Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷԼԻԶՔԵՅԸՐ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 505-Ա

«ԷԼԻԶՔԵՅԸՐ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Հանրապետության «Էլիզքեյըր» բարեգործական կազմակերպության կողմից «Էլիզքեյըր»-ի հայաստանյան մասնաճյուղ ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքների (8,270 կգ ընդհանուր քաշով, 159,628.66 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 10,815 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2. «Էլիզքեյըր»-ի հայաստանյան մասնաճյուղ ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

19.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 505-Ա որոշման

ՑԱՆԿ

«ԷԼԻԶՔԵՅԸՐ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ

NN

ը/կ Անվանումը Քաշը

(կգ) Արժեքը

(եվրո)

1. Հագուստ նոր 5248 1

2. Դպրոցական պարագաներ նոր 250 2,619

3. Հիգիենայի պարագաներ 1969 6,447

4. Օծանելիքի նմուշներ նոր 5 1

5. Առաջին օգնության փաթեթներ 217 11,186.33

6. Օդը մաքրող սարքեր, CO2 սենսորներ և լույսեր նոր 222 137,344.86

7. Ռադիատորներ նոր 359 2,029.47

8270 159,628.66

ՑԱՆԿ

«ԷԼԻԶՔԵՅԸՐ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ

NN

ը/կ Անվանումը Շահառուն Քաշը

(կգ) Արժեքը

(եվրո)

1. Հագուստ նոր Տիրամայր Հայաստանի Պողոսյան

կրթահամալիր 5248 1

2. Դպրոցական պարագաներ նոր Տիրամայր Հայաստանի Պողոսյան

կրթահամալիր 250 2,619

3. Հիգիենայի պարագաներ Տիրամայր Հայաստանի Պողոսյան

կրթահամալիր 1969 6,447

4. Օծանելիքի նմուշներ նոր Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիր 5 1

5. Առաջին օգնության փաթեթներ Արարատի հիվանդանոց

բժշկական կենտրոն 217 11,186.33

6. Օդը մաքրող սարքեր, CO2 սենսորներ և լույսեր նոր Տիրամայր Հայաստանի Պողոսյան

կրթահամալիր 222 137,344.86

7. Ռադիատորներ նոր Տիրամայր Հայաստանի Պողոսյան

կրթահամալիր 359 2,029.47

Ընդամենը 8270 159,628.66

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

19.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։