Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2422-Ա «28» հունիսի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի h.50-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումները, Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի հրապարակային սակարկություններով կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 19.06.2024թ. արձանագրություններով տրված առաջարկությունները.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքները ներկայացնել աճուրդային կարգով օտարման՝ համաձայն սույն որոշման հ.1 հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների:

2. Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքները ներկայացնել վարձակալության իրավունքով տրամադրման աճուրդի՝ համաձայն սույն որոշման հ.2 հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝ ներկայացված գույքերի մասին տեղեկատվությունը տարածել մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

4. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման և վարձակալությամբ տրամադրման ենթակա գույքի վերաբերյալ հրապարակային ծանուցման հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

Տ. Ավինյան

Հավելված հ.1

Երևանի քաղաքապետի

28.06.2024 թ.

հ. 2422-Ա որոշման

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ

Հ/հ վարչական շրջանը հասցեն շինության նշանակությունը և տեսակը՝ ըստ վկայականի շենք

(շինության)

մակերեսը

/քմ/ Հողամասի մակերեսը /քմ/ Մեկնարկային գինը

/ՀՀ դրամ/

1 Մալաթիա-Սեբաստիա Լենինգրադյան փող. 23/12 հ.6/6 հարկանի շենքի 1-ին հարկ/ բնակարան 77.6 --- 35.190.000

2 Արաբկիր Կոմիտասի պող. 59/7 շենք հ.6/15 հարկանի շենքի 2-րդ հարկ/ բնակարան 77.9 -- 44.550.000

3 Կենտրոն Տիգրան Մեծի պող. 29ա շենք հ.29/10 հարկանի շենքի 2-րդ հարկ/ բնակարան 41.37 --- 28.800.000

4 Աջափնյակ Ֆուչիկի փող. հ.2/4 հասարակական նշանակության շինություն 148.75 153.97 26.730.000

5 Աջափնյակ Լենինգրադյան փող. հ.16/6 հասարակական նշանակության շինություն 68.77 90 14.013.000

6 Շենգավիթ Շիրակի փող. 2-րդ նրբ. 4/1 հասարակական նշանակության շինություն 152.87 206 25.191.000

7 Շենգավիթ Շահվերդյան փող. հ.18 հասարակական նշանակության տարածք 236.6 254 28.188.000

8 Շենգավիթ Շիրակի փող. հ.6/10 հասարակական նշանակության շինություն 207.98 309.5 34.425.000

9 Էրեբունի Նոր Արեշի փող. հ.1/25 հասարակական նշանակության շինություն 165.7 195.5 33.939.000

10 Ավան Ավանի 4-րդ փող. 3-րդ նրբ. հ.237 մանկապարտեզի մոտ արտադրական նշանակության կաթսայատուն 60.1 75.8 9.963.000

11 Կենտրոն Երվանդ Քոչարի փող. հ.21 հասարակական նշանակության շինություն 115.3 __ 69.700.000

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։