Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 669-Ա

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝

1. «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու նպատակով` վարչապետի օգնական Դավիթ Գևորգյանին 2024 թվականի հուլիսի 15-18-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ (Վանաձոր), հուլիսի 22-25-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ (Կարճաղբյուր), օգոստոսի 5-8-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ (Բաղրամյան համայնք), իսկ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին՝ հուլիսի 15-18-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ (Արարատ), օգոստոսի 5-8-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ (Իջևան)։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Գագիկ Իսախանյանի և Դավիթ Գևորգյանի գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականներին՝ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

12.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։