ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2738-Ա «22» հուլիսի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
22.07.2024թ.
հ. 2738-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տա-յին դա-սիչը
1 2 3 4 5 6 7
1 Հակոբիկ և Արմեն Խոշբեկյաններ Ն. Չարբախ 7-րդ փողոց, հ.21ա բնակելի տուն Անշարժ գույքի նվիրատվության 08.07.2024թ. հ.6469 պայմանագրով, Հակոբիկ և Արմեն Խոշբեկյաններին նվիրած՝ Ն. Չարբախ 7-րդ փողոցի հ.21ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 7-րդ փողոց, հ.21/1 01011HKKR5KC
2 Համբարձում Բաղդասարյան Տիչինայի փողոց, 1-ին փակուղի, հ.17 բնակելի տուն Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 26.01.2005թ. վճռով կնքված հաշտության համաձայնությամբ Համբարձում Բաղդասարյանին անցած՝ Տիչինայի փողոցի 1-ին փակուղու հ.17 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Պ. Տիչինայի փողոց, 1-ին փակուղի, հ.17/3 01007XPGQ6T5
3 Սամվել Հարությունյան Գուլակյան փողոց /8-րդ փողոց/, հ.6 բնակելի տուն Գուլակյան փողոցի /8-րդ փողոց/ հ.6 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 29.11.2023թ. հ.8080 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Ա. Գուլակյան փողոց, հ.6/3 01003CQMPDHP 0065
4 Մանե Ոսկերչյան և Ժան-Մարկ Դամեղոն Վ. Համբարձումյան փողոց, հ.12 շենք, հ.46 բնակարան Մանե Ոսկերչյանին և Ժան-Մարկ Դամեղոնին
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Վ. Համբարձումյան փողոցի հ.12 շենքի հ.46 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.12022024-01-0010, ընդհ. բաժն. 3.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 29.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Համբարձումյան փողոց, հ.12 շենք, բն.46/1 01003NKTXK4U 0019
5 Մարլեն Դավթյան Բանավան թաղամաս, հ.14 շենք, հ.1 բնակարան Մարլեն Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, Բանավան թաղամասի հ.14 շենքի հ.1 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.07032017-01-0159/ բաժանման հատակագծով առանձնացվող 45.08քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բանավան թաղամաս, հ.14 շենք, բն.1/1 010083SXTLN2
6 Վահագն Մատինյան Սարի թաղ 13-րդ փողոց, հ.33/4 հողամաս Վահագն Մատինյանին սեփականության իրավունքով պատկանող, Սարի թաղ 13-րդ փողոցի հ.33/4 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.29122023-01-0553/ բաժանման հատակագծով առանձնացվող 125.01քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սարի թաղ 13-րդ փողոց, հ.33/5 01005NSA8B9V
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան