Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2440-Ա «02» հուլիսի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

02.07.2024թ.

հ. 2440-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Քյալաշ Քալաշյան Սիլիկյան թաղամաս, 8-րդ հատված, հ.8 հողամաս Քյալաշ Քալաշյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամասի 8-րդ հատվածի հ.8 հողամասի /վկ. հ.09102019-01-0135/ բաժանման հատակագծով առանձնացվող 28.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 6-րդ փողոց, հ.2/10 01001NXZMZZR

2 Քյալաշ Քալաշյան Սիլիկյան թաղամաս, 8-րդ հատված, հ.8 հողամաս Քյալաշ Քալաշյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամասի 8-րդ հատվածի հ.8 հողամասի /վկ. հ.09102019-01-0135/ մնացորդային 647.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 6-րդ փողոց, հ.2/11 01001CDBEQSZ

3 Կարինե և Ռիմա Հարությունյաններ Տիգրան Մեծի պողոտա, նրբանցք, հ.9 շենք, հ.3 բնակելի տուն Կարինե և Ռիմա Հարությունյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքի հ.9 շենքի հ.3 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.18062024-01-0308/ տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, նրբանցք, հ.29/3 01005CFJXUAK 0005

4 Տիգրան Պողոսյան

/լիազորված անձ/

Մարգարիտա Կարապետյան և Միհրան Պողոսյան

/սեփականատեր/ Գ. Լուսավորչի փողոց, հ.12 շենք, հ.42 բնակարան Մարգարիտա Կարապետյանին և Միհրան Պողոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Գ. Լուսավորչի փողոցի հ.12 շենքի հ.42 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.26042024-01-0022, ընդհ. բաժն. 2.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 39.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, հ.12 շենք, բն.42/1 01006QSCBL3W 0015

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։