ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2736-Ա «19» հուլիսի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 42-րդ կետի 4-րդ ենթակետը.
1. Երևան քաղաքի սեփականություն համարվող տրանսպորտային միջոցներն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին համաձայն N 1 հավելվածի:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հ.2 հավելվածի:
4. Հանձնարարել հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշման ընդունումից հետո, իրականացնել տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքները:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետի վրա:
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Հավելված N 1
Երևանի քաղաքապետի
19.07.2024թ.
հ. 2736-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԵՐԵՎԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հ/Հ Ավտոմեքենայի մակնիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Համա- րանիշը Սկզբնական արժեքը
(ՀՀ դրամ)
1. KAMAZ KO-427-
72(KAMAZ-53605) 2024 X5H427725R0000237 647 DE 61 52.500.000
2. KAMAZ KO-427-
72(KAMAZ-53605) 2024 X5H427725R0000207 648 DE 61 52.500.000
3. KAMAZ KO-427-
72(KAMAZ-53605) 2024 X5H427725R0000232 649 DE 61 52.500.000
4. KAMAZ KO-427- 72(KAMAZ-53605) 2024 X5H427725R0000231 650 DE 61 52.500.000
5. KAMAZ KO-427-
72(KAMAZ-53605) 2024 X5H427725R0000224 651 DE 61 52.500.000
6. KAMAZ KO-427-
72(KAMAZ-53605) 2024 X5H427725R0000245 652 DE 61 52.500.000
7. KAMAZ KO-427-
72(KAMAZ-53605) 2024 X5H427725R0000230 653 DE 61 52.500.000
8. KAMAZ KO-427-
72(KAMAZ-53605) 2024 X5H427725R0000241 654 DE 61 52.500.000
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 420.000.000
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Հավելված N 2
Երևանի քաղաքապետի
19.07.2024թ.
հ. 2736-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ
Ս. Մելքոնյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետի պաշտոնակատար
Հանձնաժողովի անդամներ
Ա. Ավետիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության գլխավոր մասնագետ
Ա. Խուդոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ
Ս. Կատվալյան «Երևանի » ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ