Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-06-22-ից մինչև 2019-09-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 11. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու վարձը

գործել է մինչև 2019-09-12Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու վարձը

1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: (նախադասությունը հանվել է 21.12.17 ՀՕ-268-Ն)

2. Հայաստանի Հանրապետություն (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) մուտք գործող (բացառությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված)` Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները վճարում են ճանապարհային հարկ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:

3. Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վարձաչափը և վարձաչափի հաշվարկման ու վճարման կարգը սահմանում է դրա սեփականատերը:

(11-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-268-Ն)

(11-րդ հոդվածը 28.06.19 ՀՕ-118-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.01.2020 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։