ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«25» հուլիս 2024 թ. N 236-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՐԴՈՒ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԱՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐՑՎՈՂ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԿԱՄ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել`
1) մարդու ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկը` համաձայն հավելված 1-ի.
2) մարդու կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկը` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
25.07.2024 Ա. Ավանեսյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2024 թվականի հուլիս «25»-ի
N 236-Ն հրամանի
Ց Ա Ն Կ
ՄԱՐԴՈՒ ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐՑՎՈՂ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԿԱՄ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ
1. Երիկամներ:
2. Լյարդ, լյարդի բիլթ:
3. Սիրտ:
4. Թոքեր:
5. Ենթաստամոքսային գեղձ:
6. Ոսկրային հյուսվածք:
7. Աճառային հյուսվածք:
8. Եղջերաթաղանթ:
9. Սրտի փականներ:
10. Անոթներ:
11. Մաշկի հատված:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2024 թվականի հուլիս «25»-ի
N 236-Ն հրամանի
Ց Ա Ն Կ
ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐՑՎՈՂ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԿԱՄ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ
1. Եղջերաթաղանթ:
2. Սրտի փականներ:
3. Անոթներ:
4. Մաշկի հատված:
5. Ոսկրային հյուսվածք:
6. Աճառային հյուսվածք:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2024 թվական: