Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 528-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 875-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Դիլարս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00522055) 2024 թվականի հուլիսի 3-ին կնքված՝ թիվ 075/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «ՔՈԱՖ երեխայի և ընտանիքի կենտրոնի» խաղահրապարակի բարեկարգման և բետոնապատման աշխատանքների իրականացում՝ 19,116,129 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Դիլարս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00522055) 2024 թվականի հուլիսի 3-ին կնքված՝ թիվ 076/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» համալիրի ստորգետնյա էլեկտրական գծի խրամուղու՝ ներառյալ քանդման և հետլիցքի, ինչպես նաև աղյուսով ծածկի իրականացման աշխատանքներ՝ 13,091,746 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Դիլարս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00522055) 2024 թվականի հուլիսի 3-ին կնքված՝ թիվ 072/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի ցանկապատման աշխատանքների իրականացում՝ 22,430,307 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

30.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։