Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՈՐՈՎԱՅՆԱՄԶԻ ԵՎ ՀԵՏՈՐՈՎԱՅՆԱՄԶԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

09 հուլիս 2024 թ. N 210-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՈՐՈՎԱՅՆԱՄԶԻ ԵՎ ՀԵՏՈՐՈՎԱՅՆԱՄԶԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

Հրամայում եմ

1. Հաստատել որովայնամզի և հետորովայնամզային տարածության չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

09.07.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«09» հուլիս 2024 թվականի

N 210-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՈՐՈՎԱՅՆԱՄԶԻ ԵՎ ՀԵՏՈՐՈՎԱՅՆԱՄԶԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) C48 Որովայնամզի և հետորովայնամզային տարածության չարորակ նորագոյացություններ, բացառությամբ՝ Կապոշիի սարկոմայի (C46.1) և մեզոթելիոմայի (C45.-)

2) C48.0 Հետորովայնամզային տարածության

3) C48.1 Որովայնամզի ճշտված մասերի`

Մեջընդերքի

Միջաձիգ հաստ աղիքի մեջընդերքի

Ճարպոնի

Որովայնամզի՝ առպատային (պարիետալ), կոնքային

4) C48.2 Որովայնամզի չճշտված մասերի

5) C48.8 Հետորովայնամզային տարածության և որովայնամզի ախտահարումներ, որոնք դուրս են եկել վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ, երեխա, դեռահաս

2) Սեռ (արական, իգական) Արական, իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ

4) Հիվանդության փուլը (նկարագրել) T` Առաջնային ուռուցք (գնահատվում է հեռացումից հետո)

TX` Առաջնային ուռուցքը հնարավոր չէ գնահատել

T0` Առաջնային ուռուցքի մասին տվյալների բացակայություն

T1` Ուռուցքը սահմանափակված է մեկ անատոմիական շրջանում

T1a` Ուռուցքը` մինչև 5 սմ

T1b` Ուռուցքը` 5 սմ-ից ավելի մեծ չափերի

T2` Ուռուցքը դուրս է գալիս անատոմիական շրջանից

T2a` Ուռուցքը` մինչև 5 սմ

T2b` Ուռուցքը` 5 սմ-ից ավելի մեծ չափերի

N` Ավշային հանգույցներ

NX` Ռեգիոնար ավշային հանգույցները չեն կարող գնահատվել

N0 Ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազներ չկան

N1` Ռեգիոնար ավշային հանգույցներում առկա են մետաստազներ

M` Հեռավոր մետաստազներ

M0` Մետաստազ չկա

M1` Առկա է հեռավոր մետաստազ

Փուլեր Չափորոշիչ T Չափորոշիչ N Չափորոշիչ M

I Յուր. T Յուր. N M0

II T1а, Т2а N0 M0

III T1а, Т2а

T1b, T2b N1

Յուր.N M0

M0

IV Յուր. T Յուր. N M1

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Ցերեկային ստացիոնարի պայմաններում, արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի, շտապ, պլանային

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Որովայնային /լապարոսկոպիկ/ ընդհանուր վիրաբույժ, վիրաբույժ-ուռուցքաբան, ուրոլոգ, պլաստիկ և վերականգնողական վիրաբույժ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, կլինիկական հոգեբան, անոթային վիրաբույժ, վերականգնողաբան, նյարդավիրաբույժ, հոգեբույժ, թմրաբան, պալիատիվ խնամքի մասնագետ, ցավի կառավարման մասնագետ

8) Գանգատներ Ցավ որովայնի շրջանում, աղիների անկանոն աշխատանք, որովայնում գոյացության առկայություն, փքվածություն

9) Անամնեզ Պացիենտը նշում է գոյացության առկայություն որովայնում, որը ժամանակի ընթացքում մեծացել է կամ մնացել է անփոփոխ, որը ուղեկցվում է ցավի առկայությամբ կամ բացակայությամբ, վերքային մակերեսի առկայություն որովայնի շրջանում, որից երբեմն լինում է արտադրություն

10) Զննման արդյունք/Ցուցում Ուռուցքային գոյացության հայտնաբերում, որը կարող է լինել տարբեր կոնսիստենցիայի (էլաստիկ, պինդ), տարբեր չափերի, հստակ կամ ոչ հստակ եզրագծերով, սահմանափակ շարժունակությամբ կամ անշարժ, շոշափելիս ցավոտ կամ անցավ։

11) Հոսպիտալացման Ցուցում Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, քիմիոթերապևտիկ բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Վիրաբույժ ՝ կրկնակի խորհրդատվություն 1 ամիսը մեկ անգամ 1 1

2) Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն 1 1

3) Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն 1 1

4) Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն 1 1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով 1 1 Շեղումների հայտնաբերում

2) Առկա չէ Արյան բիոքիմիական քննություն`

ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմա-գլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), խոլեստերին, գլյուկոզ, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ) 1 1

3) Առկա չէ Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հայտնաբերման նպատակով 1 1

4) Առկա չէ Բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտություն։

Իմունոհիստոքիմիական հետազոտություն 1 1 Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում:

Գործիքային հետազոտություններ

5) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, 1 1 Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

6) Առկա չէ Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1

7) Առկա չէ Գերձայնային հետազոտություն 1 1

8) Առկա չէ Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ կամ առանց 1 1

9) Ա Առկա չէ Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ կամ առանց 1 1

10) Առկա չէ Որովայնի և փոքր կոնքի համակարգչային տոմոգրաֆիա կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա՝ ն/ե կոնտրաստավորմամբ 1 1

11) Առկա չէ Հյուսվածքային գոյացության տրեպան /ինցիզիոն/ էքսցիզիոն բիոպսիա` հյուսվածքաբանական հետազոտությամբ, իմունոհիստոքիմիական հետազոտությամբ, ռեգիոնար ավշային հանգույցի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա՝ բջջաբանական հետազոտությամբ (գերձայնային հետազոտության հսկողությամբ կամ առանց) 1 1 Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում: Ավշային հանգույցների գնահատում:

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ

1) Իմատինիբ (իմատինիբի մեզիլատ) 100մգ, 400մգ Իմատինիբ (իմատինիբի մեզիլատ) 100մգ, 400մգ դեղահատեր Ամեն օր 600մգ/օր Մինչև առաջա-դիմում 28օր

2) Պեքսիդարտինիբ 200մգ Պեքսիդարտինիբ 200մգ դեղապատիճ Ամեն օր 250մգ/օր Մինչև առաջա-դիմում 28օր

3) Նիլաոտինիբ 200մգ Նիլաոտինիբ 200մգ դեղապատիճ Ամեն օր 300մգ/օր Մինչև առաջադ-իմում 28օր

4) Ալեկտինիբ 150մգ Ալեկտինիբ 150մգ դեղապատիճ Ամեն օր 1200մգ/օր Մինչև առաջա-դիմում 28օր

5) Բրիգատինիբ 30մգ Բրիգատինիբ 30մգ դեղահատեր Ամեն օր 180մգ/օր Մինչև առաջա-դիմում 28օր

6) Ցերիտինիբ 150մգ Ցերիտինիբ 150մգ դեղապատիճ Ամեն օր 450մգ/օր Մինչև առաջա-դիմում 28օր

7) Կրիզոտինիբ 200մգ Կրիզոտինիբ 200մգ դեղապատիճ Ամեն օր 500մգ/օր Մինչև առաջա-դիմում 28օր

8) Լորլատինիբ 25մգ Լորլատինիբ 25մգ դեղահատեր Ամեն օր 100մգ/օր Մինչև առաջա-դիմում 28օր

9) Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ սրվակ Օր1 15մգ/կգ Մինչև առաջա-դիմում 21 օրը մեկ

10) Սունիտինիբ 50մգ Սունիտինիբ 50մգ դեղապատիճ Ամեն օր, 4 շաբաթ 50մգ Մինչև առաջա-դիմում 42օրը մեկ

11) Սիրոլիմուս 1մգ Սիրոլիմուս 1մգ դեղահատեր Ամեն օր 3մգ/մ.2 օր1

Ապա 1մգ/մ.2 Մինչև առաջա-դիմում 28օր

12) Տեմսիրոլիմուս խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/1մլ Տեմսիրոլիմուս խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/1մլ ֆլակոն Շաբաթական ներարկումներ 25 մգ Շաբաթը մեկ

13) Էվերոլիմուս 10մգ Էվերոլիմուս 10մգ դեղահատեր Ամեն օր 10մգ/օր Մինչև առաջա-դիմում 28օր

14) Աֆատինիբ 40մգ Աֆատինիբ 40մգ դեղահատեր Ամեն օր 800մգ Մինչև առաջա-դիմում 28օր

15) Վինկրիստին լուծույթ ն/ե ներարկման 1մգ/մլ Վինկրիստին լուծույթ ն/ե ներարկման 1մգ/մլ սրվակ Օր1 1.5մգ/մ.2 14 կուրս 21օրը մեկ

16) Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ, 10մգ Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ, 10մգ սրվակ Օր1-ից 3-րդ 25մգ/մ.2 Մինչև առաջա-դիմում 21օրը մեկ

17) Ցիկլոֆոսֆամիդ լուծոիյթ դեղափոշի ն/ե ներարկման 200մգ Ցիկլոֆոսֆամիդ լուծույթ դեղափոշի ն/ե ներարկման 200մգ սրվակ Օր1 1200մգ/մ.2 14 կուրս 21օրը մեկ

18) Իֆոսֆամիդ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/մլ Իֆոսֆամիդ խտանյութ կաթիլաներարկ ման լուծույթի 100մգ/մլ սրվակ Օրեր 1-ից 3-րդ 300մգ/մ.2 Մինչև առաջա-դիմում 21օրը մեկ

19) Էտոպոզիդ0,5մգ/1մլ 200մգ /10մլ Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ սրվակ Օրեր 1-ից 5 100մգ/մ.2 14 կուրս 21օրը մեկ

20) Մեսնա խտանյութ կաթիլաներարկման 100մգ /1մլ Մեսնա խտանյութ կաթիլաներարկման 100մգ /1մլ ֆլակոն Օրեր 1-ից 3-րդ 3900մգ/մ.2 Իֆոֆամիդի հետ զուգահեռ 21օրը մեկ

21) Էպիռուբիցին (էպիռուբիցինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ Էպիռուբիցին (էպիռուբիցինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ սրվակ Օրեր 1-ից 2-րդ 60-90մգ/մ.2 Մինչև առաջա-դիմում 21օրը մեկ

22) Լիպոսոմալ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ Լիպոսոմալ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ ֆլակոն Օր1 50մգ/մ.2 Մինչև առաջա-դիմում 21օրը մեկ

23) Դակարբազին (դակարբազին ցիտրատ)դեղափոշի ներարկման կամ կաթիլաներարկման լուծույթի 200մգ Դակարբազին (դակարբազին ցիտրատ)դեղափոշի ներարկման կամ կաթիլաներարկման լուծույթի 200մգ սրվակ Օր 1-ից 4-րդ 187.5մգ/մ.2 Մինչև առաջա-դիմում 21օրը մեկ

24) Լարոտրեկտինիբ 100մգ Լարոտրեկտինիբ 100մգ դեղապատիճ Ամեն օր 200մգ/օր Մինչև առաջա-դիմում 28օր

25) Էնտրեկտինիբ 100մգ Էնտրեկտինիբ 100մգ դեղապատիճ Ամեն օր 600մգ/օր Մինչև առաջա-դիմում 28օր

26) Պազոպամիբ Պազոպամիբ դեղահատեր Ամեն օր 800մգ/օր Մինչև առաջա-դիմում 28օր

27) Էրիբուլին լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 0,5մգ/1մլ Էրիբուլին լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 0,5մգ/1մլ ֆլակոն Օրեր 1-ին և 8-րդ 1.4մգ/մ.2 Մինչև առաջա-դիմում 21 օրը մեկ

28) Տրաբեկտեդին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 1մգ Տրաբեկտեդին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 1մգ սրվակ Օր 1 1.5մգ/մ.2 Մինչև առաջա-դիմում 21 օրը մեկ

29) Դակտինոմիցին խտանյութ կաթիլաներարկ ման լուծույթի 500մգ/մլ Դակտինոմիցին խտանյութ կաթիլաներարկ ման լուծույթի 500մգ/մլ ֆլակոն Օր 1 1250մկգ/մ.2 51 շաբաթ 21օրը մեկ

30) Տոպոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 1մգ, 4մգ Տոպոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 1մգ, 4մգ ֆլակոն Օրեր1-5 0.75մգ/մ.2 Մինչև առաջա-դիմում 21օրը մեկ

31) Տեմոզոլոմիդ 100մգ Տեմոզոլոմիդ 100մգ դեղապատիճ Օրեր1-5 200մգ/մ.2 Մինչև առաջա-դիմում 21օրը մեկ

32) Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ,20մգ/մլ Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ,20մգ/մլ սրվակ Օր 8-րդ 75մգ/մ.2 Մինչև առաջա-դիմում 21օրը մեկ

33) Վինոռելբին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Վինոռելբին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ ֆլակոն Օր 1 30մգ/մ.2 Մինչև պրոգրեսիա 14 օրը մեկ

34) Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ սրվակ Օրեր 1-ին և 8-րդ 675մգ/մ.2 Մինչև առաջա-դիմում 21օրը մեկ

35) Ռեգորաֆեմիբ 40մգ Ռեգորաֆեմիբ 40մգ դեղահատեր Օրեր 1-ից 21 160մգ Մինչև առաջա-դիմում 21օրը մեկ

36) Սելպերկատինիբ 40մգ Սելպերկատինիբ 40մգ դեղապատիճ Ամեն օր 320մգ/օր Մինչև առաջա-դիմում 21օրը մեկ

37) Մեթոտրեքսատ (մեթոտրեքսատ դինատրիում) լուծույթ ե/մ ներարկման 7.5մգ/0.15մլ, 10մգ/0.2մլ, 12.5մգ/0.25մլ, 15մգ/0.3մլ, 17.5մգ/0.35մլ, 20մգ/0.4մլ, 22.5մգ/0.45մլ, 25մգ/0.5մլ Մեթոտրեքսատ (մեթոտրեքսատ դինատրիում) լուծույթ ե/մ ներարկման 7.5մգ/0.15մլ, 10մգ/0.2մլ, 12.5մգ/0.25մլ, 15մգ/0.3մլ, 17.5մգ/0.35մլ, 20մգ/0.4մլ, 22.5մգ/0.45մլ, 25մգ/0.5մլ նախալցված ներարկիչ Շաբաթը մեկ 1200մգ/մ.2 Շաբաթը մեկ 12 շաբաթ

38) Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ սրվակ Օր1 200մգ Մինչև իրական առաջա-դիմում 21 օրը մեկ

39) Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ սրվակ Օր1 400մգ Մինչև իրական առաջա-դիմում 42 օրը մեկ

40) Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ սրվակ Օր1 1200մգ Մինչև իրական առաջա-դիմում 21 օրը մեկ

41) Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ սրվակ Օր 1 240մգ Մինչև իրական առաջա-դիմում 14 օրը մեկ

42) Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ սրվակ Օր 1 480մգ Մինչև իրական առաջա-դիմում 28 օրը մեկ

43) Իպիլիմումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/10մլ Իպիլիմումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/10մլ սրվակ Օր 1 3մգ/կգ 4 ներարկում 21 օրը մեկ

44) Պալբոցիկլիբ 125մգ Պալբոցիկլիբ 125 մգ դեղապատիճ Օրեր 1-ից 21 125մգ/օր Մինչև առաջա-դիմում 28 օրը մեկ

45) Պազոպանիբ 200մգ Պազոպանիբ 200մգ դեղահատեր Ամեն օր 800մգ Մինչև առաջա-դիմում 28օր

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 5

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Կլինիկական փուլ I

ա. Վիրաբուժական լայն մասնահատում, RՕ

բ.R1-R2 մասնահատում ` re-մասնահատում, դինամիկ հսկողություն կամ ճառագայթային թերապիա 1 1

2) Կլինիկական փուլ II

ա. Մասնահատման ենթակա (ռեզեկտաբել) ուռուցքի պարագայում՝ վիրահատական բուժում, որից հետո դինամիկ հսկողություն կամ ճառագայթային թերապիա

բ. Մասնահատման ոչ ենթակա (ոչ ռեզեկտաբել) ուռուցքի պարագայում՝ նեոադյուվանտ ճառագայթային թերապիա, որից հետո վիրահատական բուժում 1 1

3) Կլինիկական փուլ III՝

ա. Մասնահատման ենթակա (ռեզեկտաբել) ուռուցքի պարագայում՝ վիրահատական բուժում, որից հետո ճառագայթային թերապիա կամ ճառագայթային թերապիա + քիմիոթերապիա

բ. Մասնահատման ոչ ենթակա (ոչ ռեզեկտաբել) ուռուցքի պարագայում` նեոադյուվանտ ճառագայթային թերապիա կամ նեոադյուվանտ ճառագայթային թերապիա + քիմիաթերապիա կամ նեոադյուվանտ քիմիաթերապիա, որից հետո վիրահատական բուժում 1 1

4) Կլինիկական փուլ IV՝

ա. Նեոադյուվանտ ճառագայթային թերապիա կամ նեոադյուվանտ ճառագայթային թերապիա + քիմիաթերապիա կամ նեոադյուվանտ քիմիաթերապիա, որից հետո վիրահատական բուժում /եթե ռեզեկտաբել է/

բ. Որովայնի և հետորովայնամզային տարածության գոյացությունների հեռացում

գ. Որովայնի և հետորովայնամզային տարածության գոյացությունների հեռացում համակցված անոթային մասնահատումներով և ռեկոնստրուկցիաներով

դ. Որովայնի և հետորովայնամզային տարածության գոյացությունների հեռացում համակցված աղիների, երիկամի, փայծաղի և այլ օրգանների հեռացումով 1 1

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1․ https://www.arlis.am/DօcսmentView.aspx?DօcID=142864

2․ Ուռուցքների դասակարգում` TNM 8-th editiօn

3․ https://www.nccn.օrg/

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։