Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ 7-ՐԴ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ 7-ՐԴ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված 7-րդ բանակի զորամասերի և զորամիավորումների նյութատեխնիկական մատակարարման վերահսկման, զինծառայողների սոցիալական պաշտպանվածության ապահովման, զորակոչը կազմակերպված անցկացնելու, ինչպես նաև զորամասերի և զորամիավորումների նկատմամբ հնարավոր ոտնձգությունները և այլ անցանկալի միջադեպերը կանխելու նպատակով, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված 7-րդ բանակի զորամասերի և զորամիավորումների հրամանատարությանն առընթեր նշանակել Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչներ:

2. Լիազոր ներկայացուցիչների նշանակումը կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և 7-րդ բանակի հրամանատարության համաձայնությամբ:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 7-րդ բանակի հրամանատարության հետ համաձայնեցնելով, մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել զորամասերի և զորամիավորումների հրամանատարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչների կարգավիճակի վերաբերյալ համապատասխան ակտի նախագիծ:

Հայաստանի Հանրապետության Նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

19 դեկտեմբերի 1991 թ.

ՆՀ-38

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։