Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԵՇՏՈՑԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 հուլիս 2024 թ. N 226-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԵՇՏՈՑԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

Հրամայում եմ

1. Հաստատել հեշտոցի չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

18.07.2024 Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«18» հուլիս 2024 թվականի

N 226-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՀԵՇՏՈՑԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) C52 Հեշտոցի չարորակ նորագոյացություններ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ

2) Սեռ (արական, իգական) Իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ

4) Հիվանդության փուլը (նկարագրել) IA փուլ` Ուռուցքը սահմանափակված է հեշտոցում և 2սմ-ից փոքր է։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան

IB փուլ` Ուռուցքը սահմանափակված է հեշտոցում և 2սմ-ից մեծ է։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան

IIA փուլ` Ուռուցքի ինվազիա ենթակա հյուսվածքներ, բայց չի հասնում կոնքի պատ և 2սմ–ից փոքր է։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան

IIB փուլ` Ուռուցքի ինվազիա ենթակա հյուսվածքներ, բայց չի հասնում կոնքի պատ և 2սմ –ից մեծ է։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան

III փուլ` Ուռուցքը ցանկացած չափի է, ինվազիան կարող է հասնել մինչև կոնքի պատ կամ բերել հիդրոնեֆրոզի` հարակից ավշային հանգույցների, կամ աճուկային ավշային հանգույցների տարածումով։ Հեռավոր մետաստազներ չկան, կամ ուռուցքը ցանկացած չափի է, ինվազիան հասնում է մինչև կոնքի պատ և կամ բերում է հիդրոնեֆրոզի։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան

IVA փուլ` Ուռուցքը տարածվում է միզապարկ կամ ուղիղ աղիք կամ դուրս է գալիս փոքր կոնքից։ Տարածումով կամ առանց տարածումի հարակից ավշային հանգույցներ, առանց հեռավոր մետաստազների

IVB փուլ` Ուռուցքը տարածվում է հեռավոր օրգաններ՝ թոքեր, լյարդ կամ ոսկրեր` M1: Ուռուցքը կարող է լինել ցանկացած չափի և կարող է տարածվել կամ չտարածվել հարակից ավշային հանգույցների վրա։

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի, շտապ, պլանային

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Գինեկոլոգ-ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, կլինիկական հոգեբան, բժշկական գենետիկայի մասնագետ

8) Գանգատներ Արյունահոսություն սեռական ուղիներից: Որովայնի ստորին հատվածի ցավեր։

9) Անամնեզ Պացիենտը նշում է քսվող կամ առատ արյունային արտադրություն սեռական ուղիներից։ Մարդու պապիլոմավիրուս

10) Զննման արդյունք/Ցուցում Հեշտոցի լորձաթաղանթը կարող է լինել հիպերեմիկ, ինֆիլտրացված, արտադրությունը՝ արյունային։ Հեշտոցի պատին գոյացության առկայություն

11) Հոսպիտալացման ցուցում Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, ադյուվանտ քիմիաթերապևտիկ բուժում՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Գինեկոլոգ-ուռուցքաբանի՝ կրկնակի խորհրդատվություն 3 ամիսը մեկ անգամ 1 1

2) Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն 1 1

3) Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն 1 1

4) Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն 1 1

5) Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն 1 1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով 1 1 Շեղումների հայտնաբերում

2) Առկա չէ Արյան բիոքիմիական քննություն`

ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ) 1 1

3) Առկա չէ Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ 1 1

4) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1

5) Առկա չէ Օնկոմարկերներ` CEA, SCC 1 1

6) Առկա չէ Գենային մուտացիաների որոշում 1 1 Ուռուցքի գենետիկ պրոֆիլի ճշտում

7) Առկա չէ Բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական, բջջաբանական հետազոտություն։

Իմունոհիստոքիմիական հետազոտություն 1 1 Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում

Գործիքային հետազոտություններ

8) Առկա չէ Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա 1 1 Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

9) Առկա չէ Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1

10) Առկա չէ Որովայնի, փոքր կոնքի, վահանաձև գեղձի և կրծքագեղձերի գերձայնային հետազոտություն 1 1

11) Առկա չէ Փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա 1 1

12) Առկա չէ Որովայնի և փոքր կոնքի համակարգչային տոմոգրաֆիա կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա՝ ն/ե կոնտրաստավորմամբ 1 1

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ

1) Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ սրվակ 6 300մգ 6 1

2) Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ սրվակ 6 750mg 6 1

3) Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ սրվակ 6 120մգ 6 1

4) Էռլոտինիբ 100 մգ Էռլոտինիբ 100 մգ դեղահատեր 6 2 մգ 6 1-3

5) Լարոտրեկտինիբ 100մգ Լարոտրեկտինիբ 100մգ դեղապատիճ 6 100մգ 6 1

6) Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ)դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի500մգ ,100մգ Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ)դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի500մգ ,100մգ սրվակ 6 750 6 1

7) Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ սրվակ 18 1500 6 1,8,15

8) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ սրվակ 6 120 6 1

9) Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ սրվակ 12 240 6 1

10) Լենվատինիբ 10մգ Լենվատինիբ 10մգ դեղահատեր 6 ամիս 1 հաբ 6 1-5 տարի

11) Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ սրվակ 6 600 18 1

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 5

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) ա. ճառագայթային բուժում,

բ. քիմիաթերապևտիկ բուժում,

գ. քիմիաճառագայթային բուժում,

դ. հեշտոցի հեռացում,

ե. իմունաթերապիա: 1 1

2) Հիվանդության կրկնության ժամանակ քիմիաթերապևտիկ բուժում 1 1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)

3․ https://www.nccn.org/

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։