ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 518-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (15,438.81 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 293,850 դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
29.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 518-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՌԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը Չափի միավորը Ընդհանուր գումարը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Դյուրակիր համակարգիչ 11 հատ 9,769
2. Տեսախցիկի օբյեկտիվի ֆիլտր 1 հատ 12.81
3. Օպերատիվ հիշողության սարք 1 հատ 348.99
4. Պատյան՝ հիշողության կրիչների
համար 1 հատ 9.49
5. Արտաքին հիշողության կրիչ 1 հատ 294.99
6. Մոնիթոր-համակարգիչ 3 հատ 3,624
7. Կենդանիներից պաշտպանվելու
հեղուկացիր 1 հատ 52.95
8. Դռների արգելակներ 3 տուփ 68.47
9. Բջջային հեռախոսի տեղորոշման տվիչ 1 տուփ 84.99
10. Դյուրակիր համակարգչի պայուսակ 1 հատ 36.99
11. Անօդաչու թռչող սարքի մաս 1 տուփ 15.75
12. Ֆոտոխցիկի կանգնակի աքսեսուար 1 հատ 119.9
13. Ֆոտոխցիկի կայունարարի աքսեսուար 1 հատ 79.99
14. Ֆոտոխցիկի կայունարար 1 հատ 69.99
15. Հիշողության կրիչ՝ չգրառված 2 հատ 796
16. Տեսախցիկի պաշտպանիչ ծածկ 1 հատ 54.5
Ընդամենը՝ 15,438.81 ԱՄՆ-ի դոլար
Փոխադրման ծախսերը՝ 293,850 դրամ
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
29.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ