Հոդված 14
Հոդված 14.
Ազատ տնտեսական գոտում սահմանափակումները
1. Ազատ տնտեսական գոտում չի թույլատրվում հետևյալ գործունեության տեսակների իրականացումը.
1) ռադիոակտիվ նյութերի արտադրություն և առևտուր.
2) զենքի, ռազմամթերքի, ռազմական նշանակության արտադրանքի և պայթուցիկ նյութերի արտադրություն ու առևտուր.
3) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թույլտվության թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծում, պահպանում, արտադրություն և առևտուր:
2. Ազատ տնտեսական գոտու այն տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, հսկիչ անցագրային ռեժիմի ապահովումը, ներառյալ՝ այդ տարածք անձանց մուտքի կարգի սահմանումը, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
(14-րդ հոդվածը փոփ. 05.10.22 ՀՕ-381-Ն)