ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2024 թվականի N 1084-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 13-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 13-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «անշարժ գույք» բառերը փոխարինել «գույք» բառով.
2) որոշման 2-րդ կետը «վկայական N 01062021-11-0048» բառերից հետո լրացնել «և 10,516,341.57 դրամ արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի» բառերով.
3) որոշումը լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, ապահովել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղ. Դիլիջան, Կամոյի փողոց 137 հասցեում գտնվող անշարժ գույքի և սույն որոշման հավելվածում նշված 10,516,341.57 դրամ արժեքով գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
11.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
հուլիսի 11-ի N 1084-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
հունվարի 4-ի N 13-Ա որոշման
NN
ը/կ Անվանումը Քանակը (հատ) Միավորի գինը
(սկզբնական արժեքը) (դրամ) Գումարը (դրամ) Հաշվեկշռային
արժեքը
31.05.2024 թ.
դրությամբ (դրամ)
1. Էլեկտրական ջահ 31 1,287.47 39,911.57 0.00
2. Լուսարձակ 4 2,000.0 8,000.0 701.75
3. Ջեռուցման համակարգ 1 9,855,430.0 9,855,430.0 1,724,715.25
4. Դրսի կոյուղի - 220,000.0 220,000.0 104,500.0
5. Դրսի լուսավորություն - 70,000.0 70,000.0 29,750.0
6. Դրսի ջրմուղ - 130,000.0 130,000.0 61,750.0
7. Երկաթյա ցանկապատ - 6,000.0 6,000.0 2,550.0
8. Բազմամյա տնկիներ - 180,000.0 180,000.0 85,500.0
9. Ցայտաղբյուր - 7,000.0 7,000.0 1,925.0
Ընդամենը 36 10,471,717.47 10,516,341.57 2,003,606.16
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
11.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ