ______________ երթուղում ավտոբուսային կամ միկրոավտոբուսային

մրցույթին մասնակցելու հայտը:

Կից ներկայացնում եմ հետևյալ տվյալները և փաստաթղթերի պատճենները`

1. Պետ. ռեգիստրի վկայականի N ___________

2. Լիցենզիայի N __________ և տրման օրը ____________ 199 թ.

3. Վճարային փաստաթուղթ N ________

4. Վարորդների ԱԱՀ-ը և մեքենաների տեխնիկական տվյալները`

N ԱԱՀ մակնիշ Պ/հ Սեփականության

ձևը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

1. Երթուղու սպասարկման նախատեսվելիք գինը ________________________________

2. Լրացուցիչ տեղեկություններ ___________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_____________________________

Ներկայացված փաստաթղթերի ճշտության համար ստորագրում եմ`

______________ ____ _________199 թ.

կ.տ.

Գործերը ընդունեց ______________

Հավելված 3

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Մրցույթին կարող են մասնակցել տնտեսավարող այն սուբյեկտները, որոնք գրանցված են ՀՀ պետ. ռեգիստրում, ապահովված են տրանսպորտային միջոցի սեփականության, կամ վարձակալության (առնվազն 1 տարով) կամ ավտոմեքենան շահագործում են օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա, ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտը և ներքոնշյալ փաստաթղթերը`

ա) տրանսպորտային փոխադրումների իրականացման լիցենզիա` տրված ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից.

բ) այն վճարային փաստաթղթերը, որոնք հաստատում են մրցույթի մասնակցության և գրանցման համար կատարված վճարումների իսկությունը.

գ) սպասարկման (փոխադրավարձի) նախատեսվելիք գինը:

2. Մրցույթի մասնակիցներին ներկայացնում են հետևյալ պահանջները.

- վարորդների որակավորումը համապատասխանի նշված տրանսպորտային միջոցի շահագործման թույլատրելի աստիճանին, ինչպես նաև համապատասխանի տվյալ փոխադրմանը.

- շարժակազմը ունենա ուղևորափոխադրումների համար ՊԱՏ-ի կողմից սահմանված նորմերին համապատասխան տեխնիկական և կահավորվածության աստիճան.

- շարժակազմերում առկա լինեն ուղևորներին բժշկական առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պիտույքներ և հակահրդեհային միջոցներ:

Հավելված 4

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Մասնակցության վճարի չափը ներկայացվում է ՀՀ տրանսպորտի նախարարի հաստատմանը մրցութային հանձնաժողովի կողմից և իր մեջ ներառում է մրցույթի կազմակերպման, անցկացման և այլ գրասենյակային ծախսեր:

Վճարը կարող է կանխիկ կամ փոխանցման կարգով մուծել «Հայավտոկայարան« ՊՓԲԸ-ի հաշվարկային հաշիվ կամ դրամարկղ, որպես մրցույթի նախապատրաստման աշխատանքների իրականացման վճար, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ:

Վճարի դիմաց տրվում է համապատասխան ստացական, որը այնուհետև ներկայացվում է մրցութային հանձնաժողովին:

Մրցույթում չհաղթած մասնակցի կողմից մուծված գումարը հետ չի վերադարձվում:

Հավելված 2

Ց Ա Ն Կ

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 21.10.98 Թ. N 224 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ

N Երթուղու անվանումը երթուղու համարը սպասարկող շարժակազմի տեսակը

1 Երևան-Գյումրի N 201 ավտոբուս

միկրոավտոբուս

2 Երևան-Վանաձոր N 202 ավտոբուս

միկրոավտոբուս

3 Երևան-Մեղրի N 203 ավտոբուս

միկրոավտոբուս

4 Երևան-Կապան N 204 ավտոբուս

միկրոավտոբուս

5 Երևան-Գորիս N 205 ավտոբուս

միկրոավտոբուս

6 Երևան-Սիսիան N 206 ավտոբուս

միկրոավտոբուս

7 Երևան-Ջերմուկ N 207 ավտոբուս

միկրոավտոբուս

8 Երևան-Վայք N 208 ավտոբուս

միկրոավտոբուս

9 Երևան-Եղեգնաձոր N 209 ավտոբուս

միկրոավտոբուս

10 Երևան-Սպիտակ N 210 ավտոբուս

միկրոավտոբուս

11 Երևան-Սպիտակ N 211 ավտոբուս

միկրոավտոբուս

12 Երևան-Սպիտակ-Ծաղկաբեր N 212 ավտոբուս

միկրոավտոբուս

13 Երևան-Ստեփանավան N 213 ավտոբուս

միկրոավտոբուս

14 Երևան-Ալավերդի N 214 ավտոբուս

միկրոավտոբուս

15 Երևան-Տաշիր N 215 ավտոբուս

միկրոավտոբուս

16 Երևան-Ապարան N 216 ավտոբուս

միկրոավտոբուս

17 Երևան-Մարալիկ N 217 ավտոբուս

միկրոավտոբուս

18 Երևան-Արագած-Մարալիկ N 218 ավտոբուս

միկրոավտոբուս

19 Երևան- Թալին N 219 ավտոբուս

միկրոավտոբուս

20 Երևան-Արագած-Թալին N 220 ավտոբուս

միկրոավտոբուս

21 Երևան-Թալին-Գառնահովիտ N 221 ավտոբուս

միկրոավտոբուս

22 Երևան-Նոյեմբերյան N 222 ավտոբուս

միկրոավտոբուս

23 Երևան-Գավառ N 223 ավտոբուս

միկրոավտոբուս

24 Երևան-Մարտունի N 224 ավտոբուս

միկրոավտոբուս

25 Երևան-Վարդենիս N 225 ավտոբուս

միկրոավտոբուս

26 Երևան-Շորժա-Վարդենիս N 226 ավտոբուս

միկրոավտոբուս

27 Երևան-Ճամբարակ N 227 ավտոբուս

միկրոավտոբուս

28 Երևան-Ձորավանք N 228 ավտոբուս

միկրոավտոբուս

29 Երևան-Աբովյան-Վանաձոր N 229 ավտոբուս

միկրոավտոբուս

30 Երևան-Դիլիջան N 230 ավտոբուս

միկրոավտոբուս

31 Երևան-Իջևան N 231 ավտոբուս

միկրոավտոբուս

32 Երևան-Բերդ N 232 ավտոբուս

միկրոավտոբուս

33 Երևան-Սևան N 233 ավտոբուս

միկրոավտոբուս

34 Երևան-Հրազդան

N 234 ավտոբուս

միկրոավտոբուս

35 Երևան-Ապարան-Արթիկ

N 235 ավտոբուս

միկրոավտոբուս

36 Երևան-Մարալիկ-Արթիկ

N 236 ավտոբուս

միկրոավտոբուս

37 Երևան-Ծաղկահովիտ

N 237 ավտոբուս

միկրոավտոբուս

38 Երևան-Չարենցավան

N 238 ավտոբուս

միկրոավտոբուս

39 Երևան-Ճամբարակ-Մարտունի

N 239 ավտոբուս

40 Երևան-Ջիլ

N 240 ավտոբուս

N 97 05.05.99 թ.

N Երթուղու անվանումը երթուղու

համարը սպասարկող շարժակազմի տեսակը

1 Երևան-Մելիքգյուղ N 241 ավտոբուս

2 Երևան-Նիգավան N 242 ավտոբուս

միկրոավտոբուս

3 Երևան-Ձորագլուխ-

Թթուջուր N 243 ավտոբուս

միկրոավտոբուս

4 Երևան-Լուսագյուղ N 244 ավտոբուս

5 Երևան-Շենավան N 245 ավտոբուս

6 Երևան-Մանթաշ N 246 ավտոբուս

7 Երևան-Քուչակ N 247 ավտոբուս

Ց Ա Ն Կ

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 22.10.98 Թ. N 234 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ

N Երթուղու անվանումը Երթուղու

համարը սպասարկող շարժակազմի տեսակը

1 Երևան-Էջմիածին

N 111 ավտոբուս

միկրոավտոբուս

2 Երևան-Արմավիր N 112 ավտոբուս

միկրոավտոբուս

3 Երևան-Արտաշատ

N 115 ավտոբուս

միկրոավտոբուս

4 Երևան-Արտաշատ N 115ճ ավտոբուս

5 Երևան-Արարատ

N 117 ավտոբուս

միկրոավտոբուս

6 Երևան-«Զվարթնոց» օդ. N 107 ավտոբուս

7 Երևան-ՀԱԹ-Մասիս

N 125 ավտոբուս

միկրոավտոբուս

8 Երևան-Ոսկեվազ

N 103 ավտոբուս

միկրոավտոբուս

9 Երևան-Մասիս

N 121 ավտոբուս

միկրոավտոբուս

10 Երևան-Օհանավան N 140 ավտոբուս

միկրոավտոբուս

11 Երևան-Կարբի N 141 ավտոբուս

12 Երևան-Ոսկեհատ N 143 ավտոբուս

13 Երևան-Երզնկա N 147 ավտոբուս

14 Երևան-Օրգով N 132 ավտոբուս

15 Երևան-Փարպի N 135 ավտոբուս

16 Երևան-Կարին N 144 ավտոբուս

միկրոավտոբուս

17 Երևան-Կաքավաձոր N 162 ավտոբուս

18 Երևան-Աշտարակ N 101 ավտոբուս

միկրոավտոբուս

19 Երևան-Սասունիկ N 142 ավտոբուս

միկրոավտոբուս

20 Երևան-Վեդի N 120 ավտոբուս

21 Երևան-Նորաշեն N 109 ավտոբուս

22 Երևան-Արևշատ N 116 ավտոբուս

23 Երևան-Գետազատ N 118 ավտոբուս

24 Երևան-Քաղցրաշեն N 105 ավտոբուս

25 Երևան-Նոյակ N 130 ավտոբուս

26 Երևան-Երասխ N 123 ավտոբուս

27 Երևան-Բյուրական N 102 ավտոբուս

28 Երևան-Կոշ N 146 ավտոբուս

29 Երևան-Ուջան N 145 ավտոբուս

30 Երևան-Անդրանիկավան N 122 ավտոբուս

31 Երևան-գ. Արմավիր N 106 ավտոբուս

32 Երևան-Մարգարա-Արազափ N 126 ավտոբուս

33 Երևան-Լուսակերտ N 134 ավտոբուս

34 Երևան-Գառնի-Գողթ N 104 ավտոբուս

35 Երևան-Ջրառատ N 129 ավտոբուս

36 Երևան-Աբովյան N 113 ավտոբուս

միկրոավտոբուս

37 Երևան-Դվին N 119 ավտոբուս

38 Երևան-Աշտարակ N 101 ավտոբուս

միկրոավտոբուս

39 Երևան-Մասիս N 121 ավտոբուս

40 Երևան-Արարատ N 117 ավտոբուս

միկրոավտոբուս

41 Երևան-Նորակերտ N 161 ավտոբուս

42 Երևան-Պռոշյան N 138 ավտոբուս

43 Երևան-Եղվարդ N 137 ավտոբուս

44 Երևան-Բուժական N 136 ավտոբուս

45 Երևան-Զովունի N 135 ավտոբուս

46 Երևան-Զովք N 134 ավտոբուս

47 Երևան-Նոր Հաճն N 110 ավտոբուս

48 Երևան-Բյուրեղավան N 131 ավտոբուս

49 Երևան-Բջնի N 132 ավտոբուս

50 Երևան-Արզական N 133 ավտոբուս

51 Երևան-գ. Քասախ N 125 ավտոբուս

Ց Ա Ն Կ

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 17.09.99 Թ. N 212 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ« ՊՓԲԸ-Ի ՄԱՐԶԱՅԻՆ (ԲԱՑԻ ԵՐԵՎԱՆԻՑ) ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆՆԵՐԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ

N Երթուղու անվանումը երթուղու համարը սպասարկող շարժակազմի տեսակը

1 Գյումրի-Արմավիր N 301 ավտոբուս

2 Գյումրի-Սպիտակ N 302 ավտոբուս

3 Գյումրի-Զարինջա (Թալին) N 303 ավտոբուս

4 Գյումրի-Վանաձոր N 304 ավտոբուս

5 Վանաձոր-Ճամբարակ N 305 ավտոբուս

6 Վանաձոր-Վարդենիս N 306 ավտոբուս

7 Վանաձոր-Կոթի N 307 ավտոբուս

8 Վանաձոր-Նոյեմբերյան N 308 ավտոբուս

9 Վանաձոր-Էջմիածին N 309 ավտոբուս

10 Վանաձոր-Արմավիր N 310 ավտոբուս

11 Մասիս- Էջմիածին N 311 ավտոբուս

12 Չարենցավան-Վանաձոր N 312 ավտոբուս

13 Չարենցավան-Վարդենիս N 313 ավտոբուս

14 Հրազդան-Վարդենիս N 314 ավտոբուս

15 Հրազդան-Գյումրի N 315 ավտոբուս

16 Սևան-Հրազդան N 316 ավտոբուս

17 Հրազդան-Սևան N 317 ավտոբուս

18 Իջևան-Վանաձոր N 318 ավտոբուս

19 Դիլիջան-Վանաձոր N 319 ավտոբուս

20 Արմավիր-Արթիկ N 320 ավտոբուս

21 Մարալիկ-Արմավիր N 321 ավտոբուս

22 Թալին-Արմավիր N 322 ավտոբուս

23 Թալին-Գյումրի N 323 ավտոբուս

24 Արտաշատ-Մարտունի N 324 ավտոբուս

25 Վեդի-Մարտունի N 325 ավտոբուս

26 Չարենցավան-Մարտունի N 326 ավտոբուս

27 Աշտարակ-Էջմիածին N 327 ավտոբուս

28 Ծաղկահովիտ-Գյումրի N 328 ավտոբուս

29 Ծաղկահովիտ-Վանաձոր N 329 ավտոբուս

30 Վանաձոր-Բերդ N 330 ավտոբուս

31 Թալին-Գյումրի N 331 ավտոբուս

32 Ալավերդի-Բագրատաշեն N 332 ավտոբուս

Ց Ա Ն Կ

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 21.10.98 Թ. N 224 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ

N Երթուղու անվանումը երթուղու

համարը սպասարկող շարժակազմի տեսակը

1 Երևան-Ստեփանակերտ 401 ավտոբուս

միկրոավտոբուս

2 Երևան-Թբիլիսի 402 ավտոբուս

միկրոավտոբուս

3 Երևան-Ախալքալաք 403 ավտոբուս

միկրոավտոբուս

4 Երևան-Ախալցխա 404 ավտոբուս

միկրոավտոբուս

5 Երևան-Բաթում 405 ավտոբուս

միկրոավտոբուս

6 Երևան-Մարտակերտ 406 ավտոբուս

7 Գյումրի-Մին. Վոդի 407 ավտոբուս

8 Գյումրի-Թբիլիսի 408 ավտոբուս

9 Գյումրի-Ախալցխա 409 ավտոբուս

10 Վանաձոր-Թբիլիսի 410 ավտոբուս

11 Վանաձոր-Ստեփանակերտ 411 ավտոբուս

12 Վանաձոր-Մին. Վոդի 412 ավտոբուս

13 Վանաձոր-Ախալցխա 413 ավտոբուս

14 Վանաձոր-Բոլնիս Խաչեն 414 ավտոբուս

15 Ստեփանավան-Մին. Վոդի 415 ավտոբուս

16 Ստեփանավան-Թբիլիսի 416 ավտոբուս

17 Ստեփանավան-Բոլնիս Խաչեն 417 ավտոբուս

18 Ստեփանավան-Ախքյորփի 418 ավտոբուս

19 Ստեփանավան-Արմավիր (ՌԴ) 419 ավտոբուս

20 Սպիտակ-Թբիլիսի 420 ավտոբուս

21 Հրազդան-Ստեփանակերտ 421 ավտոբուս

22 Ալավերդի-Թբիլիսի 422 ավտոբուս

23 Արթիկ-Թբիլիսի 423 ավտոբուս

24 Արթիկ-Դոնի Ռոստով 424 ավտոբուս

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

21 հոկտեմբերի 1999 թ.

Պետական գրանցման թիվ 11699155

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։